ՀՀ սահմանից այս կողմ որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել․ Տիգրան Ավինյան

09/12/2020 schedule17:17

Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե այս պահին ի՞նչ գործընթացներ են իրականացվում Սյունիքի մարզում սահմանների, սահմանագծման աշխատանքներում, մասնավորապես՝ Տեղ համայնքի շրջանում, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհահատվածում, և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նոր սահմանները պաշտպանելու և անվտանգությունը ապահովելու ուղղությամբ։

«Այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, այսինքն՝ ամբողջ սահմանի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում գալիք բանակցությունների համար, որը տեղի է ունենալու ամենայն հավանականությամբ հենց այս տարի երկու կողմերի միջև ռուս գործընկերների միջնորդությամբ»,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ։ «Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք են՝ այդ բանակցությունների համար, և այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ։ Ինչ վերաբերում է փաստացի զինված ուժերի տեղակայմանը, այս պահի դրությամբ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում մենք ունենք զինված ուժերի ներկայացուցիչներ, և նրանց վերջնական տեղակայումները և, առհասարակ, ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում»։

Արմեն Խաչատրյանն էլ, արձագանքելով փոխվարչապետին, առաջարկեց ավելի հաճախ հրապարակել տեղեկատվություն իրականացվող աշխատանքների մասին։ «Թեև հնարավոր է, որ անվտանգության հետ կապված ինչ-որ խնդիրներ լինեն և ռազմական գաղտնիքի տարրեր պարունակեն, բայց այն մասով, որը հնարավոր է հրապարակել իրականացվող աշխատանքները, ավելի հաճախակի հրապարակենք և հանրությանը տեղյակ պահենք, որովհետև ամեն անգամ տարբեր աղբյուրներից տեղեկատվություններ են ստացվում, ինչը տարբեր խուճապային տրամադրություններ է առաջացնում»։

Ավինյանն էլ նշեց՝ պետք է փորձեն այնպես անել, որ այս միջգերատեսչական խմբի արված աշխատանքը նույնպես տեսանելի լինի։ «Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ, որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել։ Այնուամենայնիվ, ուզում եմ նաև հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»։

Տպել
1539 դիտում

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ