Հայաստանը 2021-ին կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի նախագահությունը

Հայաստանը 2021թ.-ին կստանձնի ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (РАИТ СНГ и Монголии, RALI) նախագահությունը: Ըստ այդմ՝ եկող տարի ՀՀ-ում ԱԱՏՄ կազմակերպմամբ կանցկացվի Դաշինքի գլխավոր համաժողովը։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է Դաշինքի այսօր կայացած գլխավոր համաժողովի ընթացքում։

Համաժողովը նախագահող Ղազախստանի ներկայացուցիչ Ակմադի Սարբասովը, նկատելով, որ անցնող տարին բարդ էր բոլոր երկրների տեսչական կառույցների համար, խոսել է նաև ընթացիկ աշխատանքների արդյունքներից։ Դրանց շարքում հատուկ անդրադարձ է կատարվել Դաշինքի համար միասնական տեղեկատվական հարթակի ստեղծման ուղղությամբ ՀՀ ԱԱՏՄ քայլերին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնը տեղեկացնում է, որ Հակոբ Ավագյանը մեծ պատասխանատվություն է համարել դաշինքի նախագահության ստանձնումը և շնորհակալություն հայտնել վստահության համար։

Իր խոսքում Ավագյանը նկատել է, որ ավարտվող տարին շատ ծանրաբեռնված է եղել ԱԱՏՄ համար, սակայն տեսչական մարմինը մեծածավալ աշխատանք է իրականացրել ինչպես Covid-անվտանգության ստուգայցերի եւ տեսչական ստուգումների, այնպես էլ համակարգի բարեփոխման ուղղությամբ. որոշ աշխատանքներ թվայնացվում են, մասնավորապես՝ գործարկվել է աշխատողի իրավունքի պաշտպանության EmployeeProtect.am համակարգը։

ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը հույս է հայտնել, որ եկող տարի Հայաստանում տեղում կծանոթանան նորարարական թվայնացման մի շարք նոր ծրագրերին։

Այսօրվա հեռավար հանդիպման օրակարգում էին աշխատողների անվտանգության ապահովման, դժբախտ պատահարների կանխարգելման, աշխատանքային իրավունքների ապահովման ուղղությամբ Դաշինքի մասնակից երկրների փորձի փոխանակման, անձնակազմի վերապատրաստումների, օրենսդրության կատարելագործման հարցեր, ԱՄԿ-ի հետ համագործակցության, ստուգումների թվայնացման և այլ թեմաներ։

Նշվել է, որ նախատեսվում է առաջիկայում փոխգործակցության ծրագրերի ուղղությամբ արձանագրություն ստորագրել ԱՄԿ Մոսկովյան բյուրոյի հետ։

Տպել
1306 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)