Կապիտոլիումի անկարգությունների եւ թվիթերից Թրամփի հեռացվելու ֆոնին նրան իմփիչմենթի ենթարկելու նախագիծ կներկայացվի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու բանաձեւի նախագիծ են ներկայացրել: Դեմոկրատական կուսակցության 3 անդամների կողմից կազմված բանաձեւով Դոնալդ Թրամփը մեղադրվում է ապստամբություն և բռնություն հրահրելու մեջ:

Բանաձևում նշվում են Թրամփի անհիմն պնդումները, թե իբր նա հաղթել  է նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում, հիշատակվում է Կապիտոլիումի վրա հարձակվելուց առաջ Վաշինգտոնում ունեցած իր ելույթը և Ջեորջիայի պաշտոնյաներից նրա պահանջը `լրացուցիչ  ձայներ «գտնել» հանրապետականների համար:

«Այս ամենով նախագահ Թրամփը ԱՄՆ-ի, նրա ինստիտուտների և կառավարության անվտանգությունը դրել է լուրջ վտանգի առաջ», - ասվում է բանաձևում, որում նաև մեղադրում են նախագահին ամերիկյան ժողովրդավարության ամբողջականության նկատմամբ ոտնձգության  և իշխանության խաղաղ փոխանցմանը միջամտելու մեջ: 

«Դրանով նա դավաճանեց իր՝ որպես նախագահի ունեցած վստահությունը՝ ակնհայտ վնաս հասցնելով Միացյալ Նահանգների ժողովրդին», - ասվում է բանաձևում:

Դեռ ավելի վաղ էր հայտնի դարձել, որ հունվարի 11-ին  Ներկայացուցիչների պալատում, որում մեծամասնությունը պատկանում է դեմոկրատներին, կներկայացվի բանաձևի նախագիծ վերջնագրով: Նախագծով դեմոկրատները պահանջում են փոխնախագահ Մայք Փենսին՝ կիրառել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ կետի փոփոխությունը:  Բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա  հունվարի 12-ին: Այս մասին իր գործընկերներին տեղեկացրել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին:

«Մենք կգործենք անմիջապես, քանի որ այս նախագահն ուղղակի սպառնալիք է ներկայացնում: Մեր ժողովրդավարության դեմ նրա շարունակական հարձակման սարսափը գնալով ավելանում է», - ասել է Փելոսին կիրակի օրը Կոնգրեսին ուղղված նամակում:

25-րդ կետի փոփոխության համաձայն ՝ փոխնախագահն իրավունք ունի իրեն նախագահի պաշտոնակատար հռչակել պետության ղեկավարի անգործունակության կամ անմեղսունակության դեպքում:

Դեմոկրատները Թրամփին պատասխանատու են համարում նրա կողմնակիցների կողմից հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների համար:

Որպես Կապիտոլիում հայտնի Կոնգրեսի շենքի  հարձակմանը  նախորդել է հանրահավաքը, որի ժամանակ պետության հեռացող ղեկավարը կրկնել է իր չապացուցված մեղադրանքները կեղծված նախագահական ընտրությունների մասին, և այդպիսով, ըստ նրա հակառակորդների, բռնություն է հրահրել քաղաքացիների շրջանում:

Հանրահավաքից հետո Թրամփի աջակիցների կողմից հարձակման էր ենթարկվել Կոնգրեսի շենքը, ինչի հետեւանքով հինգ մարդ զոհվել էր, այդ թվում ՝ մի ոստիկան: 

Դոնալդ Թրամփը դեռ չի մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում երկրում այս օրերին: Մի շարք սոցիալական ցանցեր, ներառյալ Twitter- ը, որը նա առավել շատ էր օգտագործում քաղաքական կամ անձնական այս կամ այն մտքերի փոխանցման համար,  ուրբաթ օրվանից արգելափակել է նրա հաշիվները, այնուհետ՝ ջնջել Թրամփի, ինչպես նաեւ նրա մի քանի տասնյակ աջակիցների, ներառյալ՝ փաստաբանների օգտահաշիվները:

Թրամփի նախագահությունը պաշտոնապես կավարտվի հունվարի 20-ին, երբ պաշտոնապես կերդվի  նոյեմբերի ընտրություններում բացարձակ հաղթանակ տարած դեմոկրատ Ջո Բայդենին:

Դոնալդ Թրամփը հրաժարվել է մասնակցել Բայդենի երդմնակալությանը: Միացյալ Նահանգների պատմության մեջ եղել է ընդամենը երեք նման դեպք, վերջին անգամ ՝ 1869 թվականին:

Իսկ ինչ է լինելու դեմոկրատների ներկայացրած բանաձեւից հետո.

Եթե Ներկայացուցիչների պալատն ընդունի բանաձևը, որի մասին խոսել է Փելոսին, և, ամենայն հավանականությամբ, դա այդպես էլ կլինի, ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսը 24 ժամ ժամանակ կունենա որոշում կայացնելու համար:

Նա մասամբ հեռացել է Թրամփի դիրքորոշումից ՝ ասելով, որ ինքը մասնակցելու է Բայդենի երդմնակալությանը, բայց, ինչպես  նշում է BBC-ն, նա մտադիր չէ կատարել դեմոկրատների վերջին պահանջը:

Բացի այդ, դեմոկրատները կարող են Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնությամբ, իմպիչմենթի գործ սկսել Թրամփի դեմ: Եթե դա տեղի ունենա, նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որին երկու անգամ իմպիչմենթ է հայտարարվել:

Նախագահին իշխանությունից հեռացնելու որոշումը Սենատը կայացնում է երկու երրորդ մեծամասնությամբ: Ներկայումս վերին պալատում դեմոկրատներն ու հանրապետականները ներկայացված են 50:50 հարաբերակցությամբ:

Քանի որ Թրամփին Սպիտակ տանը գտնվելու  9-ը օր ժամանակ է մնացել, և ակնհայտորեն բավարար ժամանակ չկա բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի համար, նրա հակառակորդների գործնական նպատակն է թույլ չտալ, որ նա առաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին: Եթե Սենատը որոշեր իմպիչմենթ հայտարարել, ապա կարող էր քվեարկություն բերվել՝ համապատասխան կետը ներառելու համար:

Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Թրամփը դառնա մասնավոր անձ, այլ ոչ նախագահ, վարույթը չի ավարտվի:

CNN- ին տված հարցազրույցում հայտնի դեմոկրատ կոնգրեսական Ջեյմս Քլիբըրնը ենթադրել է, որ իր գործընկերները կարող են իմպիչմենտի գործ հարուցել այս շաբաթվա կեսին և Բայդենի նախագահության առաջին 100 օրվա ընթացքում այն ուղարկել Կոնգրեսի վերին պալատ, որպեսզի սենատորներին այն չխանգարի նոր նախագահի կողմից նշանակվելիք նոր գործընթացների եւ գերակա օրինագծերի ընդունման համար, որոնք ուղղված են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին:

Սպիտակ տունը և հանրապետական կուսակցության ավագ անդամները դատապարտել են իմպիչմենթի մասին դեմոկրատների պլանները՝ դրանք որակելով որպես  «քաղաքականորեն դրդված» և «ազգի պառակտման խորացման ուղղված»:

Ջո Բայդենը իմպիչմենթի գործընթացի մասին խոսել է՝ խուսափողական պատասխաններ տալով: Լրատվամիջոցներին նա հայտնել է, որ  դա Կոնգրեսի հարցն է, բայց անձամբ ինքը « երկար ժամանակ նախագահ Թրամփին համարում էր ոչ այդ պաշտոնի համար  հարմար անձ »:

Հանրապետական ոչ մի սենատոր չի հայտարարել, որ պատրաստ է քվեարկել Թրամփին իմպիչմենթի ենթարկելու համար, այդ թվում `Փենսիլվանիա նահանգի սենատորՓեթ Թումին և Ալյասկայից Լիզա Մուրկովսկին, ովքեր նրան հորդորում էին ինքնակամ հրաժարական տալ հունվարի 6-ի իրադարձությունների ֆոնին:

Ի դեպ, Reuters գործակալությունը հայտնում է, որ Վիրջինիայի և Վաշինգտոնի ոստիկանական բաժանմունքներում աշխատանքից ազատվել են մի քանի սպաներ, որոնք, ըստ տեղեկությունների, մասնակցել են Կապիտոլիումի վրա իրականացվաած գրոհներին ՝ իրենց ծառայությունից դուրս:

Ըստ գործակալության,  հարձակվողների թվում են եղել Ֆլորիդայի ու Նյու Յորքի հրշեջ ծառայության աշխատակիցներ եւս: Առնվազն  68 մարդ է ձերբակալվել շենքի վրա հարձակման գործով:

Բայդենի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Այդ օրը սպասվում են ավելի  մեծ թափով անկարգություններ:  Կոնգրեսի անդամները պատասխաններ են ակնկալում նաեւ սոցիական ցանցերի ներկայացուցիչներից, քանի որ այդ ճանապարհով են ատելության եւ բռնությունների կոչերը հասնում միլիոնավոր մարդկանց եւ նույն ճանապարհով են հավաքվում անկարգությունների մասնակից խմբերը:

Տպել
1442 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը