Շուռնուխի եւ Որոտանի բնակիչները հաստատակամ են եւ որեւէ կերպ չեն լքելու իրենց բնակավայրերը․ Խաչատրյան

Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերի հետ կապված սահմանային հարցերը կարող են բերել որոշակի ցավոտ իրավիճակների։ ՀՀ Կառավարության երեկվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործադիրի ղեկավարը հավաստիացրեց, որ Սյունիքի եւ ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել։

Այս փուլում տեղի են ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում՝ անվտանգության ապահովման նպատակով. «Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձեւավորում: Որոտան եւ Շուռնուխ բնակավայրերի հետ կապված կան որոշակի սահմանային հարցեր։ Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները Կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի:

Սյունիքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Հայկական ժամանակը» զրուցել է «Իմ քայլը» դաշինքի Սյունիքի մարզից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

- Պարոն Խաչատրյան, վարչապետը հայտարարեց, որ Որոտանի եւ Շուռնուխի հետ կապված հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել։ Շուռնուխի վարչական ղեկավարն էլ նշել է, թե բնակավայրի 12 տուն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կմանրամասնե՞ք, թե իրականում ինչ է կատարվում է, եւ որն է այդ ցավոտ իրավիճակը։

- Սահմանազատման այս աշխատանքներում ամենացավոտ տարածքները Որոտանի եւ Շուռնուխի հատվածում են, որտեղ դեռեւս ԽՍՀՄ սահմանազատման քարտեզների համաձայն՝ ճանապարհահատվածներ եւ բնակավայրի որոշակի հատվածներ անցնում են Ադրբեջանի տարածքով։ Այս սահմանազատման աշխատանքներին ակտիվ մասնակցում են ԱԱԾ բարձրաստիճան ծառայողները, Սահմանապահ զորքերի ղեկավար կազմի ծառայողները, ներգրավված են համայնքի ղեկավարները։ Ուսումնասիրվում են բոլոր քարտեզները, որոնք գոյություն ունեն՝ ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ փաստաթղթային, որպեսզի այդ ամենը հնարավորինս ճշգրիտ լինի։ Սակայն իրականում, այո՛, Շուռնուխի հատվածում ձեր նշած 1 տասնյակ տունը ադրբեջանական տարածքի մեջ է հայտնվում։ Որոտանում էլ է նույն խնդիրը։ Ներկայումս որեւէ այնպիսի խնդիր չի առաջացել, որ այդ բնակիչները պետք է լքեն իրենց տները։ Նրանք պետք է բնակվեն այդտեղ՝ մինչեւ իրավաբանորեն այդ սահմանները կֆիքսվեն, ու վերջնական ֆիքսումները կարձանագրվեն որոշակի բանակցություններից հետո։

Առայժմ այս սահմանազատման պրոցեսը նախնական է եւ իրավական փաստաթուղթ կդառնա որոշակի բանակցություններից հետո։ Կան մեծ ծավալի աշխատանքներ, որոնք դեռ պետք է արվեն, այդ թվում՝ Շուռնուխում եւ Որոտանում։ Շուռնուխը դարձել է կարեւոր անվտանգային գոտի, Շուռնուխում պետք է զարգացնել ենթակառուցվածքները՝ սկսած ճանապարհների սպասարկման ենթակառուցվածքներ ունենալուց։ Որովհետեւ ձմեռային պայմաններում Շուռնուխին հարող նեղ հատվածում անընդհատ խնդիրներ են առաջանալու առատ ձյան հետ կապված։ Ես խոսել եմ Շուռնուխի բնակիչների հետ, իրենք մեծ ցանկություն ունեն պայմանագրային հիմունքներով անցնել ծառայության Սահմանապահ զորքերում, ստանալ բարձր աշխատավարձ եւ հաճույքով հսկել իրենց գյուղի անվտանգությունը։ Շուռնուխում պետք է լինի նաեւ համապատասխան բժշկական ծառայություն պատշաճ որակի։ Նաեւ կան ցանկացողներ բարեգործական հիմունքներով այդ համայնքներին օգնելու։ Իհարկե, Կառավարությունն էլ իր հերթին բավականին լուրջ ծրագրեր է մշակում այդ ուղղությամբ, որը պետք է անհապաղ իրականացնել։ Այդ համայնքների բնակիչները հաստատակամ են եւ որեւէ կերպ չեն լքելու իրենց բնակավայրերը։

- Ճանապարհների անվտանգության տեսանկյունից ի՞նչ խնդիրներ կան այս պահին։

- Այս պահին ճանապարհի անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չկա։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ Գորիս-Կապան ճանապարհը պատշաճ կերպով վերահսկվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։ Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ երբ սահմանապահ զորքերի ծառայողները հեռախոսահամարներ են տրամադրում, դա նպատակ է հետապնդում, որ եթե ճանապարհի որոշակի հատվածում լինեն ինչ-որ խնդիրներ, ընդհուպ՝ տրանսպորտային միջոցների անսարքության հետ կապված եւ այլն, մարդիկ խուճապի չմատնվեն, զանգեն, եւ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներն անմիջապես օգնություն կցուցաբերեն. դա կլինի տեխնիկական, կենցաղային եւ այլն։

- Վարչապետը նաեւ ասաց, որ նախնական այդ հատվածների բնակիչների հետ կոմունիկացիա պետք է արվեր։ Նրանք տեղեկացված եղե՞լ են տեղի ունեցող գործողությունների մասին։

- Բնակիչների համար որոշակի անսպասելի իրավիճակներ եղել են, երբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները հայտնել են, որ այդ տարածքները պատկանում է իրենց, եւ այդ բնակիչները կոնտակտի մեջ են մտել նրանց հետ։ Բայց այս պահին սահմանապահ ստորաբաժանումները հրահանգավորել եւ հորդորել են բնակիչներին որեւէ կոնտակտի մեջ չմտնել որեւէ մեկի հետ ու նման խնդիրներ կամ մտավախություններ առաջանալու դեպքում կապ հաստատել իրենց հետ, որ խնդիրները լուծվեն նրանց միջնորդությամբ։

- Սյունիքում ի՞նչ վիճակ է տիրում, միայն Շուռնուխի եւ Որոտանի հե՞տ են կապված խնդիրները, թե՞ այլ խնդիրներ եւս կան, ինչպես մարզի որոշ համայնքապետեր ներկայացնում են։

- Իհարկե, խնդիր կա Կապանի հատվածում։ Սահմանները բավականին մոտ են ադրբեջանական սահմաններին։ Ամենամեծ խնդիրը, որ տեսնում եմ, անորոշ, տագնապալի իրավիճակն է։ Մարդիկ վախենում են իրենց անվտանգությունից, հատկապես՝ Կապանի բնակիչները։ Վախենում են երբեմն օգտվել Գորիս-Կապան ճանապարհից, որն անցնում է Որոտանով, այլ ճանապարհներից են փորձում օգտվել։ Սակայն պետք է այդ մտավախությունը վերացնել, քանի որ անվտանգային այս միջոցառումներն իրականացվում են։ Կարծում եմ՝ պետք է նաեւ Կապանի եւ, ընդհանրապես, սահմանամերձ բնակավայրերին արտոնություններ տալ, որ նրանք իրավունք ունենան որսորդական նշանակության ակոսավոր զենք կրել։ Սա որոշակի առումով կնվազեցնի իրենց մտավախությունները։

- Սահմանազատումների թեմայի մասին շատ է խոսվում, Սյունիքի համայնքապետերն էլ իշխանության հրաժարականն են պահանջում: Ի վերջո, ո՞րն է տեղի բնակիչների պահանջը, որպես սյունեցի պատգամավոր՝ ի՞նչ եք նկատել այս առումով։

- Շատ բացասական եմ գնահատում, որ պատերազմից անմիջապես հետո, երբ իրականացվում է շատ կարեւորագույն պրոցես՝ սահմանազատման, սահմանագծման եւ սահմանանշման աշխատանքներ, այս ամենն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Սա ուղղակիորեն խոչընդոտում է այդ աշխատանքների արդյունավետ իրականացմանը։

Տպել
4971 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ