Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ստացել է տեղեկություններ՝ հայ ռազմագերիների մասնակցությամբ ադրբեջանական զորահանդես կազմակերպելու մասին, սակայն չի կարող ասել, թե որքանով են դրանք հավաստի․ «Հաշվի առնելով նախընթաց գործընթացները, նրանց ձեռագիրը, հայատյացության մթնոլորտը, որը լայնորեն խրախուսվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ տեսականորեն չեմ կարող բացառել, բայց հույս ունեմ, չասեմ՝ իրենք բավարար մարդասեր կգտնվեն, գոնե ռացիոնալ առումով կհասկանան, որ դա իրենց համար լուրջ հարված է լինելու միջազգային հեղինակության տեսանկյունից, եթե, իհարկե, թքած չունեն դրա վրա»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ եթե նման բան կատարվի, ապա դա շատ կոպիտ հանցագործություն է լինելու, եւ եթե չհաջողվի այն կանխարգելել, ապա պետք է կիրառվեն շատ լուրջ պատժամիջոցներ․ «Բայց հաշվի առնելով պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված պատերազմական մի շարք խախտումներ, եւ դրանց վերաբերյալ միջազգային հանրության մեղմ արձագանքները, երբեմն՝ լռությունը եւ հատկապես ոչ գործնական քայլերը՝ ես այդքան էլ լավատես չեմ, որ միջազգային հանրությունը իր պարտավորությունները կարող է արդյունավետ կատարել»։

Բեգլարյանի համոզմամբ՝ ՀՀ եւ Արցախի իշխանությունները, ողջ հայությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ուղիղ ճնշումների եւ միջազգային գործընկերների միջոցով, որպեսզի դադարեցվի այս մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմագերիներին թաքցնելու պրակտիկան։

Խոսելով գերիների մասնակցությամբ հրապարակվող տեսանյութերից՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ դրանց մեջ, այո, կան նաեւ կեղծ տեսանյութեր․ «Արձանագրել ենք դեպքեր սիրիական պատերազմից տեսանյութերի, լուսանկարների տարածման, լատինա-ամերիկյան նարկոբարոնների կողմից նկարահանած տեսանյութի տարածման, բայց դեպքերի հիմնական մասը, ըստ մեր վերլուծության, իրական է, ավելին ասեմ՝ հիմնական մասում մենք կարողացել ենք պարզել անձանց ինքնությունը, ինչը եւս լրացուցիչ ապացույց է, որ դրանք կեղծ չեն»։

ՄԻՊ-ի կարծիքով՝ մենք պետք է զգույշ լինենք՝ հավատալու այդ տեսանյութերի ճշմարտացիությանը, բայց նաեւ փորձագետները պետք է առավելագույն զգոնությամբ դրանք զննեն, եւ համապատասխան իրավապահ մարմինները համապատասխան գործընթաց սկսեն՝ հնարավոր հանցագործներին գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու համար, ինչը, ըստ ՄԻՊ-ի, որոշ դեպքերում հնարավոր է։ Մի դեպքով նույնիսկ ադրբեջանցի զինծառայողի անուն-ազգանունն է հնչում, որը կատարում է պատերազմական հանցագործություն, եւ մեր իրավապահ մարմինների պարտավորությունն է ներքին եւ արտաքին մեխանիզմներով հասնել նրանց պատժելուն»։

Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ այս հանցագործությունները կատարվում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից եւ ունեն համակարգային բնույթ, ուստի ակնհայտ է, որ այն կատարում է պետությունը, ոչ թե անհատները, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանի զինդատախազությունը․ «Սա նշանակում է, որ Հայատանը պետք է հասնի Ադրբեջան պետության միջազգային պատասխաանտվության ենթարկելուն»։

Բեգլարյանը հիշեցրեց, որ պատերազմական հանցագործությունները չեն սահմանափակվում միայն գերիների եւ դիերի հարցերով: Ողջ պատերազմի ընթացքում նման հանցագործություններ կատարվել են քաղաքացիական բնակչության, հատուկ պաշտպանության մի շարք օբյեկտների՝ հիվանդանոցի, եկեղեցիների, դպրոցների նկատմամբ։

Տպել
4480 դիտում

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան