2300 հեկտար նռան այգուց տարածքների կորստի հետեւանքով մնացել է 500-ը. Արցախի գյուղատնտեսության նախարար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի բնակչությունը հիմնականում գյուղատնտեսությամբ էր զբաղվում։ Դրա հետեւանքով մի շարք խնդիրներ են առաջացել։ Բացի այն, որ աշխատատեղերի խնդիր է առաջանում, վերջին օրերին տնտեսագետներն ահազանգում են մեկ այլ չափազանց լուրջ խնդրի՝ պարենային անվտանգության մասին։ Արցախը հատկապես հայտնի է հացահատիկային մշակաբույսերով եւ նռան առատությամբ։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել Արցախի գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը։

- Պարոն Բախշիյան, վերջին օրերին տեսակետներ են հնչում, որ տարածքների կորուստը հանգեցրել է նաեւ պարենային խնդիրների: Որքանո՞վ են այս տեսակետները ճիշտ, եւ ի՞նչ պարենային ապրանքների մասին է խոսքը:

- Տեղի ունեցածը չէր կարող բացասաբար չանդրադառնալ երկրի պարենային անվտանգության խնդիրների վրա: Վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերը շուրջ 140 հազար հեկտար էր, որից յուրաքանչյուր տարի 100 հազար հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան եւ գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների: Հացահատիկային մշակաբույսերի մասով Արցախն ամբողջությամբ ինքնաբավ էր, ավելին՝ այստեղ ստացված բերքը 25%-ով բավարարում էր նաեւ ՀՀ ցորենի պահանջարկը: Ելնելով ներկա իրողություններից՝ անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել գյուղոլորտում տարվող քաղաքականությունը, գտնել նոր լուծումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լիարժեք ապահովել երկրի պարենային անվտանգությունը: Մեծ են նաեւ պտղատու այգիների բերքի կորուստները: 2020 թ. բերքի տակ նախատեսված գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից բերքահավաքի աշխատանքներ չեն իրականացվել հիմնականում պտղատու այգիներում: Ինչպես գիտենք, Արցախի այգեգործության բնագավառում մեծ տեղ էր զբաղեցնում նռան մշակությունը: Հետեւաբար, հիմնական կորուստները եղել են նռան հետ կապված, այնուհետեւ արեւելյան խուրմայի, խաղողի եւ այլ պտղատեսակների:

- Արցախի բնակչության քանի՞ տոկոսն էր զբաղվում գյուղատնտեսությամբ եւ հիմա որքանո՞վ է կրճատվելու այդ թիվը:

- Արցախի Հանրապետության բոլոր շրջանների, բացառությամբ մայրաքաղաքի, բնակչության շուրջ 90% զբաղվում էր գյուղատնտեսությամբ: Ինչ վերաբերում է այդ թվի կրճատմանը. պայմանավորված մի քանի գործոններով, ինչպես, օրինակ, արցախցիների վերադարձի գործընթացի շարունակությունը, վերջիններիս այլ բնակավայրերում վերաբնակեցման խնդրի առկայությունը եւ այլն, վաղ է հստակ պատասխանել Արցախի բնակչության՝ ներկայումս գյուղատնտեսության ոլորտում զբաղվածությանը վերաբերող հարցին:

- Այն տարածքներում, որը մնալու է Արցախին, գյուղատնտեսական ի՞նչ գործունեություն են ծավալում արցախցիները:

- Արցախում առկա վարելահողերի գերակշիռ մասը նախատեսված է զբաղեցնել աշնանացան եւ գարնանացան հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային եւ յուղատու կուլտուրաների մշակությամբ: Արցախում հրադադարի ռեժիմի հաստատմանը հաջորդել է աշնանացանի աշխատանքների մեկնարկը, որպեսզի սեղմ ժամանակներում դրանք ավարտին հասցվեն: Հարկ է նշել, որ պետության կողմից արցախցի հողօգտագործողներին անհատույց տրամադրվում է աշնանացան ցորենի, գարու, տրիտիկալեի համապատասխան քանակի բարձրորակ սերմացու, ինչպես նաեւ դիզվառելիք:

- Արցախը միշտ աչքի է ընկել նռան առատությամբ: Որքանո՞վ է հաջողվել նռան պաշարները պահպանել:

- Նախապատերազմյան ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում առկա էր 2300 հա նռան այգի: Տարածքների կորստի հետեւանքով մեզ են մնացել շուրջ 500 հա նորատունկ եւ բերքատու նռան այգիներ:

- Ադրբեջանի վերահսկողության տակ անցած կամ անցնող տարածքներից գյուղացիները կարողացե՞լ են հավաքել իրենց գյուղմթերքը եւ վաճառել:

- Մեր տվյալներով, այդ տարածքներում բերքահավաքի աշխատանքներ, ցավոք, չեն իրականացվել:

- Որքանո՞վ է հնարավոր Արցախում գյուղատնտեսությունը դարձյալ առաջ տանել եւ կա՞ն ապրանքներ, որոնց արդեն առաջնահերթություն է տրվելու մնացյալ տարածքներում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:

- Իհարկե, գյուղատնտեսության ճիշտ ու գրագետ վարման արդյունքում հնարավոր է հասնել վերջինիս զարգացմանն ու նույնիսկ Արցախի պարենային անվտանգության ապահովմանը: Վերջին իրողություններից ելնելով՝ նախատեսվում է Արցախում իրականացնել մի շարք պետական ծրագրեր՝ որոնցում առաջնահերթությունը կտրվի ինտենսիվ այգիների հիմնմանը, ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, այլընտրանքային բարձրարժեք կուլտուրաների մշակությանը:

- Գյուղատնտեսությամբ զբաղվողների մեծ մասը այլընտրանքային աշխատանքի տարբերակներ արդյո՞ք ունենալու է:

- Պետությունն իրենից պահանջվող բոլոր ջանքերը կներդնի արցախցուն իր հողում աշխատելու եւ արարելու հնարավորություն տալու համար՝ լինի դա գյուղատնտեսություն, թե այլ ուղղություն:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ պետք է գտնել հացահատիկ մշակելու տարբերակներ՝ թեկուզ Հայաստանում ներքին արտադրություն ավելացնել, ներկրումների հաշվին բացը լրացնել, քանի որ ՀՀ-ի դեպքում եւս՝ 20-25 տոկոս Արցախից ներմուծվող հացահատիկը մեծ ծավալ է։

«Ցորենը պարենային անվտանգության ամենալուրջ խնդիրն է, եւ պետք է մտածել նաեւ ներկրման ոլորտները կամ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, լոգիստիկ նոր հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ»,- նշեց տնտեսագետը։

Անդրադառնալով Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների աշխատանքի հետ կապված խնդրին՝ Մարգարյանն ասաց, որ անհրաժեշտ է այդ մարդկանց զբաղվածության խնդրի այլընտրանքային տարբերակներ մտածել։

Տնտեսագետն ընդգծեց, որ Մարտակերտի, Ասկերանի հողատարածքները արդեն ռիսկային են դարձել եւ բարդ է լինելու դրանք շահագործելը. «Պետք է ռեսուրսները վերախմբավորել՝ ե՛ւ խաղողագործությունը զարգացնել, ե՛ւ պտուղ-բանջարեղենը, քանի որ այնտեղ մեծ ագրարային պոտենցիալ կա։ Իրավիճակով պայմանավորված գյուղատնտեսության ոլորտն ամենատուժածն է, բայց պետք է լավատես լինել եւ քայլեր անել»։

Նրա կարծիքով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ Կառավարության կառուցվածքը պետք է վերանայել եւ գյուղատնտեսության ոլորտով հատուկ զբաղվող նախարարություն ստեղծել, քանի որ կյանքը ցույց տվեց՝ էկոնոմիկայի նախարարության կազմում գյուղատնտեսության ոլորտի վիճակը ավելի է վատթարացել։

Տպել
4246 դիտում

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ