Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

ԵԿՄ Կենտրոնի եւ Շենգավիթի համատեղ վաշտը՝ պահեստի փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանի հրամանատարությամբ 4 օր առաջ է վերադարձել առաջնագծից: Արցախում պատերազմից ի վեր սա արդեն նրանց երրորդ հերթափոխն է:

Շուրջ 1000 երկրապահներ այսօր էլ իրար փոխարինելով շարունակում են պահել մեր սահմանները՝ հանգստի հնարավորություն ընձեռելով ոչ միայն իրենց ընկերներին, այլեւ պատերազմի միջով անցած երիտասարդներին:

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժունմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանն ասում է՝ մի քիչ ժամանակ է պետք՝ մեջքը ուղղելու համար. «Այս ժամանակը պետք է օգտագործենք մեր բանակին օգնելու համար, բանակի մեջքին լինենք, մինչեւ ոտքի կանգնեն, մեր զինվորները մի հատ հանգստանան, ուշքի գան էդ ծանր մարտերից հետո: Դրա համար ավագ սերունդը, մենք՝ երկրապահներս, օր ու գիշեր կմնանք սահմանին, մինչեւ էդ էրեխեքը վերականգնվեն, գան հասնեն իրենց ծառայությանը»,- մեր զրույցում ասաց փոխգնդապետը՝ հիշեցնելով, որ պատերազմի ընթացքում զոհվել ու վիրավորվել են նաեւ բազմաթիվ երկրապահներ:

Վիրավորների թվում է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է Միքայելյանը իրեն զգում՝ Ռոմիկ Մխիթարյանը պատասխանում է՝ լավ է, ամենակարեւորը՝ ինչպես նրա, այնպես էլ բոլոր երկրապահների դուխը տեղն է:

Թե ինչպե՞ս է դա նրանց հաջողվում՝ հուսահատության ու հուսալքության տարածման այսպիսի պայմաններում՝ փոխգնդապետը նկատում է.

«Չի կարելի, ո՞նց կարող է հայ զինվորը, հայ կամավորականը հուսալքվի: Էդ հուսալքության դեմ պիտի պայքարենք, հենց էդ դուխը պիտի վերականգնենք: Ընդամենը դուխն է պետք վերականգնել, վերականգնեցինք՝ միանշանակ հաղթող ենք»:

Ամեն մի քանի օրը մեկ նոր տարածքների հանձնման տեսարանների ֆոնին, համացանցում տարածվող նկարների ու գրառումների պայմաններում դա հնարավո՞ր է՝ կրկին հետաքրքրվում եմ.

«Վայ էդ համացանցը, ինչ անում է, այդ համացանցն է անում: Իրական առաջնագծում կանգնածը երբեք չի մտածում, որ մի թիզ հող ենք թողնելու թշնամուն: Կամաց-կամաց վերականգնվելու է»,- վստահեցնում է ԵԿՄ-ական վաշտի հրամանատարը:

Նա իր վաշտով եղել է ե՛ւ Ջաբրայիլում, ե՛ւ Ֆիզուլիում, ե՛ւ Հադրութում: Ավելին՝ երկու օր շրջափակման մեջ են մնացել, բայց կարողացել են դուրս պրծնել: Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին՝ ասում է՝ շատ ծանր են ընդունել այդ որոշումը՝ չնայած նրան, որ լավ էին հասկանում, որ պարտվել ենք:

Իսկ պարտվել ենք միայն ԱԹՍ-ներին՝ վստահ է փոխգնդապետը: «Ամենագլխավոր խնդիրը ԱԹՍ-ներն էին, ամենամեծ խնդիրը դրանք են առաջացրել, թե չէ մենք հակառակորդին լավ էլ ծեծել ենք ամբողջ պատերազմի ընթացքում: Խոսքը իրենց հետեւակի եւ ամբողջ տեխնիկայի մասին է: Ինչքան էլ որ իրենք շատ էին, ինչքան էլ որ թուրքեր էին, պակիստացիներ ու եսիմինչեր, ամեն դեպքում մենք ծեծում էինք իրենց, հաստատ»:

Դասալքության, հողերը ծախված լինելու մասին խոսակցություններ էլ են լսել: Սակայն այդ լուրերը իրենց կողքով են անցել:

«Մեր վաշտի հետ նման բան չէր կարող լինել, որովհետեւ նախ բոլորը հասկանում էին, որ սա երկրապահ վաշտ է եւ մեր մոտ գոնե նման խոսակցությունները չեն անցնում: Ջաբրայիլում, երբ որ շրջափակման մեջ էինք ընկել, էդ ընթացքում ինձ հանդիպել են 20-ից ավելի տղաներ, որոնք «մոբ»-ով էին եկել: Նրանք անորոշ վիճակում էին, չէին իմանում ինչ անել: Էդ տղաները միացել են մեզ եւ մնացած ամբողջ 20-ից ավելի օրը մեր հետ են եղել: Արդեն Ֆիզուլիում նրանք պատրաստի զինվորներ էին, առանձին դիրքեր էին պահում: Այսինքն եթե լինում էր նրանց գլխին նորմալ հրամանատար, նորմալ տղերք, որ կարող էին բացատրել խնդիրը, բոլորն էլ եկել էին կռվելու: Իհարկե, նահանջող էլ ենք տեսել, փախչող էլ ենք տեսել, տեսել ենք ճանապարհներին, ոմանց կարողացել ենք հավաքել, ողջ-առողջ հետ ենք բերել»,- մանրամասնում է հրամանատարը:

Ըստ նրա՝ այդ առումով շատ կարեւոր է մարզավիճակը, ինչը հեշտ է եղել ԵԿՄ-ում պահելը: Եվ միգուցե հենց սրանում է նրանց ու մյուս պահեստազորայինների տարբերությունը:

«ԵԿՄ-ն 1993-ից զբաղված է ե՛ւ ֆիզիկական պատրաստությամբ, ե՛ւ բարոյահոգեբանական դաստիարակությամբ: Մեր դուխը միշտ էլ բարձր է եղել, բոլոր պատերազմներում մենք մասնակցել ենք ու մեր դուխը ցույց ենք տվել: Նաեւ ունենք պատանի երկրապահներ, որոնցից շատերը այս պատերազմում հերոսացան: Հիմա էլ որ այցելեք մեր վարչության բակ, այնտեղ համարյա ամեն օր մարզումները գնում են, երիտասարդները պարապում են անկախ ամեն ինչից, որովհետեւ այս պատերազմը դեռ չի ավարտվել ու այս պատերազմում մենք դեռ հաղթելու ենք»,- վստահեցնում է Մխիթարյանը եւ չսպասելով հարցի՝ ի պատասխան իր վստահ խոսքի նկատմամբ զարմանքի՝ հավելում.

«Իհարկե: Հակառակ դեպքում ես ուղղակի չեմ կարողանա ապրել: Ես 1989 թվականից պատերազմի մեջ եմ, բոլոր հաղթանակները կռել եմ իմ մարտական ընկերների հետ, իմ ավագ եղբոր՝ Ռոլանդի հետ, էսօր իրենք հանգչում են Եռաբլուրում, ես չեմ կարողանա ապրեմ ուղղակի, չեմ կարողանա պատասխան տալ իրենց, եթե գոնե չփորձեմ էդ ամեն ինչը հետ բերել»:

Այդ ճանապարհին խոչընդոտ համարելով ներքին խժդժությունները՝ Մխիթարյանն ընդգծում է, որ հիմա այդ ամենի ժամանակը չէ, պետք է զբաղվել սահմանը պահելով:

«Լիքը պետական այրեր կան, թող զբաղվեն էդ խնդիրներով՝ ինչը ինչպես եղավ: Չնայած բոլորս էլ գիտենք ամեն ինչի մասին: ԵԿՄ-ն չի կարող նման բաների գնալ, էսօր մեր սուրբ պարտքն է՝ մեր հայրենիքը պահելը, մեր պետությունը մեր կարիքն ունի՝ սահմանները պահելու առումով, մենք ամեն ինչը մի կողմ դրած զբաղվում ենք դրանով: 4 օր է՝ եկել ենք, բայց պատրաստվում ենք գնալու: Ինչ-որ բաներ ենք հայթայթում, որ նույնիսկ բանակի համար բեռ չլինենք: Մեր գերխնդիրը դա է: Մեզ միշտ էլ փորձել են տանել ինչ-որ ուղղություններով, դա չի եղել: Մեր խնդիրը մեր հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելն է: Մենք դա ապացուցել ենք բազմիցս»,- հիշեցնում է ԵԿՄ կենտրոնի կառույցի նախագահը:

Ընդամենը օրեր անց կրկին Հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնող հրամանատարի ուղերձը մեկն է՝ պետք է համախմբվել: «Էնքան խնդիր է դեռ առաջանալու, պետք է կարողանանք համախմբվել եւ հաղթած դուրս գալ: Ոչ մի դեպքում պառակտումը մեր երկրի համար լավ չի ավարտվելու: Հիմա նայեք, մենք Արցախից ինչքան գաղթած մարդիկ ունենք, Արցախը վիրավոր է, պիտի օգնենք որ ոտքի կանգնի, պիտի մեր սփյուռքը մոռանա նեղանալը, բոլորս միասին պիտի առաջին հերթին մտածենք բանակի հզորացման մասին, սահմանները ուժեղացնենք եւ դրա հետ մեկտեղ էլ զարգացնենք տնտեսությունը: Մենք դրա պոտենցյալն էլ ունենք, գիտնականներն էլ ունենք, ընդերքն էլ: Եթե յուրաքանչյուրս հասկանանք, որ չի կարելի ոչ գողանալ, ոչ թարս աչքով նայել, որովհետեւ եթե մենք թույլ եղանք, մեր լուման չարեցինք՝ կորցնելու ենք, ես համոզված եմ, որ մեր նման մտածող մարդիկ շատ-շատ ենք: Ինձ թվում է մենք օրինակ ենք ծառայելու, որ ուշքի գանք, մոռանանք էդ ամեն ինչը, պետությունը ոտքի հանենք: Բոլորիս խնդիրը մեկը պետք է լինի. ունենք Սպարապետ, ունենք Եռաբլուր, որը տասնապատկվել է: Նրանց առաջ պիտի կարողանանք պատասխան տալ»:

Տպել
7114 դիտում

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը