Ընդդիմադիրների երթը ավարտվեց Սուրբ Աննա եկեղեցու բակում

14/12/2020 schedule21:57

«Հայրենիքի փրկության շարժման» երթը ավարտվեց Աբովյանի Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Երթի մասնակիցները հավաքվեցին խարույկի շուրջ։

Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մասնակիցներին առաջարկեց ստեղծված իրավիճակի շուրջ իրենց կարծիքը արտահայտել։  

«Մեր պայքարը իսկապես մեր հայրենիքի համար է՝ Հայաստանի և Արցախի։ Մի խոչընդոտ կա, Նիկոլ Փաշինյանը խոչընդոտ է, այդ խոչընդոտը պետք է մի կողմ գցել և շարունակել գնալ առաջ։  Մեր կողմից շատ է ասվում, քարոզվում, փորձեք դուք էլ միկրոֆոնը իրար փոխանցելով ձեր կարծիքները ասել՝ ինչ խորհուրդ կտաք, ինչ է պետք անել։ Մի բանը հաստատ է՝ Նիկոլը գնալու, է բացի իրենից բոլորը դա գիտեն։ Երբեմն մարդիկ դժգոհում են, ասում են, որ մենք փողոցներով քայլում ենք, հանարահավաք ենք անում, վճռական գործողություն անենք։  Հաշվի առեք, որ վճռական գործողությունը այն է, որ այսպիսի երթերի, հանրահավաքների միջոցով ողջ ժողովուրդը լինի մի կողմում, Նիկոլը մյուս կողմում, դա է հաղթանակը։ Եվ մենք դա մինչև հաղաթանակ կհասցնենք, և մեր առջև խնդիր կկանգնի երբեմն զրոյից որոշ հարցեր բարձրացնել, նորից դառնալ երկիր, հզորանալ, տարածաշրջանում ունենալ ազդեցություն, և հայ ժողովրդի պատիվը բարձր պահել, որովհետև հիմա խաթարված է այդ պատիվը»։

Մասնակիցներից մեկը առաջարկեց հարցեր ուղղել Վազգեն Մանուկյանին։ Վերջինիս հարցեր չուղղեցին։ «Հարցեր չկան, ուրեմն ամեն ինչ պարզ է։ Պայքար, պայքար մինչև վերջ, ինչպես ասում էր Լևոնը»,-նշեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ «Հայրենքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանից։ Երթի ընթացքում մասնակիցները կանգ են առել Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց՝ հորդորելով ՀՔԾ աշխատակիցներին չկատարել Նիկոլ Փաշինյանի հրամանները։ Այնուհետև Ազգային ժողովի շենքի դիմաց հասնելով ՝ մասնակիցները կոչ են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին չստարել Նիկոլ Փաշինյանին։ Բաղրամյան պողոտայից ընդդիմադիրները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտա, ապա՝ Կառավարության շենք։

Երթի ընթացքում նաև  ծեծկռտուք տեղի ունեցավ ցուցարարների և Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիների միջև, ինչի հետևանքով վարչապետին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։

Տպել
1724 դիտում

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը