Առանց հյուրերի, ընթրիքի, պարահանդեսի ու առանց Թրամփի. ինչպիսին է լինելու Բայդենի երդմնակալությունը

Վաղը՝ հունվարի 20-ին, կեսօրին մոտ (ՀՀ ժամանակով՝ 21:00-ին) Միացյալ նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի կունենա ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը: Այսպիսով, ԱՄՆ-ի 46-րդ նախագահը կանցնի իր պարտականությունների կատարմանը եւ կավարտվի դեռեւս գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը:

Լրատվամիջոցները գրում են, որ Բայդենի ինաուգուրացիային ԱՄՆ-ում պատրաստվում են ապոկալիպսիսի նման: Առաջ անցնելով, դեմոկրատ ուժերին պատկանող ԶԼՄ-ները Բայդենին ամերիկյան փրկիչ են անվանել, իսկ սպասվելիք մեծ ելույթը պատմական են որակել, թեպետ տեքստը դեռ հրապարակված չէ:

Բայդենի հետ միասին վաղը երդվելու է նաեւ ԱՄՆ-ի նորընտիր փոխնախագահ Քեմալա Հարրիսը.

«Մենք անհամբերությամբ ենք սպասում արարողությանը: Մենք պատրաստ ենք աշխատանքի: Ջո Բայդենն արդեն ասել է, թե ինչքան աշխատանք մենք ունենք: Պետք է կարգավորենք պատվաստումների գործընթացը եւ օգնենք նրանց, ովքեր կորցրել են աշխատանքը համավարակի պատճառով: Ես անհամբեր սպասում եմ՝ երբ եմ անցնելու աշխատանքի: Փոխնախագահի պաշտոնում ես կքայլեմ՝  գլուխս բարձր պահած, հպարտությամբ»,-հայտարարել է Հարրիսը:

Հպարտությամբ է փորձում հեռանալ նաեւ Թրամփը: Այդպես էլ չընդունելով Բայդենի հաղթանակը, նա հրաժարվել է երդմնակալության արարողությանը մասնակցելուց: Դրա փոխարեն, հունվարի 20-ի վաղ առավոտյան նա հրաժեշտի հանդիպում կանցկացնի Մերիլենդի զինվորական օդանավակայանում, այնուհետ՝ վերջին անգամ օգտվելով թիվ 1 բորտից, նախագահական օդանավով կմեկնի Ֆլորիդայի իր նստավայրը: Թրամփին հրաժեշտ տալու համար հորդորել են օդանավակայան ներկայանալ Ամերիկայի ժամանակով առավոտյան 7:15-ին:

Բայդենի թիմը երդմնակալության արարողությանը մի ամբողջ ամիս պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ, անվտանգության աննախադեպ, ուժեղացված պայմաններում: Քանի որ արարողությունն առաջին անգամ տեղի է ունենալու համավարակի պայմաններում, համաճարակաբանական իրավիճակի պահպանման համար հատուկ բժշկական խումբ է հավաքվել, իսկ Կոնգրեսի անդամների, կառավարական պաշտոնյաների, նոր նախագահի ու փոխնախագահի ֆիզիկական անվտանգության պահպանումն իրականացնելու են Ազգային գվարդիայի 6200 ծառայողներն ու Կապիտոլիումի շենքի շուրջ տեղակայված 2 մետր բարձրությամբ փշե հսկայական պարիսպը:

Նախատեսված է, որ Ջո Բայդենը եւ Քեմալա Հարրիսը երդվելու են Կապիտոլիումի բլրի արեւմտյան մասում : Ամբիոնն այստեղ սկսել էին  նախապատրաստել դեռ  2020 թվականի նոյեմբերի 8-ին:

 Ասելով ԱՄՆ-ի բոլոր նախագահների ավանդական երդման տեքստը , այնուհետ նախագահը, առաջին տիկինը եւ փոխնախագահը կանցնեն զորքի մոտով: Այս ծեսը ավանդաբար խորհրդանշում է երկրում իշխանության խաղաղ փոխանցումը նոր գերագույն գլխավոր հրամանատարին: Դրանից հետո նախագահի շարասյունը կուղեւորվի Սպիտակ տուն ՝ տարբեր տեսակի ստորաբաժանումների զինծառայողների ուղեկցությամբ: Այս տարի ժողովուրդը չի ողջունի շարասյունը, ինչպես եղել է ավանդաբար, իսկ  մասնակիցները քայլքի ժամանակ կպահպանեն սոցիալական հեռավորությունը:

Հանդիսավոր շքերթը, որն ամեն անգամ անցկացվել է նախագահի երդմնակալության օրը՝ Վաշինգտոնի Փենսիլվանիա-Ավենյուում, այս տարի համաճարակի պատճառով  կանցկացվի վիրտուալ տիրույթում, փոխարենը՝ նման շքերթներ նախատեսված են ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, բոլոր նահանգներում:

Ջո  Բայդենը նաեւ ծաղկեպսակ կդնի Առլինգտոնի գերեզմանատանը ՝ Պոտոմակի մյուս կողմում գտնվող Ամերիկայի ամենամեծ պատերազմական հուշահամալիրում: Նրա հետ կլինեն նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը եւ Բիլ Քլինթոնը: 

Հյուրերն այս տարի եւս զգալի քիչ կլինեն: Օրինակ, 2009 թվականին, Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը, հրապարակումների համաձայն մոտ 2 մլն մարդ է մասնակցել, այս տարի թիվը չի գերազանցի 200 հազարը: Ամեն անգամ միայն այս քանակությամբ հրավիրատոմսեր բաշխվել են Կոնգրեսի անդամների ու աշխատակիցների շրջանում: The Washington Post-ը հայտնում է, որ այս տարի կոնգրեսականները ստացել են ընդամենը 2 հրավիրատոմս յուրաքանչյուրը՝ իր եւ 1 հյուրի (տիկնոջ, ամուսնու, դստեր, որդու) համար:

Ինաուգուրացիոն կոմիտեի ղեկավար, սենատոր Ռոյ Բլանտը հայտնել է, որ հատուկ անվտանգության գոտում նախատեսվում է ընդամենը 3 հազար հյուրի մուտք, իսկ երդման ամբիոնի մոտ ընդամենը 100 մարդ է ներկա լինելու:

Առանց բացառության բոլոր մասնակիցներն այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնել, արարողության բոլոր մասնակիցները լինելու են դիմակներով:

Այս տարի երդմնակալության կապակցությամբ Կոնգրեսի անդամների համար նախատեսված ավանդական գալա ընթրիք առհասարակ չի լինի. հանձնաժողովը որոշել է այն ընդհանրապես չանցկացնել ՝ համաճարակի պատճառով:

Պարահանդես առհասարակ տեղի չի ունենա, չնայած դրանք սովորաբար անցկացվում են երդմնակալության շրջանում մի քանի օր շարունակ: 2009-ին Բարաք ու Միշել Օբամաները 10 պաշտոնական ընդունելություն են անցկացրել, 2017-ին Դոնալդ եւ Մելանյա Թրամփները մասնակցել են երեքի: 2021 թվականին Ջոզեֆ եւ Ջիլլ Բայդենները ընդհանրապես չեն պարելու ավանդական պարահանդեսում հյուրերի առջև: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է CNN- ը, Բայդենի կազմկոմիտեն շարունակում է նվիրատվություններ ընդունել վիրտուալ միջոցառումներ կազմակերպելու համար: Ընդունվում են ֆիզիկական անձանց մինչև 500 հազար ԱՄՆ դոլարի չեկեր, իսկ կազմակերպություններից՝ մինչև 1 միլիոն դոլարի: Արարողությունը համաճարակաբանական պահանջներին համապատասխան կազմակերպելու համար բժշկական խորհրդատու Դեյվիդ Քիսլերը ներառվել է երդմնակալության հանձնաժողովում: Թե որքան գումար է ծախսվել արարողության կազմակերպման համար, դեռ պարզ չէ,  հայտնի կդառնա հաշվետվությունից հետո:

Ավանդաբար ԱՄՆ-ում բոլոր նախագահների երդման արարողություններն են համարվում հատուկ արարողություններ: Ամբողջ ընթացքի անվտանգությամբ զբաղվում են գաղտնի ծառայությունները: Ինչպես նշվեց, այս տարի նաեւ Ազգային գվարդիան, որի մեծ մասին Պենտագոնը թույլատրել է շրջել զինված՝ լիցքավորված զենքերով:

Վաշինգտոնի կենտրոնում երթեւեկությունը վաղը սահմանափակվելու է, իսկ Կապիտոլիումի հարակից տարածք կթույլատրվի միայն տարածքում ապրող կամ աշխատող անձանց՝ անցագրերով եւ ստուգումից հետո: Փակ են լինելու մետրոյի մոտ 1 տասնյակ կայարաններ: Փենսիլվանիա փողոցի երկայնքով մեկ 200 հազար ամերիկյան դրոշներ են տեղակայվել: Բոլոր արարողակարգերի վերջում սպասվում է համերգ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 

Անվտանգության դաշնային ծառայությունը արդեն զգուշացրել է աջ ծայրահեղական ակտիվիստների կողմից հնարավոր պրովակացիաների մասին՝ իբր նրանք պատրաստցվում են ներխուժել Կապիտոլիում՝ Ազգային գվարդիայի զինծառայողների արտահագուստներով: Միեւնույն ժամանակ, հեռացող նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացիների համար հրաժեշտի ուղերձ է նախապատրաստել, որը դեռեւս չի հրապարակվել, սակայն դրա որոշ հատվածներ հայտնվել են լրատվամիջոցներից մի քանիսի մոտ:

ԶԼՄ-ները իրար ետեւից հրապարակում են Թրամփի նախագահության  տարիների մասին վերլուծություններ՝ նշելով դրական ու բացասական կողմերը: CNN-ը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ հիմնականում Եվրոպայի նկատմամբ, The New York Times-ը դժգոհություն է փոխանցել ներքին քաղաքականության մասին:

Թրամփն արդեն 6 օր է՝ չի հայտնվել հանրության առաջ: Հունվարի 19-ին դատարկվել է ամբողջ Սպիտակ տունը՝ բոլոր 6 հարկերով: Այնտեղ կտեղակայվեն նոր նախագահի աշխատակազմի անդամները: Բեռնափոխադրող ընկերություններն այսօր վերջին իրերն էին տեղափոխում Սպիտակ տնից դեպի Մար-ա-Լագոյում տեղակայված Թրամփի նստավայր, ուր նա պատրաստվում է մեկնել վաղն առավոտյան՝ երդմնակալության արարողությունից առաջ: Քաղաքացիներին նրա փոխարեն դիմել է կինը՝ Մելանյա Թրամփը՝ նշելով, որ իր համար գերագույն հաճույք եւ մեծ պատիվ է եղել ամերիկացիների համար որպես առաջին տիկին ծառայելը:

Ամբողջ շաբաթվա ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ-ի տարբեր շրջաններից Վաշինգտոն էին տեղափոխվել Ազգային գվարդիայի 25 հազար զինծառայողներ: Վերջին օրը  նրանց ավելացել է եւս 750 ծառայող, որոնք մասնագետներ են քիմիական, միջուկային, բիոլոգիական ու ռադիոէլեկտրոնային զենքերի: 

Ընդհանուր առմամբ, այս երդմնակալության արարողության գրեթե բոլոր դետալներն են բացառիկ լինելու՝ անվտանգության առանձնակի միջոցառումների եւ համաճարակաբանական վիճակի պատճառով, սակայն առավել բացառիկ է արարողությունը նրանով, որ բացակայելու է գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Ավանդաբար, նախագահն ինքն է հատուկ արարողակարգով իշխանությունը փոխանցում իր հաջորդին: Իր բացակայության մասին կարճ ու կոնկրետ՝ մեկ նախադասությամբ Թրամփը թվիթերի իր էջում հայտնել էր դեռ հունվարի 8-ին: Այս փաստին արձագանքել է Բայդենը:  The Guardian-ը, մի քանի օր առաջ մեջբերելով Թրամփի բացակայության մասին Բայդենի խոսքերը, գրել էր. «Դա լավ է, այն եզակի որոշումներից է, որի շուրջ մենք համակարծիք ենք»:

Բայդենն ԱՄՆ-ի 46-րդ նախագահն է լինելու, նա ընտրություններում հաղթել է աննախադեպ թվով ձայներով, Բայդենը նաեւ լինելու է ԱՄՆ-ի պատմության ամենատարեց առաջնորդը:

Տպել
2634 դիտում

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ