ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո, արդեն մի քանի օր է՝ բարձրաձայնվում է Ադրբեջանին անցած Արցախի որոշ շրջաններից քաղաքացիների տեղափոխման հարցը։ Ականատեսները հայտնում են, որ իրենց բնակավայրերը հարկադիր լքող ընտանիքներն ինքնակազմակերպվում են։ Հետպատերազմյան համատարած այս անորոշության ֆոնին չստանալով պետական որեւիցե աջակցություն՝ մարդիկ ինքնուրույն հոգում են իրենց տեղափոխման բոլոր հարցերը։

Շատերը բարձրաձայնելով խնդիրը հորդորում են անուշադրության չմատնել այդ անձանց, օգնել տեղափոխման հարցում։ Սակայն Հայաստանի եւ Արցախի կառավարություններն էլ միաբերան հայտարարում են, որ Արցախից պետք չէ տեղափոխվել, ու լքել բնակավայրերը, իսկ ժամանակավոր Հայաստան տեղափոխվածներին հորդորում են հետ վերադառնալ։

Երկու կառավարություններից էլ նշում են՝ իրենց քաղաքականությունը լինելու է այն, որ Արցախի բնակիչները վերադառնան եւ բնակվեն իրենց հայրենի տներում։ Սա նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում եւս մեկ անգամ վերահաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաեւ հայտնեց, որ Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն այդ հարցերով է զբաղվում։ Փաշինյանը նաեւ ասաց, որ Կառավարությունն արդեն մշակել է ծրագիր Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցելու համար, սակայն պայմանավորվել են հետեւյալ կերպ՝ ծրագրի միտումը լինելու է այն, որ հետագա փուլերում այդ աջակցությունը արցախցիները կարող են ստանալ Արցախում եւ ոչ Հայաստանում։ «Մենք ամեն ինչ անում ենք խթանելու համար այն քաղաքացիների վերադարձը, որոնցը հնարավոր է»,- նշեց նա։

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ արձանագրված է այն քաղաքացիների վերադարձի իրավունքը, որոնց բնակավայրերը հայկական ուժերի վերահսկողության տակ չեն։ «Դա բանակցային գործընթացի կարեւոր նրբություններից մեկն է լինելու, թե ինչպես անել, ինչ երաշխքիներ եւ մեխանիզմներ ներդնել, որպեսզի քաղաքացիների վերադարձի հնարավորությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը պաշտպանվի»,- հավելեց նա։

Սակայն մինչեւ ՀՀ վարչապետն այս ամենը կհայտարարեր՝ Արցախի բազմաթիվ քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ բռնել են գաղթի ճանապարհը։ Չսպասելով որեւէ ժամկետի ու հայտարարության՝ նրանք այրել են սեփական տներն ու հեռացել։ Ականատեսների խոսքով՝ մարդկանց մի մասն իրենց գույքն ու ընտանի անասունները ջրի գնով վաճառել են Հայաստանում ապրողներին, մի մասն էլ արդեն մի քանի օր է՝ ոտքով՝ հոտն առել ու ճանապարհ են ընկել դեպի Հայաստանի մոտակա տարածաշրջաններ։

Արցախի կառավարության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Բալայանը եւս «Հայկական ժամանակի» հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ մարդիկ իսկապես ինքնակազմակերպվում են եւ այդ հարցում պետությունը նրանց որեւէ օժանդակություն չի տրամադրել։ Սակայն նա եւս վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է, որ մարդիկ հետ վերադառնան Արցախ, ոչ թե գնան Հայաստան։

«Հիմա այս խառը իրավիճակում մարդիկ ինքնակազմակերպվում են, բայց յուրաքանչյուրի խնդիր, հոգս Արցախի Հանրապետության կառավարության հոգածության ներքո է: Ամեն ինչ արվելու է այդ բնակիչների կարիքների գնահատման, աջակցության համար»,- ասաց նա։

Բալայանը հիշեցրեց ԱՀ նախագահի հայտարարությունը, երբ վերջինս քաղաքացիներին կոչ էր արել չշտապել եւ չլքել իրենց բնակավայերերը։ Նկատենք՝ արցախցիներին սեփական գույքն ու տունը չայրելու հորդորներ էր արել նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Սամվել Բալայանի հետ զրույցում հետարքրքվեցինք մեկ այլ խնդրից եւս․ որոշ անձանց վստահեցմամբ՝ Հայաստանից Արցախ հետ վերադարձը եւս անկազմակերպ է։ Ըստ ականատեսների՝ Ստեփանակերտ գալիս են ոչ միայն տեղի ժողովուրդը, այլ նաեւ Մարտունու, Շուշիի, մոտակա ու հեռավոր գյուղերի։ Նշում են, որ այդ մարդկանց Երեւանում ասել են, թե տանելու են իրենց բնակավայր, տեղավորելու են հյուրանոցներում եւ այլն։ Սակայն տեղում պարզվել է, որ ոչ մի բան կազմակերպված չէ։ Պատասխանատու չկա, ոչ ոք չգիտի, մարդիկ էլ մնում են մոլորված։

Տեղեկատվության բաժնի պետը նախ, կարծիք հայտնեց, որ խնդիրը չափազանցված է եւ ուսումնասիրման կարիք ունի, ապա նաեւ հավելեց․ «Իհարկե այս բարդ ու ծանր ժամանակահատվածում պետական համակարգը անում է հնարավորը՝ իր քաղաքացիների խնդիրները կարգավորելու համար: Սակայն պետք է ըմբռնումով մոտենալ եւ օգնել պետական մարմիններին այս իրավիճակում անվրեպ աշխատելու ու արցախցիների խախտված իրավունքներին տեր կանգնելու համար»։

Բալայանը շեշտեց՝ այս դժվարությունները հաղթահարելու համար մի փոքր համբերություն եւ կամք է անհրաժեշտ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ ՀԺ-ին վստահեցրեցին, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցելում գտնվող առաջնային կայանման կետում կարող են ընդունել յուրաքանչյուր քաղաքացու։ Դե իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ Երեւանից Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն Երեւանի կենտրոնական՝ «Կիլիկիա» ավտոկայանից։ Ցանկացողներին, արդեն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանալ առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակահատվածում։

Ավելի ուշ ՀՀ Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացանք, որ Երեւան-Ստեփանակերտ անվճար ուղեւորափոխադրումները շարունակվում են։ Նոյեմբերի 14-ին Արցախ են վերադարձել 250, 15-ին՝ 475, իսկ 16-ին՝ 560 արցախցիներ։

«Վերադառնալու ցանկություն հայտնող արցախցիների թիվը գնալով աճում է»,- հայտնում են օպերատիվ շտաբից։

ՀԳ․ Արցախի կառավարության օպերատիվ շտաբն ավելի ուշ հրապարակեց նաեւ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հայտարարությունը տրամադրվելիք աջակցության մասին։ Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Արցախի Հանրապետությունում գործող օպերատիվ շտաբը շարունակում է իր աշխատանքը քաղաքացիական բնակչության տունդարձի խնդիրները համակարգելու, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ու պարենամթերքով, իսկ պատերազմի հետեւանքով բնակելի տները կորցրածներին՝ նաեւ կեցության պայմաններով ապահովելու, ինչպես նաեւ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ»:

Տեղեկացվում է, որ բնակելի տների, բնակարանների հաշվառման, խնդիրների գույքագրման ու ընթացիկ հարցերի լուծումներով զբաղվում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Նոյեմբերի 17-ին գերատեսչությունը հանրությանը մանրամասն տեղեկություններ է ներկայացնելու հայտարարության տեսքով:

Նշվում է նաեւ, որ պարենի տեսքով աջակցությունը կազմակերպում են Ստեփանակերտի քաղաքապետարանն ու շրջանների վարչակազմերը: Աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարությունը հոգալու է հագուստը, այդ թվում տաք, ինչպես նաեւ վերմակն ու ծածկոցը։ Մանրամասները կարելի է ճշտել 047- 94-33-67 հեռախոսահամարով: Պատերազմի հետեւանքով առաջացած ավերածությունների վերացման հարցով, այդ թվում ջարդած ապակիների փոխարինման, թիթեղի եւ այլ շինանյութերի աջակցության համար կարող եք դիմել քաղաքաշինության նախարարությանը։ Մանրամասները կարելի է ճշտել հետեւյալ հեռախոսահամարով՝ 047-94-36-20:

Տպել
2162 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)