Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում չկա օրենքի նախագիծ այն մասին, որով առաջարկվի ռուսերենն այդ երկրում հռչակել երկրորդ պետական լեզու։ Արցախի Ազգային ժողովի մամուլի եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ առայժմ չկա։

Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովում օրենքի նախագիծ է մշակվում, որի համաձայն ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։ Նման հեռանկարին այսօր անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը:

«Ռուսերենը այսպես թե այնպես Ղարաբաղում գործածվում է, այն գործածվում է նաեւ Հայաստանում: Ռուսերենով խոսում են նաեւ Ադրբեջանում, ռուսերենով խոսում են աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին տարածքում: Ռուսերենը հաղորդակցման հարմար լեզու է, այն դեռ շատերն են սովորում: Բնականաբար, մենք ողջունում ենք ամեն կերպ եւ պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը եւ պահպանմանը: Մենք դա համարում ենք մեր խնդիրը»,- նշել է խոսնակը: Պեսկովը հավելել է, որ իրենք չեն առաջարկում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալ Հայաստանում կամ Ադրբեջանում. դա երկրների ներքին խնդիրն է: Ըստ նրա՝ իրողություն է այն, որ ռուսերենով այժմ խոսում են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում:

Արցախի Ազգային ժողովի մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյանի հետ թեմայի շուրջ մեր զրույցը ներակայացնում ենք ստորեւ․

- Պարոն Մարտիրոսյան, որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ Արցախում օրենքի նախագիծ է մշակվում՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նպատակով։

- Այդպիսի նախագիծ առայժմ չկա իմ տեղեկությամբ, բայց ես վերջնական կասեմ Ազգային ժողովի համապատասխան ստորաբաժանումներում հարցումներ անելուց հետո։ Իմ կարծիքով այդպիսի նախագիծ չկա։ Առայժմ։ Ներկա պահին։ Որովհետեւ մի շարք նախագծեր, որոնք շրջանառության մեջ էին գտնվում հանձնաժողովներում, հետ են ուղարկվել կառավարություն, որպեսզի լրամշակվեն, համապատասխանեցվեն ներկա իրողություններին, իրավիճակի պահանջներին։

- Կառավարություն վերադարձված այդ նախագծերում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին նախագի՞ծ է եղել։

- Դա չի եղել։ Նախագծերը հետ են ուղարկվել մոտավորապես մեկ շաբաթ-տասը օր առաջ, երբ մեզ մոտ խորհրդակցություն է եղել խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների կազմով, եւ որոշել են, որ նախկինում, մինչեւ պատերազմական իրավիճակը ներկայացված նախագծերը վերադարձնեն կառավարություն։

- Ասացիք ռուսերենի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն առայժմ չկա։ Դա նշանակո՞ւմ է, որ ամեն դեպքում տեղեկություն ունեք, որ որոշակի քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ ընթանում են։

- Չէ, չէ, քննարկումներ չկան։ Երբ որ լինի նման օրենսդրական նախաձեռնություն, այդ ժամանակ կարող ենք ասել։ Օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունից է լինելու, դրա համար ստույգ ինֆորմացիա չեմ կարող տալ։

Դրանք շշուկներ են, ընդամենը խոսակցություններ են, որոնք արդեն բարձրացվել են, հասցվել լրատվամիջոցներին։ Մեկ այլ լրատվամիջոցից էլ են ինձ զանգահարել, նույն բանը հարցրել են, ասել եմ՝ այդպիսի բան չկա, որ լիներ, տեղյակ կլինեինք։

- Մեր զրույցի սկզբում «առայժմ» բառը հատուկ ընդգծեցիք, դրա համար եմ փորձում ավելի հստակեցնել։

- Առաժմ չկա, բայց ոչ ստանդարտային իրավիճակում ոչինչ չի կարելի բացառել։

- Իսկ հանրության, քաղաքական ուժերի շրջանում այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք, կա՞ն նման ձգտումներ, խմորումներ։

- Իմ անձնական՝ որպես հասարակ քաղաքացու կարծիքով, այդպիսի տրամադրություններ կան, գոյություն ունեն։ Քաղաքական ուժերի մասին ստույգ չեմ կարող ասել, արտախորհրդարանական ուժերը, խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումները կարտահայտեն, բայց ես զուտ հանրային տրամադրությունների ու տրամադրվածությունների մասին կարող եմ ձեզ ասել։

- Իսկ դա ինչով է բացատրվում, նո՞ր է առաջացել, թե միշտ կար։

- Դա ինչ-որ տեղ կոմպլեմենտարիզմ է, թե ինչ է։ Համենայնդեպս, քանի որ այս պահին ռուսները հանդիսանում են արցախցիների անվտանգության երաշխավորը, այդպիսի տրամադրություններ բնական է, պետք է որ լինեն։

- Դմիտրի Պեսկովն այսօր արձագանքել է Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու թեմային ու նշել, որ Կրեմլը ողջունում է այդ գաղափարը։ Կարծում եք միայն հանրային տրամադրություններին նա կարձագանքե՞ր, եթե չլինեին որոշակի գործընթացներ։

- Ընդհանրապես ռուսաց լեզվի դասավանդման դրվածքը Արցախում միշտ էլ հնարավորինս պահպանվել է։ Ռուսական դպրոց կա եւ այլն։ Համենայնդեպս, որոշակի հանրային շերտերում կան ու կլինեն նման տրամադրություններ։ Ասենք Ադրբեջանում որ ռուսական դպրոցները անընդհատ պահպանել են եւ այլն, Ալիեւի երկերեսանի քաղաքականությունը, գիտեք, չէ՞, ցույց կտա, ցույց կտա, ու մեկ էլ տեղն եկած տեղը Ռուսաստանի շահերին էլ կխփի։

- Ամեն դեպքում ռուսական դպրոցը մի բան է, պետականորեն ռուսերենը երկրորդ լեզու ճանաչելը՝ մեկ այլ։

-Իհարկե։ Համամիտ եմ։ Որ նախագիծը շրջանառվի, այն ժամանակ կարող ենք դրա մասին խոսել։

Հ․Գ․ Արցախի կառավարությունից եւս Հայկական ժամանակը փորձել է պարզել՝ Արցախում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու վերաբերյալ օրենսդրական նախագիծ կառավարությունում մշակվո՞ւմ է։ Մամուլի պատասխանատու Սամվել Բալայանն առաջարկել է այդ հարցով դիմել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանին՝ նաեւ նշելով, որ այսօր այդ լուրը հերքվել է։ 

Տպել
2880 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ