Սյունիքում իրավիճակը դեռ լարված է. քաշքշուկ է եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ

Իրավիճակը Սյունիքի մարզում դեռ շարունակում է լարված մնալ: Վաղ առավոտից այստեղ մեծ թվով սյունեցիներ են հավաքվել՝ թույլ չտալու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք: Տեղակայված են ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ:

Քիչ առաջ բախում էր տեղի ունեցել ոստիկանների եւ բնակիչների միջեւ: Նրանք փորձում են շարժվել եւ հասնել դեպի Սյունիքի դարպասներ, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:

Սյունեցիները փորձում էին անցնել առաջ, երբ ոստիկանության եւ տեղի բնակիչների միջեւ բախում տեղի ունեցավ, սկսվեց քաշքշուկ։ Քաղաքացիները փորձում էին ճեղքել ճանապարհն ու առաջ շարժվել, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս, ինչի հետեւանքով սկսվեց վիճաբանություն, աղմուկ, գոռգոռոցներ ու քաշքշուկ:

Գորիսեցիները դժգոհում են, որ իրենց ազատ տեղաշարժի իրավունքը ոտնահարվում է, մինչդեռ իրենք որեւէ ապօրինություն չեն անում:

Այժմ իրավիճակը հանդարտվել է, սակայն լարվածությունը պահպանվում է: Գորիսի բնակիչները նշում են, որ իրենց բողոքը խաղաղ է եւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ում կոչով էլ առավոտյան ժամը 06:00-ից հավաքվել են բոլորը: Նրանք ցիտում են վարչապետի՝ քիչ առաջ արված ուղիղ եթերի ժամանակ հնչեցված խոսքերը եւ նշում, որ եթե իրականում վարչապետի նպատակը կրքեր չբորբոքելն է, ապա պետք է պահանջի ազատ արձակել Առուշանյանին:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Սյունիքի մարզ: Օրեր առաջ նա հայտնել էր, որ երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում։ Նախատեսվում է Փաշինյանի այցը Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան:

Վարչապետը հանդիպելու է քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ:

Տպել
2627 դիտում

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից