Լինեինք արտախորհրդարանական ուժ, չունենայինք էս ամբիոնը, մենք էլ կարող է ցույցի տեղից մեգաֆոնով գոռայինք. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ իրենք իշխանություններից որեւէ առաջարկ չեն ստացել արտահերթ ընտրությունների հարց քննարկելու կամ նման գործընթացի գնալու մասին:

«Որեւէ քննարկման մասին ես տեղեկութուն չունեմ: Եթե խոսքը Ընտրական օրենսգիրքը ընդունելու, հետո ընտրությունների գնալու մասին է, բնականաբար, քննարկումներ կլինեն, որովհետեւ խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար: Կան կանոններ: Եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ուրեմն ընտրությունները պետք է անցկացվեն 6 ամիս հետո: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է: Այսինքն՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաաստվեն: Եթե Ընտրական օրենսգիրքը մնա այնպես, ինչպես կա, մենք վաղը կարող ենք արտահերթ ընտրություններ անցկացնել»,- նշեց պատգամավորը:

Այնուհետեւ նա պարզաբանեց, թե, իր կարծիքով, որոնք են խաղի կանոնները. 

«Խաղի կանոններից է քաղաքական կամքը, օրինակ՝ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին ձերբակալելը, կալանավորելը, մեդիայով բոլորին հնարավորություն տալը: Ովքեր խախտում են այդ կանոնը, պետք է խստիվ պատժվեն: Խաղի կանոններից են նաեւ. ով որ, օրինակ, մի քանի միլիոն դոլար է դրել իր ընտրարշավի վրա եւ փորձում է խեղդել էն ուժերին, որոնք այդ միլիոնները չունեն, պետությունը պետք է համակարգի եւ թույլ չտա, որ որեւէ ձայն լռեցվի, որեւէ ձայն տեղ չհասնի»,- շարունակեց խմբակցության ղեկավարը:

Լրագրողի հարցին, թե իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, կարո՞ղ են ապահովել նման կանոններ, Մարուքյանը արձագանքեց. 

«Այս պահին ես կարծում եմ՝ մենք կարող ենք անցկացնել, այսինքն՝ եթե ինձ հարցնում եք ում եք վստահում. բացի մեզնից, ոչ մեկին չենք վստահում, որովհետեւ ես գիտեմ՝ մենք ինչ կարող ենք անել, ես չգիտեմ՝ ուրիշ ով ինչ կարող է անել: Եթե հիմա, օրինակ, ինչ-որ մարդիկ ինչ-որ մարդկանց սպառնում են, Կառավարությունը չի կարողանում էդ մարդկանց ձերբակալի կամ չի էլ գտնում էդ մարդկանց, ես կարո՞ղ եմ հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ընտրակաշառք է բաժանում, էդ մարդուն բռնելու են: Չգիտեմ: Պետք է լինեն երաշխիքներ, ով որ կարող է դա անել: Ընդիմությունը պետք է ունենա հստակ մեխանիզմներ՝ էդ պրոցեսների վրա հսկողություն ունենալու, որ արդար ընտրություններ ապահովվեն»: 

Մարուքյանին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ ԼՀԿ-ն չի բոյկոտում խորհրդարանի նիստերը, ինչպես ԲՀԿ-ն, եւ ինչո՞ւ ընդդիմությունը մանդատները վայր չի դնում, խորհրդարանում ճգնաժամ չի առաջացնում՝ հաշվի առնելով, որ կա նման հանրային կարծիք: 

«Գոյություն չունի նման հանրային կարծիք, որ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի, սա մեկ, այսինքն՝ դուք դա մի ներկայացրեք՝ որպես հանրային կարծիք: Ես ընտրվել եմ պատգամավոր 2012 թ. մայիսի 6-ին Լոռու թիվ 30 ընտրատարածքից: Ես ինձ ինչ հիշում եմ, ինչ-որ մարդիկ կոչ են անում ընդդիմությանը մանդատները վայր դնել: Չգիտեմ՝ ով է այդ լոբբինգը անում: Երբ որ մանդատները վայր ենք դնում, մանդատները վերցնում են ցուցակի հաջորդ համարները: Մենք դնենք մեր 18 մանդատը, 18 մարդ մեր ցուցակից մանդատ պետք է ստանա, իրենք հրաժարվեն՝ մյուս 18-ը պիտի ստանան, նույնը՝ ԲՀԿ-ի 25-26 մանդատը: Այսինքն՝ դրա հետեւանքով ճգնաժամ չի առաջանում: Ինքը (պառլամենտը-խմբ.) ունի քվորում, ինքը ունի ցանկացած հարց անցկացնելու հնարավորություն, ամեն ինչ կա: Հետեւաբար, էդ ցածր իրավագիտակցության արդյունքում ձեւավորված պահանջը պետք է մարդիկ հասկանան»,- պարզաբանեց Մարուքյանը:

Այնուհետեւ նա հավելեց, որ ԼՀԿ-ն Կառավարության հետ նախորդ հարցուպատասխանին չէր գնացել, եւ իրենց բազմաթիվ ընտրողներ դիմել են, որ Կառավարությանը տան էն հարցերը, որոնք իրենց հուզում են, այդ թվում՝ հրաժարական պահանջել, այդ թվում՝ հետաքրքրվել սահմանների դեմարկացիայի մանրամասներից, իմանալ՝ Լաչինի 5 կմ-ոց միջանցքով կարո՞ղ է զենք անցնել, թե՞ ոչ: Էդ ո՞վ պետք է տար էդ հարցերը, որ մենք չտայինք: Լինեինք արտախորհրդարանական ուժ, չունենայինք էս ամբիոնը, բնականաբար, մեզ համար մտածելու էինք պլատֆորմներ: Մենք էլ կարող է ցույցի տեղից մեգաֆոնով գոռայինք, մեր կոչերը անեինք, դրա մեջ վատ բան չկա: Բայց որ խորհրդարանական ուժ ես, երկրի թիվ 1 ամբիոնը թողես, ես դա ճիշտ չեմ համարում, դրա համար մենք մասնակցեցինք»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ դա որեւէ բան չի փոխում իրենց պահանջների մեջ:

Տպել
2287 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել