«Աչքերում ո՛չ վախ կար, ո՛չ ընկճվածություն». 70 օր անց հայրենիք վերադարձած Ռուսլանի հարազատները տեսակցել են նրան

24/12/2020 schedule21:44

Յոթանասունօրյա անհայտությունից հետո գտնված եւ հայրենիք վերադարձված վեց զինծառայողներից մեկի՝ Ռուսլան Թումանյանի հարազատներն այցելել են Արցախի հանրապետական բժշկական կենտրոն՝ նրան տեսակցելու։ Ռուսլանի եղբայրը՝ Վարուժան Մարգարյանը, որ երեկ է վերադարձել Արցախից, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմում է՝ եղբոր աչքերում ո՛չ վախ կար, ո՛չ ընկճվածություն, ո՛չ հուսահատություն․ «Տրամադրությունը շատ լավ էր, ամեն ինչ լավ էր, վիճակն էլ է լավ, միայն ոտքերն են մի քիչ ցրտահարվել, բայց դա էլ այնքան ժպիտով է ընդունում, շատ բան դեռ չենք հասցրել խոսել, բայց ինչ-որ բան որ պատմում է, էլի ժպիտով է պատմում, ոգեւորված»։

Ռուսլան Թումանյանը տասնութ տարեկան է, բանակ է զորակոչվել այս տարի՝ հուլիսի 31-ին։ Ջաբրայիլում է ծառայել, բայց պատերազմի օրերին նրան տեղափոխել են այլ վայր։ Ամբողջ ընթացքում հազիվ չորս անգամ է տուն զանգել․ ամենակարեւոր զանգը տատի տարեդարձը շնորհավորելու համար է եղել, ամենավերջինը՝ հոկտեմբերի 8-ին։ Դրանից հետո ընտանիքը շուրջ յոթանասուն օր նրանից լուր չի ունեցել, բայց հավատը չի կորցրել ոչ մի օր․ «Բոլորս հույս ունեցել ենք ու հավատացել ենք, որ պետք է վերադառնա, քեռիս միշտ ասում էր՝ գիտեմ, որ իմ տղան ինչ-որ տեղ թաքնված է, հաստատ հետ է գալու, ոչ մի վայրկյան չի եղել, որ ուրիշ բան մտածի, ես էլ տարբեր ինֆորմացիաներ եմ ստացել, բայց մեկ է, շատ ուժեղ հավատով հավատացել եմ, որ գալու է»,- ասում է Վարուժանն՝ անկեղծանալով՝ դեկտեմբերի 20-ին հենց, մինչեւ բարի լուրը կստանային, իր ընկերոջ հետ խոսելիս անգամ ասել է, որ իր մոտ ինչ-որ հանգստություն է, գիտի, որ եղբայրը շուտով գալու է։

Վեց զինծառայողների հայտնաբերվելու մասին ծանոթներից են լսել դեռ կեսօրին, բայց թե ովքեր են եղել նրանց մեջ, չեն իմացել։ Երեկոյան արդեն բարեկամներն իրենցից շուտ են համացանցում լուրը կարդացել․ «Մենք չենք տեսել, մեր բարեկամներից զանգեցին, ասացին, որ ցուցակն են գցել, մեկը Ռուսլանն է, ու այդպես սկսվեցին զանգերը․․․ Խոսքով չեմ կարող ասել, թե ինչ եղավ հետո, արդեն բախում էր՝ ծիծաղի, լացի, բոլորիս մոտ այդպիսի վիճակ էր»։

Եղբոր մոտ շտապելիս Վարուժան Մարգարյանը հարցրել է, թե նա ինչ է ուզում, Ռուսլանն էլ KFC-ի խորտիկներ է «պատվիրել», բայց ոչ միայն իր համար․ «Ախորժակ էր պահել, բայց ասաց՝ գիտես, չէ՞՝ վեց հոգու համար պիտի բերես»։ Անցած դժվարին օրերին տղաները բրնձով, պահածոներով են սնվել, լքված տներ գտել, գիշերել այնտեղ․ «Տղաներից մեկը պատմում էր, որ բրինձ են գտել, տասը օրվա պաշար են պատրաստել, նրանց իրենց հնարամտությունն է փրկել, խելքը, մտքի ուժը, կամքի ուժը, միավորվել է այդ ամենը, իրենք վեցն են եւ վեցն էլ մի ամբողջություն լինեն կարծես, մեկը մյուսին լրացրել է»,- ասում է Վարուժանը։ Նրա խոսքով՝ մինչ պատերազմը Ռուսլանը շփում է ունեցել միայն Արսենի հետ․  ծառայակից ընկերներ են եղել, մյուսները պարզապես նույն գումարտակից են եղել։

Այդ օրերի մանրամասների մասին Վարուժանը եղբոր հետ դեռ շատ չի զրուցել, գիտի միայն՝ անհավանական արկածների միջով են անցել․ «Միայն այն, որ այդքան օր մնացել են թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում, արդեն անհավանական է, դրանից անհավանական ի՞նչ կարող է լինել»։ Շատ հարցեր չի տալիս, ասում է՝ դեռ պետք է եղբայրը հանգստանա, ապաքինվի․ «Մերոնք խոսում էին իր հետ, բայց ես փորձում էի ուրիշ թեմաներով «ցրել», այդ օրերի հետ կապված հարց չտալ, ուզում եմ՝ հանգստանա, նոր նստեմ, հանգիստ խոսեմ հետը»։

Նախքան ծառայությունը Ռուսլանն ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, բայց ինչպես Վարուժանն է ասում՝ մտադրությունը հիմա փոխվել է, ուրիշ տեղ է ուզում սովորել։ Թե որտեղ, եղբայրը չի բացահայտում, ասում է՝ Ռուսլանն ինքը այդ մասին կխոսի։

Վարուժան Մարգարյանը տեղի ուենցածը հրաշք է համարում, երազում, որ մնացած տղաներն էլ նույնությամբ վերադառնան․ «Ես վստահ եմ, որ էլի տղաներ կլինեն, որ ողջ են, ինչ-որ տեղ թաքնված, մանավանդ՝ այս հրաշքից հետո»։ Նրա խոսքով՝ այս օրինակը  պետք է ոգեւորի այն մարդկանց, ովքեր դեռ սպասում են իրենց զավակներին․ «Ոչ ոքի մտքով չի անցել, որ կարող է նման բան լինել, բայց իրոք, հրաշքներ լինում են, եւ եթե մի անգամ եղել է, ուրեմն անհավանական բան չէ, ուրեմն՝ էլի կարող է լինել»,- ասում է նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով հայտնաբերվել եւ հայրենիք են վերադարձվել ավելի քան յոթանասուն օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած  ժամկետային վեց զինծառայողներ։ Նրանք հոսպիտալացվել են Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում։  Բ/Կ-ից չցանկացան տեղեկություն տրամադրել նրանց առողջական վիճակի մասին՝ հորդորելով կապ հաստատել Արցախի առողջապահության նախարարություն, որին ուղղված զանգերն էլ, սակայն, մնացին անպատասխան։

Վարուժան Մարգարյանը մեզ տեղեկացրեց, որ եղբորը ամենայն հավանականությամբ այսօր տեղափոխելու են Երեւան՝ բուժումը այստեղ շարունակելու։

Տպել
3420 դիտում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին