«Արժանապատվության երթ»-ի մասնակիցները հասան Կառավարության շենք

14/12/2020 schedule21:31

«Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ի մասնակիցները հասան Կառավարության շենք։ Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ, դու քո գործունեության յուրաքանչյուր օր անցկացնելու ես ոստիկանների շղթայի հետևում, փշալարերի հետևում, բունկերներում, պադվալներում, որովհետև Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին  քեզ թույլ չի տալու մնաս այդ շենքում, և վերջնականապես կործանես մեր ժողովրդին ու մեր պետականությունը։ Դու ամեն օր, ամեն ժամ քո պատուհանի տակ լսելու ես հայ ժողովրդի բողոքի և զայրույթի ձայնը»։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երթը շարունակում են  Նալբանդյան փողոցով։ «Կառավարության շենքի առաջ կանգ չենք առնում, որովհետև մենք համարում ենք, որ Կառավարություն չունենք, մենք ունենք նախատեսված ծրագիր, որը ավարտվելու է եկեղեցու բակում»։

Նշենք, որ ընդդիմադիրների երթին միացել է նաև «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի։ 

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը միանալուն, Վազգեն Մանուկյանը նշեց․ «Այդպիսի հարց դրված չէ։ Հարցը դրված է հիմա Նիկոլ Փաշինյանին հանել, ստեղծել ժամանակավոր կառավարությունը, փորձել երկիրը այս վիճակից մի քիչ հանել և ընտրություններ կազմակերպել։ Իրար միանալու հարցը չկա»

Հարցին՝ հնարավո՞ր է ընդհանուր օրակարգ ստեղծվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության և «Հայրենիքի փրկության շարժման» միջև։ «Միգուցե։ Մի հանդիպումով ոչինչ չի լուծվում։ Ես առաջ չեմ ուզում ընկնել, երբ լինի, դուք կիմանաք»։

Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Վազգեն Մանուկյանը բերեց Գերմանիայի օրինակը։ «Ոտքի կանգնեք, դարձեք կարգին պետություն, տնտեսություն զարգացրեք, բոլոր հարցերն էլ կլուծվեն։ Գերմանիան ծնկի իջած էր և առաջին համաշխարհային պատերազմից հետո, և երկրորդ։ Հիմա Եվրոպայի ամենահզոր երկիրն է, այսինքն՝ կա ճանապարհ։ Իսկ մենք էլ հայերն ենք»։

Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանից։ Երթի ընթացքում մասնակիցները կանգ են առել Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց՝ հորդորելով ՀՔԾ աշխատակիցներին չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Այնուհետև Ազգային ժողովի շենքի դիմաց հասնելով ՝ մասնակիցները կոչ են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին չստարել Նիկոլ Փաշինյանին։ Բաղրամյան պողոտայից ընդդիմադիրները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա։

Երթի ընթացքում նաև  ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիների միջև, ինչի հետևանքով վարչապետին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։

Տպել
1435 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)