Սահմանների բացման խնդրով կզբաղվի հատուկ աշխատանքային խումբը. Պուտինը խոսեց ԼՂ-ում առկա իրավիճակի մասին (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, Կրեմլում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի շուրջ քիչ առաջ ելույթով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: 

Խոսելով Արցախում ստեղծված կայուն վիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքով այնտեղ տեղակայված խաղաղապահների, Ղարաբաղ վերադարձած քաղաքացիների թվի եւ այլնի մասին՝ Պուտինը հայտարարեց. «Եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է: Մեր համոզմամբ՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության տեւական եւ լիարժեք կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»։

ՌԴ նախագահը խոսեց նաեւ Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ակազաներծման մասին: 

«Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ այսօր 48.000 արցախցի է վերադարձել»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ կատարվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում: Բացի այդ՝ հաջողությամբ գործում է հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում լուծվում են բնակավայրերի բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքի վերակառուցման, պատմության, կրոնի եւ մշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված հրատապ հարցեր:

«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգիայի եւ ջերմամատակարարման վերականգնմամբ։ Ռուսաստանից հակամարտության գոտի է հասցվել ավելի քան 800 տոննա շինանյութ եւ ավելի քան 1,5 մլն տոննա հումանիտար բեռ։ Բնակչությանը տրամադրվում է բժշկական օգնություն։ Ականներից մաքրվել է ավելի քան 479 հա տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք եւ շինություն, հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- շարունակեց Վլադիմիր Պուտինը: 

Այնուհետեւ նա առաջարկեց քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային ուղղությունների վերաբերյալ նոր քայլերը:

«Այսօր կարեւոր կլիներ նախ եւ առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր, սահմանագծային գծերի հստակեցում, հումանիտար խնդիրների լուծում, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանություն»,- ասաց Պուտինը։

ՌԴ նախագահը նշեց, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ավելացրեց նա:

Ավարտելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում եւ կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցող այս հանդիպման ընթացքում քննարկվելու են հիմնականում տնտեսական օրակարգի հարցեր:  

Տպել
2385 դիտում

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)