Պատերազմում ոտքերից զրկված կամավորականին չի հաջողվում հաշմանդամության կարգ ստանալ․ ԲՍՓ աշխատակիցները կայցելեն նրանց տուն

Արցախում վերսկսված պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին կամավորագրված Արգիշտի Միքայելյանին մարտի դաշտից բերել են անդամահատված վիճակում։ 30-ամյա Արգիշտին Մատաղիսում է վիրավորվել։ Ծնկից ներքեւ կորցրել է երկու ոտքերը։

Առաջին բուժօգնությունը ստացել է Արցախում։ Ստեփանակերտում նրան վիրահատել են, սակայն առողջական վիճակը վատթարացել է, ու ստիպված հոկտեմբերի 6-ին տեղափոխել են Երեւան։ Հոկտեմբերի 7-ին Արգիշտիին կրկին վիրահատել են, այս անգամ Էրեբունի բժշկական կենտրոնում։ Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող է անցել, Միքայելի կյանքին վտանգ չի սպառնում։

Երեւան քաղաքի բնակիչն արդեն մեկ ամիս է՝ դուրս է գրվել հիվանդանոցից, բայց ոչ մի կերպ չի կարողանում հաշմանդամության կարգ ստանալ։ Կամավորականն ունի կենսական կարիքները հոգալու ու դեղորայքի խնդիր։ Արգիշտիի կինը՝ Տաթեւ Միքայելյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ չեն կարողանում որեւէ պետական օգնություն ստանալ, քանի որ ամուսնու հաշմանդամության կարգն ամեն կերպ ձգձգվում է, իրենք էլ չեն պատկերացնում, թե ուր պիտի դիմեն եւ ինչպիսին է զինհաշմանդամության դեպքում կարգ ստանալու ընթացակարգը։

Մի թղթի խուճուճ պատմություն

Տաթեւ Միքայելյանի խոսքով՝ Արգիշտիի եղբայրը՝ Անդրանիկ Միքայելյանը, ինքն էլ հաշմանդամություն ունենալով ու մոտավորապես իմանալով, թե ինչ փաստաթղթերի անհրաժեշտություն կա, բոլորը հոգացել է։ Անդրանիկին գրեթե մեկ ամիս տարբեր հաստատություններից այս ու այն կողմ են ուղարկել, սակայն եղբոր թոշակի հարցը չի լուծվել։

Էրեբունի ԲԿ-ից Արգիշտիին տրված թղթերում նշված է եղել, որ հոկտեմբերի 22-ին պիտի փաստաթղթերով մոտենա Երեւանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (Մուրացանի զինվորական հոսպիտալ), որտեղից էլ պիտի հետազոտությունների արդյունքները վերցնեն, ապա դրանք էլ կցած մոտենան հարակից Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՌԲՀ) ու եզրակացություն վերցնեն։ Այնուհետեւ թղթերը պիտի տանեն Պաշտպանության նախարարություն ու հետո միայն հաշմանդամության կարգի մասին կարելի կլինի մտածել։ Ոչ մի տեղ նրանց չեն ասել, թե կարգ ստանալու համար ուր պետք է դիմեն։ Այս մարդիկ մոտեցել են նաեւ զինվորական սոցիալական աջակցման կենտրոն, հույս ունենալով, որ այդտեղից կուղղորդեն, այնտեղ էլ ասել են՝ մոտեցեք, երբ կարգ ունենաք։

Մուրացանի հոսպիտալից համապատասխան փաստաթուղթը չեն կարողացել վերցնել։ Արգիշտիի հարզատների խոսքով՝ երեք բժիշկներ երեք տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել։ «Սկզբում մոտեցանք, բժիշկներից մեկը նայեց, ասաց, վերքերը շատ լավ վիճակում են, պիտի գնանք պրոթեզները դնենք, նոր թղթերը կտան։ Ավանում պրոթեզավորման կետ կա, այնտեղ Արգիշտիին ասացին դեռ շուտ է, պատրաստ չէ պրոթեզներ հագնելու։ Նորից գնացինք հոսպիտալ, ստուգեց մեկ այլ բժիշկ ու ասաց, որ դեռ ժամանակը չէ։ 30 օր արձակուրդ ուղարկեցին։ Ասացին, գնացեք՝ 30 օրից եկեք, նորից կստուգենք, կհասկանանք գուցե ընթացքում բարդություններ առաջանան։ Բայց թուղթն էլի չտվեցին։ Երրորդ բժիշկն էլ թե բա՝ ՊՆ-ից դեռ հրաման չունենք, թե զինհաշմանդամների այս խմբի դեպքում ինչ ենք անելու։ Ընթացակարգը դեռ հստակեցված է։ Պետք է սպասեք»,- պատմեցին Տաթեւն ու Անդրանիկը։

Նրանք նշեցին, որ որքանով իրենք են հասկանում, ապա կարելի էր կարգը սահմանել, որպեսզի կարողանային պետությունից աջակցություն ստանալ, գոնե մինիմալ ծախսերը հոգային։ «Ենթադրում ենք, որ զինվորների հարցով առանձին ընթացակարգ պիտի ստեղծվի, որպեսզի հարազատներն այսքան քաշքշուքների մեջ չընկնեն։ Կամ էլ հոսպիտալից հատուկ են ձգձգում, որ պրոթեզներով քայլի, իրեն առաջին կարգ չտան, միանգամից երկրորդ տան։ Ուրիշ պատճառ չենք կարողանում մտածել»,-նկատեց Տաթեւը։

Երկու մանկահասակ երեխա ունեցող ընտանիքին սնունդ ու գումար է հարկավոր

Արգիշտիի ընտանիքը հենց հիմա ունի ֆինանսական աջակցության կարիք։ Տան միակ աշխատողն ինքն է եղել։ Ունի 2 անչափահաս երեխա՝ 2 եւ 4 տարեկան որդիներ։ Երեւանում վարձով են ապրում։ Բացի այդ, կամավորականին նաեւ դեղորայք է անհրաժեշտ, վերականգնվելու համար էլ նորմալ սնունդ ու խնամք։ Կնոջից հետարքրքվեցինք, թե այս ընթացքում այդ ծախսերն ինչպես է հոգում, նշեց, որ բարեկամները, ամուսնու ընկերներն են օգնում, բայց դա էլ հո հավերժ շարունակվել չի կարող։ Կինն իրեն անպաշտպան է զգում։

Տաթեւ Միքայելյանի խոսքով՝ այս ամենի մեջ միակ սփոփիչ ու դրական բանն է այն է, որ ամուսինը կոտրված չէ, հոգեբանորեն կայուն վիճակում է, ու դեռ ինքն է կնոջն ու հարազատեներին հանգստացնում, վստահեցնում, որ ամեն ինչ լավ է լինելու։

Նախարարությունը ներկայացնում է ընթացակարգը

ՀԺ-ն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեց, թե եթե քաղաքացին վիրավորում է ստացել պատերազմական գործողություններին մասնակցելիս, նրան զինվորական հաշմանդամության կարգ տրամադրելու ինչ ընթացակարգ է գործում։

Մեզ հայտնեցին, որ առհասարակ հաշմանդամության կարգ ստանալու նպատակով անձը (խոսքը նաեւ ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած զինապարտների, զինծառայողների ու կամավորականների մասին է) պետք է դիմի իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղից էլ նրան կուղեգրեն բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ)՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր: Իսկ որպեսզի կարգը լինի զինհաշմանդամության, անհրաժեշտ է ԲՍՓ ներկայացնել նաեւ զինվորական ծառայության հետեւանքով առաջացած վնասվածքների վերաբերյալ եզրակացություն, որը տրամադրվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի (ԿՌԲՀ) կողմից։

Եթե բժշկական կամ ռազմաբժշկական փաստաթղթերում առկա չեն զինվորական պատճառական կապը հաստատող փաստեր կամ բացակայում են հաշմանդամության առաջացման պատճառի մասին տվյալներ, ապա հաշմանդամության առաջացման պատճառը սահմանվում է ընդհանուր հիվանդությամբ, այսինքն ոչ որպես զինհաշմանդամություն։

Անձը ԲՍՓ է ուղեգրվում բժշկասոցիալական փորձաքննության ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո։ Իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում նաեւ բուժման ընթացքում է ուղեգրվում ԲՍՓ։ Սակայն այդ դեպքում էլ ուղեգրումը պիտի լինի ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո:

Նախարարությունից, սակայն, ընդգծում են, որ ըստ գործող կարգի, եթե չկա առողջական վիճակի վերականգնման հեռանկար, վիրավորում ստացած անձը ԲՍՓ է ուղեգրվում առանց վերը նշված եռամսյա ժամկետի պահպանման։

Առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն է դիտարկվում անձի հետեւյալ 7 առողջական խնդիրները՝
1) ստամոքսի լրիվ հեռացում
2) մեկ թոքի հեռացում
3) անդամահատված ծայրատներ
4) կոկորդի հեռացում
5) միզապարկի հեռացում
6) հաստ եւ ուղիղ աղու հեռացում` հակաբնական հետանցքի տեղադրում
7) մեկ ակնագնդի կամ երկու ակնագնդերի բացակայության դեպքերում։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե հաշմանդամության ինչ կարգ է նշանակվում երկու ոտքերն անդամահատված անձին։ Խնդրել էինք մանրամասնել հատուկ այս դեպքի համար ինչ ընթացակարգ է գործում։

Ի պատասխան հայտնում են, որ մասնավորապես անդամահատումների դեպքում հաշմանդամության կարգ նշանակելիս հաշվի է առնվում նաեւ վերջույթի (վերջույթների) հետագա պրոթեզավորման հնարավորությունը, արդյունավետությունը, հարմարվողականությունը եւ այլ նեղ մասնագիտական հանգամանքներ։

Նախարարությունից տեղեկացնում են, որ բժշկական հաստատության տրամադրած ուղեգրի առկայության դեպքում անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է դիմել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գրասենյակ կամ ԲՍՓ տարածքային բաժիններ։ Վերոնշյալ բաժիններ կարող են դիմել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր՝ զանգահարելով հետեւյալ հեռախոսահամարներով՝ 055-72-83-07, 060-65-28-72։ Դիմումները կարող են ուղարկվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (հետեւյալ էլ. հասցեով՝ [email protected]

Հիշեցնենք նաեւ, որ մի քանի օր առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր, որ զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Եվ այն անձինք, որոնք ծանր վիրավորում են ստացել եւ տեղաշարժման խնդիր ունեն, նրանց ներկայանալու կարիք չկա․ նախարարության աշխատակիցները կմոտենան այդ անձնաց բնակության վայրեր։

ՀԳ․ Երեկ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը կից բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այցելելու են Արգիշտի Միքայելյանի բնակարան, որպեսզի տեղում ծանոթանան հիվանդի առողջական վիճակի մասին վկայող ընդհանուր փաստաթղթերին, ըստ այդմ միանգամից կտրամադրեն նաեւ հաշմանդամության կարգ։

ԲՍՓ աշխատակիցը նշեց, որ քաղաքացու դեպքում ապակողմնորոշում է եղել։ Վերջինիս հարազատներին նախ ճիշտ չեն ուղղորդել, ինչն էլ բարդացրել է նրանց գործը։ Իրազեկվածության խնդիր է եղել։ «Վերցրել են անհրաժեշտ փաստաթղթերը գնացել են պրոթեզարան, մինչդեռ կարգի համար, նախ պիտի գնային ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Փաստաթղերի հիման վրա ԲՍՓ-ն պիտի տար կարգ։ Եթե ՊՆ-ից էլ համապատսխան թուղթն ունենան միանգամից զինհաշմանդամի կարգ ենք նշանակում, եթե ոչ հետագայում, երբ էլ վերցնեն ու մոտենան կփոխենք»,- մանրամասնեց աշխատակիցը։

Տպել
4486 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել