Երևան
12 °C
«Հայկական Ժամանակ»-ի 2010թ. հոկտեմբերի 14-ի համարի առաջին էջում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրի ներքո թյուրիմացաբար տպագրվել է նյութի աշխատանքային, չխմբագրված տարբերակ: Ըստ այդմ, հրապարակման տեքստը անհրաժեշտ է կարդալ հետեւյալ կերպ.
«Մոսկվայի «Միաբանություն» Ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը օրերս մեր թղթակցի հետ զրույցում հետաքրքիր տեղեկություններ է հայտնել: Ըստ նրա, ՌԴ ազգային անվտանգության մարմինը, դատախազությունը եւ մյուս իրավապահ մարմինները տարբեր քրեական գործերի նախաքննության ընթացքում` հիմնականում նարկոթրաֆիկինգի, թրաֆիկինգի եւ փողերի լվացման գործերով պարզել են, որ հանցագործությունների հետ առնչություն ունեն նաեւ ՀՀ պաշտոնյաներ: Կարախանյանը հավաստիացնում է, որ ՌԴ իրավապահները պարզել են, որ ռուսական կրիմինալ խմբավորումները ՀՀ տարբեր պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ են, եւ կազմել են տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում ընդգրկել են 32 անուն: Սմբատ Կարախանյանի պնդմամբ, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են իր հետ: Կարախանյանի տեղեկություններով, ցուցակը ՌԴ դատախազության ղեկավարությունը ոչ պաշտոնական ֆորմատով ցուցադրել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին: Կարախանյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ռուսական կողմը ցուցակում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացրել: Սակայն, ՀՀ վերը նշված պաշտոնյաներն իրենց ռուս գործընկերներին պատասխանել են, որ այդ խնդիրը լուծելու համար իրենք շատ փոքր մարդիկ են: Սմբատ Կարախանյանի պնդմամբ, ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետեւյալ անուններն են. Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան («Նեմեց Ռուբո») եւ Լեւոն Սարգսյան («Ալրաղացի Լյովիկ»), ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան («Լֆիկ Սամո»), ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: Կարախանյանը ասում է, որ ՌԴ իրավապահները ցուցակում Սերժ Սարգսյանի անունը չեն ընդգրկել, քանի որ ի սկզբանե բացառել են, որ հնարավոր կլինի նրան պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացնել»:
Ներողություն խնդրելով մեր ընթերցողներից նշված վրիպակի համար, խնդրում ենք 14.10.2010թ. «ՀԺ»-ի առաջին էջում տպագրված «Ութից յոթը ցուցակում են» հրապարակումը ընթերցել սույն ճշտման մեջ մեջբերված տարբերակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴրոշմանիշը ամենակարևոր, ամենախիստ հաշվարկվող փաստաթուղթն է ընտրական պրոցեսում, այն մեկով ավել էր. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
Գրություններ ենք կազմում բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ 14:00-ի դրությամբ
Մխչյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև մեքենա. լուսանկար
«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին. Նազելի Բաղդասարյան
Զերծ մնալ քարոզչությունից. թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ
Մոսկվայում բռնկվել ու այրվել է ՌԴ նախագահին սպասարկող կառավարական լիմուզինը
Հստակ երևում է՝ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ, և ինքն է խնդրում ստուգել այն. Ալեքսանյանը՝ ահազանգի մասին
«Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից. հաղորդում կներկայացվի
Եթե մեր քվեաթերթիկը 1-ն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ պետք չէ. Ալեքսանյան
Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում
Սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական ամբողջ լրատվադաշտը լծված է Գյումրիում ՔՊ-ի դեմ հակաքարոզին. Ալեքսանյան
Ընտրական գործընթացների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՆԳՆ-ն և ինչ աշխատանք է արվել ժամը 12:00-ի դրությամբ
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ ժամը 11:00-ի դրությամբ
Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Լյուդվիգ Գյուլնազարյանը կատարել է քաղաքացիական պարտքը. լուսանկարներ
Քաղաքացիները կարող են ընտրախախտումների վերաբերյալ հայտնել թեժ գծին. ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է հրապարակել
Գյումրիում և Փարաքարում ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
2 տեղամասում նիստն ուշացել է, 3-ում՝ խախտում եղել. ինչ իրավիճակ է Գյումրիում և Փարաքարում՝ 9:30-ի դրությամբ
Թաթոյանը բոլորին կոչ էր անում պատասխանատու լինել խոսքերում, վե՞րջ, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում. Սաֆարյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան. Ալեքսանյան
Մատենադարանը կշարունակի ընդլայնել գործնական դերակատարությունը միջազգային գրավոր ժառանգության պահպանման գործում
Սերժի մտքի տիտանը նախ մեզ շփոթում է իր Սերժի հետ, երկրորդը՝ ստում, և երրորդը՝ ի՞նչը պետք է նկարեն. Ալեքսանյան
ՔՊ-ն կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին. Հարությունյան
Քվեաթերթիկը նկարելը վերահսկելու միջոց չի կարող լինել․ Արման Թաթոյանի գրառումը մոլորեցնող է. Fip
Չարենցավանում սպանվել է 21-ամյա երիտասարդ, կա 3 վիրավոր
Լռության օրվա սահմանափակումները խախտելու համար Վազգեն Գալստանյանին տուգանելու դիմում կներկայացվի
Գյումրիում և Փարաքարում արտահերթ ընտրություններ են. բացվել են ընտրական տեղամասերը
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT