Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին (լուսանկարներ)

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Ողջունելով Իրանի ԱԳ նախարարին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախարար, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ: Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում՝ նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է: Իհարկե, մեր երկրների հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա, և միշտ ուրախ ենք Իրանի ներկայացուցիչներին ընդունել մեր երկրում և մեր կառավարությունում»:

ԻԻՀ արտգործնախարարն ասել է. «Մեծարգո վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ այս առիթը ընձեռեցիք ինձ և իմ գործընկերներին հանդիպելու Ձեզ հետ: Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ: Հայաստանը Իրանի Իսլամական Հանրապետության լավ հարևանն է, և մենք Հայաստանի Հանրապետության հետ ունենք շատ ջերմ հարաբերություններ: Անձամբ Ձեր անձի նկատմամբ Իրանում մեծ հարգանք են տածում, այն քաջության վերաբերյալ, որ Դուք խաղաղության ուղղությամբ այդ քայլը վերցրիք:

Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք:



Անշուշտ, Դուք գիտեք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ: Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեր ջերմ ընդունելության, ինչպես նաև այս հանդիպման առիթն ընձեռելու համար»:

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Պարոն Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր: Կողմերը վերահաստատել են փոխշահավետ գործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին՝ նշելով, որ ջերմությամբ և տպավորվածությամբ է հիշում նրանց հետ շփումները:

Տպել
1979 դիտում

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)

Երևանի կենտրոնում բախվել են 4 ավտոմեքենա և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)