Արտակ Բեգլարյանն առաջիկայում աշխատանքի կանցնի Արցախի գործադիր իշխանությունում

23/12/2020 schedule11:32

«Ես նախատեսում եմ այսօր հրաժարականի երկրորդ դիմումը ներկայացնել, որից հետո Ազգային ժողովը արձանագրություն կկազմի, կհրապարակի, եւ այդ պահից սկսած՝ ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից»։

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ պարզաբանելով, որ երկրորդ դիմումի անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի պահանջով․ ըստ օրենքի՝ նա կա՛մ պետք է երկու անգամ դիմում ներկայացնի, կա՛մ մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի:

ՄԻՊ պաշտոնից ազատվելու մասին Արտակ Բեգլարյանը հայտարարել էր՝ մանրամասնելով, որ դա պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով։ Այսօր էլ Բեգլարյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ պաշտոնի մասին է խոսքը՝ ասելով, որ կոռեկտ չի համարում նախագահից առաջ  դա հրապարակելը, միայն նշեց, որ այն գործադիր իշխանությունում է․ «ԱՀ նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու, սրա մասին երկար եմ մտածել, դժվար որոշում է եղել՝ արդյոք այս շրջանում պետք է թողնել ՄԻՊ կարգավիճակը, թե ոչ, բայց հաշվի առնելով այն աշխատանքը, որ պետք է կատարեմ, դրա կարեւորությունը եւ առկա կարիքը գործադիր իշխանությունում՝ կարծում եմ, որ իմ կարողություններին համապատասխան աշխատանք է, եւ, իմ կարծիքով, գործադիր իշխանությունում, հատկապես տվյալ պաշտոնում, ավելի օգտակար կարող եմ լինել առկա ճգնաժամը հաղթահարելու համար»։

Արտակ Բեգլարյանի խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից փաստահավաք լայնածավալ աշխատանք է կատարվել, որոշ զեկույցներ են հրապարակել, մի քանիսը ավարտման փուլում են, այսօր էլ հավանաբար կհրապարակեն 2 զեկույց։ Ընդհանուր առմամբ, այս գործընթացները Բեգլարյանը ավարտին մոտեցող է համարում․ «Թեեւ այլ ուղղություններով, կոնկրետ թեմաներով փաստահավաք գործուենության կարիք դեռ կա, կամ հավաքագրված տվյալների ամփոփման եւ զեկույցներով ներկայացնելու կարիք կա, բայց ես համոզված եմ, որ ՄԻՊ աշխատակազմը, հետագայում նոր ՄԻՊ-ը կշարունակեն այս աշխատանքները»։

Բեգլարյանը նշեց, որ թեեւ լքում է ՄԻՊ դիրքը, բայց մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չի լքում․ «Ոչ թե ի պաշտոնե, այլ որպես անձ, իմ բնույթով մարդու իրավունքների պաշտպանությանը հակված գործիչ՝ գործադիր իշխանությունում աջակցելու եմ տարբեր խնդիրների համակարգային լուծմանը»։

ՄԻՊ-ի կարծիքով՝ գործադիր իշխանությունում ինքը կարճաժամկետ ճգնաժամային լուծմամբ է զբաղվելու, որքանով որ իր լիազորություններն ու կարողությունները թույլ կտան․ «Քանի որ առկա իրավիճակում բավականին շատ խնդիրներ պայմանավորված են կառավարման բացերով ու սխալներով, հետեւաբար խնդիր կա կառավարման համակարգը վերադարձնել իր հուն՝ նախապատերազմյան շրջանի, արագ քայլերով հաղթահարելու գոնե հաղթահարելի խնդիրները, որից հետո ավելի երկարաժամկետ պիտի պլանավորենք բարեփոխումներ նախագահի ծրագրին համապատասխան»։

Տպել
2613 դիտում

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին