ՌԴ-ն ու մի շարք երկրներ դադարեցնում են Մեծ Բրիտանիայի հետ հաղորդակցությունը՝ կորոնավիրուսի նոր դրսեւորման պատճառով

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել ավիահաղորդակցությունը Բրիտանիայի հետ՝ Միացյալ Թագավորությունում ի հայտ եկած կորոնավիրուսի նոր դրսեւորման պատճառով: Արգելքն առայժմ կգործի 1 շաբաթ:

«Նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխելու գործառնական շտաբը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Մեծ Բրիտանիայի հետ` համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով », - ասված է հաղորդագրության մեջ:

Այս պահին ավելի քան 20 երկրներ արդեն փակել են իրենց սահմանները Մեծ Բրիտանիայի համար: Դրանց թվում կան ԵՄ մի շարք պետություններ, այդ թվում ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Բալթյան երկրները եւ Շվեյցարիան: Թուրքիան ու Հնդկաստանը եւս ժամանակավորապես փակել են թռիչքները դեպի Բրիտանիա, Իսրայելը փակել է իր երկիր մուտքը Բրիտանիայից բոլորի համար՝ բացառությամբ իսրայելցիների:

Շաբաթ օրը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է կորոնավիրուսի նոր դրսեւորման մասին եւ հայտարարել Լոնդոնում  եւ Անգլիայի հարավ-արեւելքում կոշտ լոքդաունի մասին ՝ չեղյալ համարելով Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանափակումների թուլացումը:

Կորոնավիրուսի նոր շտամը հայտնի է որպես VUI-202012/01: Ըստ Բորիս Ջոնսոնի, դա կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան գիտնականներին մինչ հիմա հայտնի տարբերակը:

«Դա կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան հին տարբերակը», - ասել է վարչապետը ՝ հավելելով, որ դա նախնական տեղեկատվություն է, եւ վիրուսը ը դեռ ուսումնասիրման փուլում է:

Բրիտանիայի կառավարության՝ համաճարակային խորհրդականները նշել են, որ չկա որեւէ ցուցում, որ կորոնավիրուսի նոր դրսեւորումը կբարձրացնի Covid-19 մահացությունը կամ ինչ-որ կերպ կազդի պատվաստման գործընթացի վրա: Այնուամենայնիվ, վիրուսի նոր շտամը անսով կերպով արագորեն տարածվում է. Եթե նոյեմբերին այն Լոնդոնում կորոնավիրուսով վարակվելու 28% դեպքերի պատճառն էր, ապա դեկտեմբերին այդ ցուցանիշն արդեն հասել էր 60% -ի:

Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը երկուշաբթի օրը ահազանգել է նոր կորոնավիրուսի սպասվող մուտացիաների մասին, այդ թվում ՝ Բրիտանիայում:

«Դիտարկված մուտացիաները հազվադեպ են ազդում վիրուսային ֆիթնեսի վրա եւև գրեթե երբեք չեն ազդում կլինիկական արդյունքի վրա, սակայն այդ մուտացիաների մանրամասն հետեւանքները դեռ պետք է ամբողջությամբ որոշվեն»,- ասված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Գերմանական BioNTech ընկերության եւ ամերիկյան Pfizer- ի կողմից մշակված BNT162b2 կորոնավիրուսի պատվաստանյութի սերտիֆիկացումից մի քանի ժամ անց, դեկտեմբերի 21-ին, Եվրահանձնաժողովը վերջապես հաստատել է դեղը: Շուտով ԵՄ երկրները կկարողանան սկսել պատվաստումները: Այս մասին հայտնել են ԵՄ-ից:

Իր հերթին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ պատվաստանյութը միաժամանակ հասանելի կլինի ԵՄ բոլոր երկրներին, եւ նրանք բոլորը դեղը կստանան նույն պայմաններում:

Այսօր ավելի վաղ դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) հաստատել է BioNTech եւ Pfizer պատվաստանյութերը ԵՄ-ում օգտագործման համար: EMA- ի ղեկավար Էմեր Քուքը  հայտնել է, որ ենթադրաբար դեղամիջոցը արդյունավետ է կորոնավիրուսի նոր շտամի դեմ եւս, որը վերջին շաբաթում սկսել է արագորեն տարածվել հատկապես Մեծ Բրիտանիայում:

BNT162b2 պատվաստանյութն արդեն օգտագործվում է մի շարք երկրներում, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում եւ Մեքսիկայում: Գերմանիայում ու Եվրամիության շատ այլ երկրներում պատվաստումները նախատեսում են սկսել մինչեւ դեկտեմբերի վերջ: 

Հետազոտության արդյունքների համաձայն ՝ դեղամիջոցի արդյունավետությունը հասնում է 95% -ի, 65 տարեկանից բարձր մարդկանց դեպքում ՝ ավելի քան 94%: Փորձարկումների մասնակիցների մոտ լուրջ կողմնակի բարդություններ դեռ չեն հայտնաբերվել, նրանց ավելի քան 40% -ը 56-ից 85 տարեկան մարդիկ են: Պատվաստանյութի փորձարկումներում, որոնք նվազեցնում են COVID-19 վիրուսային թոքաբորբի ծանր ընթացքի ռիսկը, մասնակցել է 43,5 հազար մարդ:

Տպել
1895 դիտում

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի