Հայկական «Նոա» հոլդինգը ևս մեկ արտասահմանյան ակումբ է ձեռք բերել

12/01/2021 schedule18:14

Հայկական «Նոա» հոլդինգը, որին պատկանում է հայկական «Նոա» ֆուտբոլային ակումբը, ևս մեկ արտասահմանյան ֆուտբոլային ակումբ է ձեռք բերել։ Ինչպես հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, հայկական ընկերությունը ձեռք է բերել լատվիական «Նոա Յուրմալա» ֆուտբոլային ակումբը, որն առաջիկա մրցաշրջանում հանդես կգա լատվիական Բարձրագույն խմբում։

Ավելի մանրամասն գործարքի մասին հայտնում է լատվիական մամուլը, որտեղից պարզ է դառնում, որ «Նոա» հոլդինգն իրականում ձեռք է բերել Լատվիայի Առաջին դիվիզիոնը ներկայացնող Դաուգավպիլս քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբը։ «Լոկոմոտիվը» 2020թ․-ի արդյունքներով հաղթող էր ճանաչվել Առաջին դիվիզիոնում և իրավունք ստացել նոր մրցաշրջանում հանդես գալ Բարձրագույն խմբում։ Ակումբի նախագահ Ալեքսանդր Յակուբովսկին տեղի մամուլի հետ զրույցում հայտնել է, որ ակումբը խոշոր ներդրող ունի՝ ի դեմս «Նոա» հոլդինգի։ Ի սկզբանե ընկերության ներկայացուցիչները մտադիր են եղել զարգացնել ակումբը հենց Դաուգավպիլս քաղաքում, ներդրումներ կատարել նաև ենթակառուցվածքներում, սակայն քաղաքի իշխանությունների հետ համաձայնության չգալու արդյունքում որոշել են ակումբը տեղափոխել Յուրմալա ու ներդրումներ կատարել Յուրմալայում գտնվող «Դինամո Ռիգա» ակումբի ակադեմիայում։ Ամենայն հավանականությամբ նոր մրցաշրջանում «Լոկոմոտիվը» հանդես կգա «Նոա» անունով և կներկայացնի Յուրմալա քաղաք։

Նշենք նաև, որ հայկական braind ընկերությունը, որը զբաղվում է ընկերությունների լոգոտիպների պատրաստմամբ, իր կայքում օրեր առաջ տեղադրել է «Նոա Յուրմալա» ակումբի լոգոտիպը՝ ընդ որում նշելով, որ լոգոտիպի պատվերը կատարվել է Սև ուրբաթի ընթացքում հատուկ առաջարկով․ «Առաջարկում ենք ընդամենը 99,000 դրամ անհավանական գնով ստեղծել լոգոտիպ, որը, սակայն, չի կարող ենթարկվել փոփոխությունների: Դիզայներներին կթվար, թե հենց սա է երազանքի պատվերը, բայց մեր թիմի կողմից այս օրերին կատարված ամբողջ աշխատանքն ավելի շուտ նման է դժոխքի մարաթոնի լոգոտիպերի հարյուրավոր գաղափարների և տարբերակների առաջարկներով»,- նշված է լոգոտիպի նկարագորթյան մեջ:

«Նոա» հոլդինգի հիմնադիր խորհրդի անդամ է Սարգիս Գևորգյանը, որը նաև «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ Ընկերությունը հայկական ֆուտբոլ մուտք գործեց 2019թ․-ին՝ ձեռք բերելով Բարձրագույն խմբում հանդես եկող «Արցախ» ակումբը։ Անվանափոխությունից հետո ակումբը ստացավ «Նոա» անունը, 2019/20 մրցաշրջանում նվաճեց Հայաստանի գավաթը և դարձավ երկրի փոխչեմպիոն։ 2020թ․-ի դեկտեմբերին «Նոա» ֆուտբոլային ակումբը համաձայնության հասավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Վաղարշապատի ակադեմիայի վարձակալության հարցում։ 2020թ․-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական հանրահայտ «Սիենա» ակումբը, որը ֆինանսական խնդիրների պատճառով ներկա պահին հանդես է գալիս Իտալիայի D սերիայում։ Ընդ որում, իտալական մամուլում նշված է, որ «Սիենա» ակումբը ձեռք է բերվել հենց «Բերքլի Քեփիթլ» ընկերության կողմից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ «Նոա հոլդինգը» ընկերության նախագծերից մեկն է։

Տպել
2767 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը