Մեր թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շարունակել բանակցությունները․ Հրաչյա Հակոբյան

20/01/2021 schedule14:41

Մեր թիմի ներսում մշտապես լինում են շատ բուռն քննարկումներ, բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա այն կոնսեսուսը, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները պատեհ պահին կողմ քվեարկեն, օրինակ, Էդմոն Մարուքյանի վարչապետ դառնալու համար, Հակոբյանը նշեց․ «Չեմ կարծում, որ մեր այսօրվա խմբակցությունում կան այդպիսի պատգամավորներ, եթե անգամ լինեն։ Ես չեմ կարող հիմա բացառել ամեն ինչ, ասեմ՝ բացառվում է, որ լինեն այդպիսի պատգամավորներ։ Եթե լինեն, ապա մեկ կամ երկու հոգի»։

Նա նշեց նաև, որ եթե լինեն խմբակցությունը լքող պատգամավորներ, ապա նրանք նույնպես քիչ կլինեն։

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Մոսկվա այցելությանը և շրջանառվող լուրերին, թե այցի նպատակը ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելն էր, պատգամավորը նշեց, որ այցը մասնավոր է եղել, քաղաքացիություն ձեռք բերելու որևէ հարց չի եղել։ «Պարզապես ծիծաղելի է, երբ մարդիկ ասում են՝ Աննա Հակոբյանը, Մարիամ Փաշինյանը և Շուշան Փաշինյանը գնացել են տուն ընտրեն, իրոք ծիծաղելի է, զավեշտի է հասնում այդ լուրը, որովհետև կարծում եմ՝ տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանը չէ, որ պետք է հասներ Մոսկվա»։

Հրաչյա Հակոբյանը նաև նշեց, որ լուրջ չի համարում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությունը, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գործակալ է։ «Որևէ հավաստի աղբյուր չկա, որովհետև շատ երկար ժամանակ այդ երիտասարդը խոսում էր Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում մի թուղթ է ցույց տալիս, որի հավաստիությունը դեռ պետք է պարզվի։ Անլուրջ է, որ երկար խոսվում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, և վերջում, եթե այդքան լուրջ էր այդ ամենը, խնդրեմ, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու մասին որևէ փաստաթուղթ։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ երիտասարդի կողմից երկար խոսել Թուրքիայի գործակալ լինելու մասին և վերջում ինչ-որ թուղթ հրապարակել, որտեղ խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության մասին է»։

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը 2005 թվականից Թուրքիային տեղեկություններ է վաճառել, իսկ երբ ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել է այս հանգամանքը, Արարատ Միրզոյանը սկսել է տեղեկություններ փոխանցել նաև Հայաստանի ԱԱԾ-ին։ Նա նաև կից փաստաթուղթ էր ներկայացրել, որը, ըստ Մինասյանի, Արարատ Միրզոյանի նամակն է՝ ուղղված ՀՀ ԱԱԾ-ին։ Մինասյանի այս հայտարարությունը հերքել է Արարատ Միրզոյանը՝ այդ պնդումները «ցնդաբանություն» անվանելով: 

Տպել
1537 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին