Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը. ՀՅԴ Գյումրու կոմիտեն ակցիա է իրականացրել (լուսանկարներ)

Եթե ՌԴ-ն պետք է հայ գերիների ու մեր սահմանների հարցը լուծի, ինչի համար է մեր Կառավարությունը: Այս հարցադրմամբ ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Գյումրու կենտրոնական փողոցներում այսօր բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչները:

Կազմակերպված ավտոերթով կաթվածահար անելով Սայաթ Նովա, հետո նաև Հաղթանակի պողոտայի և կենտրոնական հրապարակին կապող Շահումյան փողոցի երթեւեկությունը՝ կազմակերպիչները ներողություն խնդրեցին անհանգստացած քաղաքացիներից և շեշտեցին՝ դա պայքարի իրենց տարբերակն է: 

«Մեր պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Նման ակցիաներով ցույց ենք տալիս, որ անտարբեր չենք երկրի ճակատագրով: Այս վարչապետն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Ամեն օր դա նկատում ենք: Արտաքին քաղաքականությունում չկա երկրին տեր կանգնելու առաջ քաշված պահանջ: Հակառակորդը, օգտվելով սրանից, վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ հայտարարելով նոր տարածքների ու նոր ցանկությունների մասին, չխորշելով անգամ նոր պատերազմի մասին զգուշացումից: Իսկ իշխանությունների կողմից Ադրբեջանին տրված պատասխան չկա»,- ասաց ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը:

Ըստ նրա՝ չկա իշխանություն, այլապես ի՞նչ է նշանակում գերիների հարցով զբաղվում է Ռուսաստանը, կամ սահմաների հարցով զբաղվում է Ռուսաստանը: «Եթե ամեն հարցով պետք է զբաղվի Ռուսաստանը, ապա ինչի՞ համար է մեր իշխանությունը: Մենք պատրաստակամ ենք կանգնել նոր իշխանությունների կողքին, տեր կանգնել մեր երկրի ջրին ու սահմաններին: Մեր երեխաները մեր երկրում պետք է մեծանան»,- նշեց Գալստյանը:

ՀՅԴ Գյումրու կոմիտեն նաև տեղեկացրեց, որ իրենց պահանջի չկատարումը կծնի այլ քայլեր, կիրականացվի առավել մեծամասշտաբ ակցիա:

Փակված փողոցները բացվել են ոստիկանների միջամտությամբ:

Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցներին իրենց անհամաձայնությունն էին հայտնում այդտեղ հավաքված մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ էին նմանատիպ ակցիաներին, ով էլ լինի կազմակերպիչը: Ասացին՝ իրենք վարչապետին սատարում են այնպես, ինչպես սատարել են թավշյա հեղափոխության օրերին:

«Իրան մենք ենք ընտրել, հավատացել, հմի էլ գիտենք, որ հնար կգտնի՝ երկիրն էս վիճակից հանելու համար: Փոխանակ կողքը կանգնին, օգնեն, կխանգարեն, մարդկանց խմբերի կբաժանեն, կռիվ կստեղծեն: Թող ժողովրդի անունից հեչ մարդ բաներ չխոսա, մենք համաձայն չենք էս փողոցների պայքարին: Ճիշտ կենեն թարգը տան, որ մենք էլ իրար հետ լավ ու վատ չեղնինք»,- ասաց կազմակերպված ակցիայից դժգոհ գյումրեցիներից մեկը:

Տպել
1259 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին