Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում․ վարչապետ

Մենք դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօր Կառավարության հավանությանն արժանացած այն նախագծի մասին, որով ներդրվում է երկու ենթամասնագիտացում՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը եւ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը:

Նրա խոսքով՝ առաջիկայում սպասելու են պարեկային ոստիկանության ձեւավորմանը, եւ այսօր հավանություն ստացած փաթեթն էլ այդ բարեփոխումների մասն է։ 

«Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է»,- նշեց վարչապետը։ 

Նա հավելեց, որ դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարեւորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է:

Դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ վարչապետը ասաց․ «Կարո՞ղ է լինել դեպք, որ բարեվարքության հետ կապված խնդրահարույց եզրակացություն լինի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բայց ԲԴԽ-ի կողմից դատավորի նշանակման հարցի վրա կարող է ազդեցություն չունենալ, որովհետեւ այն չի հրապարակվում»։

Բադասյանը պարզաբանեց՝ խորհրդատվական բնույթ կրող փաստաթղթերը պարտադիր չեն, ինչը բխում է նաեւ սահմանադրական կարգավորումներից․ «Տեսականորեն կարող է խորհրդատվական եզրակացությունը որեւէ նշանակություն չունենալ, բայց կարծում եմ՝ դա քիչ հավանական է, որովհետեւ եթե խորհրդատվական եզրակացության մեջ այնպիսի կոնկրետ փաստերի մասին է խոսքը, որ վկայում է բարեվարքության մասով խնդիրներին, խնդրահարույց կլինի, եթե ԲԴԽ-ն եզրակացությունը հաշվի չառնի»:

Նախարարը անդրադարձավ նոր ինստիտուտի ներդրման ժամկետներին՝ նշելով, որ օրինագծերը Կառավարությունը ճանաչել է անհետաձգելի եւ ուղարկելու է ԱԺ:

«Անցումային դրույթներում ժամկետները հստակեցված են. օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ԲԴԽ-ն մեկշաբաթյա ժամկետում դիմելու է Կառավարություն, որպեսզի ստանա Կառավարության համաձայնությունը հաստիքների ավելացման մասին: Համաձայնությունը ստանալու պահից մեկ շաբաթ անց այդ տեղերը ավելացնելու է դատական համակարգում, եւս մեկ շաբաթ անց արտահերթ համալրման մասին որոշում է ընդունելու: Կարգավորումներն այնպիսին են, որ երեք ամսվա ընթացքում գրավոր քննության փուլը, բարեվարքության ստուգումն ու հոգեբանության թեստավորումը, ակադեմիայում ուսուցումը պետք է ավարտվեն»,- նշեց նախարարը։ 

Արձագանքելով վարչապետն ասաց․ «Պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը եւ անկաշառությունը որեւէ կերպ կասկածի տակ չդրվեն»։

Տպել
1756 դիտում

Պայթյուն-փլուզում Արարատի մարզիբենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան