Միջադեպ ԱԺ-ում. փոխնախարարը պատգամավորին մեղադրեց քարտեզին եւ իրավաբանական գիտելիքների չտիրապետելու մեջ

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ Ազգային ժողովում:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ պաշտպանական գերատեսչությունը, որ ամենամեծ մեղսակցությունն ունի Արցախում տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել երեկ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 8-րդ կետի իրագործմանը: Այդ կետը վերաբերում է զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին:

«Կարծում եմ, որ, որպես Ազգային ժողով, պետք է հետամուտ լինենք, որ համապատասխան հետեւություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ: Պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, անվտանգության խորհուրդը եւ այլ պատասխանատու մարմիններ պիտի ժամ առաջ այդ պատասխանատվությունը ունենան, հեռանան եւ թույլ տան, որ նոր, առողջ, պրոֆեսիոնալ եւ մեր պետականությանն ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքի: Չեն կարող կլանային, կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարեւորագույն աշխատանքներով»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Նա նշեց, որ նախօրեին Մարտակերտում 5 գյուղերի բնակիչների ուղղակի ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը: «Պատասխան չկա, որովհետեւ պետություն ուղղակի չկա, որ այս հարցերը պահում է իր դիտակետում եւ անմիջապես պատասխաններ է հնչեցնում»,- հավելեց պատգամավորը:

Այս հայտարարությունները զարմացրին ու բարկացրին քննարկվող նախագծի հարակից զեկուցմամբ հանդես գալու նպատակով դահլիճում գտնվող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանին.

«Մարտակերտի գյուղերի մասով կարելի է քարտեզին նայել եւ տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղերն են եղել»,- պարզաբանեց Բալայանը՝ կոչ անելով չհիմնավորված հայտարարություններ չանել:

Այնուհետեւ անդրադառնալով մյուս մեղադրանքներին՝ Բալայանը խնդրեց մնալ էթիկայի շրջանակներում:

«Եթե իրավաբանական գիտելիք չունեք, ես ձեզ խոստանում են օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեք իրավապահներին՝ կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելով: Մաֆիոզ, կլանային եւ այլն. ամպագոռգոռ բառեր հնչեցնելը...»,- հայտարարում էր փոխնախարարը, սակայն Բաբաջանյանը տեղից սկսեց գոռգոռալ:

«Կարո՞ղ ա գաք ստեղ խոսեք»,- առաջարկեց փոխնախարարը: «Պետք լինի՝ կխոսեմ»,- պատասխանեց Բաբաջանյանը: 

Բալայանը ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանին խնդրեց կարգի հրավիրել պատգամավորին: Չափը ճանաչելու փոխադարձ հորդորներից հետո Բալայանն ավարտեց իր խոսքը՝ Բաբաջանյանին առաջարկելով իրավաբանական անվճար օգնություն: 

Նշենք, որ քննարկվող օրինագծի նպատակն է «պաշտպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»:

Օրենքը տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գտնվում են գերության մեջ:

Տպել
3430 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ