Բելառուսը պատասխան սահմանափակումներ է մշակել՝ Եվրամիության պատժամիջոցների երրորդ փաթեթի դեմ

Եվրամիությունը նախորդ շաբաթ Բելառուսի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթն է հրապարակել: Ըստ կառույցի հրապարակման, փաթեթը  Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ  է ուղղված:

Բելառուսն էլ պատասխան սահմանափակումներ է մտցնում բելառուս պաշտոնյաների դեմ այդ պատժամիջոցներին ի պատասխան: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այսպես կոչված պատժիչ միջոցառումների երրորդ փաթեթը եւ, բնականաբար, քննարկել ենք առաջարկվող գործողությունները՝ որպես պատասխան: Դրանք նաեւ ներառում են անհատական սահմանափակումներ, որի ցուցակը կհրապարակվի:

Սա նշանակում է, որ ԵՄ երկրներից մի շարք անձինք չեն կարողանա մուտք գործել Բելառուսի տարածք եւ Միության տարածք՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք նույն ցուցակը: Բնականաբար, մենք կձեռնարկենք իրավական գործողություններ ՝ ի պատասխան ձեռնարկությունների և անձանց լիովին անհիմն ընդգրկման ԵՄ ցուցակում», - ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով, որոշում է կայացվել սահմանափակել Բելառուսում որոշ քաղաքական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաեւ վերանայել այսպես կոչված մարդասիրական, կրթական, մշակութային ծրագրերի իրականացումը, որոնցով զբաղվում են Բելառուսի համապատասխան քաղաքական ինստիտուտները՝ ներառյալ արտասահմանյան դեսպանատների հովանու ներքո գործողները:

Մակեյը շեշտել է, որ Բելառուսը կտրականապես չի ընկալում պատժամիջոցների քաղաքականությունն ու տրամաբանությունը, բայց ստիպված է «համարժեք պատասխանել անբարյացակամորեն սահմանափակող միջոցառումներին»:

Նա նախազգուշացրել է նաեւ առնվազն 3 ուղղությունների մասին, որոնցով Բելառուսը միջոցներ կձեռնարկի եվրոպացի գործընկերների նկատմամբ:

«Մենք չէինք ցանկանա բացահայտել այս միջոցառումները, բայց դրանք իրոք շատ զգայուն եւ լուրջ կլինեն», - ասել է նախարարը:

Նախորդ շաբաթ ԵՙՄ-ի կողմից հաստատված երրորդ փաթեթի պատժամիջոցները նախատեսում են  29 մարդու եւ 7 կազմակերպության նկատմամբ սահմանափակումների կիրառում:

Մասնավորապես, պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել Բելառուսի խորհրդարանի խոսնակ Նատալյա Կոչանովան, փոխվարչապետ Անատոլի Սիվակը եւ երկրի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը: Բացի այդ, ցուցակում նշվում է Բելտ-հեռուստառադիոընկերության ղեկավար Իվան Էյսմոնտի անունը, որի կինը ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, ներառված էր ԵՄ պատժամիջոցների նախորդ փաթեթում:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել յոթ իրավաբանական անձանց, հիմնականում պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ:

Դրանց թվում են տանկերի  նորոգմամբ զբաղվող «140 Repair Plant» ընկերությունը, «Ագաթ - էլեկտրամեխանիկական գործարան» -ը, որը մշակում է կառավարման ավտոմատացված համակարգեր եւ էլեկտրոնիկա, «MZKT»-ը, որն արտադրում է անվաբազային տարբեր զենքերի համակարգեր, եւև «Beltechexport»-ը, որը վաճառում է զենք եւ ռազմական տեխնիկա արտերկրում:

Նոյեմբերի վերջին, ինչպես հայտնում է Reuters- ը, ԵՄ արտգործնախարարները համաձայնել էին պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյին ֆինանսավորող ընկերությունների դեմ:

Ընդհանուր առմամբ, 2020-ի հոկտեմբերից սկսած, Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 88 մարդու դեմ ՝ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման եւ բողոքի ցույցերի կոպիտ ցրման պատճառով:

Ի դեպ, բացի նախագահից, ԵՄ-ի սանկցիաների ցանկում ներառվել են  երկրի անվտանգության ծառայությունների ղեկավարները: Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ, նրանց հաշիվները եվրոպական բանկերում, եթե հայտնաբերվեն, ենթակա են սառեցման:

Օգոստոսի նախագահական ընտրություններից հետո, ԵՄ-ն արդեն երկու անգամ ընդլայնել էր Բելառուսի դեմ պատժամիջոցների ցուցակը: Մասնավորապես, ԵՄ-ն պատժամիջոցներ էր կիրառել 55 անձանց նկատմամբ, որոնք մեղավոր են համարվել բռնաճնշումների եւ վախի մթնոլորտ ստեղծելու, բռնության դիմելու համար, ցանկում  ներառված էր նաեւ  որպես «ինքնահռչակ նախագահ» հայտարարված Լուկաշենկոն:

Եվրամիությունը նոր պատժամիջոցների սահմանումն արագացրել է Ռոման Բանդարենկոյի մահից հետո: Բոնդարենկոն 31-ամյա ակտիվիստ էր, որը պարբերաբար մասնակցել է Լուկաշենկոյի նախագահության դեմ կազմակերպվող ցույցերին: Նոյեմբերի 11-ին նա ծեծի է ենթարկվել 11 դիմակավորված ուժայինների կողմից՝ իր տան մոտ, այնուհետ՝ մահացել:

2020-ի երկրորդ կեսին Եվրախորհրդարանում Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունները դարձաել են, թերեւս, ամենաքննարկվող արտաքին քաղաքական թեման:

Բոնդարենկոյի մահից հետո ԵՄ-ում ընդունվել է պատժամիջոցների  համապատասխան բանաձեւ, որին կողմ են քվեարկելն 613 եվրապատգամավորներ: 41-ը `դեմ, 35-ը` ձեռնպահ:

Բելառուսում Լուկաշենկոյի նախագահության դեմ ցույցերը շարունակվում են մինչ այսօր՝ արդեն 140 օրից ավելի: Դրանք հիմնականում բուռն ընթացք են ունենում հանգստյան օրերին, այդ օրերին լինում են նաեւ զանգվածային ձերբակալություններ, ուժի կիրառում, բռնություն, բախումներ: Ցույցերի մեկնարկից ի վեր ցուցարարների շարքերում տասնյակ անձանց մահեր են գրանցվել, եղել են բռնությունների աղաղակող դեպքեր, սկանդալային ձերբակալություններ, շինծու քրեական գործեր: Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հրաժարվում է թողնել նախագահի պաշտոնը:

Տպել
1671 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել