Դատախազությունն ուսումնասիրում է ապստամբության եւ գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատի մարզում երեկ արված հայտարարությունները:

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Մեր կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, եւ հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ: Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աբրահամյանը:

Ընդ որում, ըստ նրա, դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել Մանուկյանի հայտարարության մի քանի դրվագներ:

Առաջին դրվագը վերաբերում է ապստամբության մասին նրա հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ Արարատում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ եթե ՀՀ գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել։

«Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է»,- ընդգծել էր նա:

Լրագրողները հանդիպումից հետո հետաքրքրվել էին, թե ինչ նկատի ունի ապստամբություն ասելով. «Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով հեռացնելը՝ առանց ֆիզիկական բռնության»,- մանրամասնել էր նախկին վարչապետը:

Հաջորդ դրվագը, որ ուսումնասիրության առարկա է դարձել, վերաբերում է Արցախում պատերազմի օրերին Մանուկյանի որոշ գործողություններին:

Արարատի մարզի բնակիչներից մեկի հարցին ի պատասխան՝ երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում հոդված է գրել, առաջարկել է, որ զինվորականությունը իր ձեռքը վերցնի իշխանությունը: Բայց դրանով չի սահմանափակվել.

«Ես նույնը պատերազմի ժամանակ միշտ հեռախոսի միջոցով կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա (ՀՀ վարչապետի-խմբ.) հրամանները կատարի, եւ Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը: Ցավոք սրտի, դա չեղավ: Եվ ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է»,- նշել էր Մանուկյանը:

Նշենք, որ այս վերջին հայտարարության հետ կապված այսօր «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել:

Տպել
5631 դիտում

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին