Շրջակա միջավայրի նախարարությունը և Ագրարային համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Ռոմանոս Պետրոսյանի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Վարդան Ուռուտյանի, համագործակցության հուշագիր են կնքել։

Շրջակա միջավայրի նախարարությունում հյուրերին ողջունելով, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է պետական գերատեսչությունների և հանրապետության ուսումնական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը։

«Մեր հանրապետության էկոկրթական միջավայրի բարելավման, հասարակաության էկոդաստիարակության մակարդակի բարձրացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի կառավարման, պահպանության և պաշտպանության ոլորտներում նշանակալի առաջնթաց գրանցելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հադես եկավ ոլորտի կադրային դարբնոցներից մեկի՝ գիտահետազոտական և գիտակրթական մեծ պոտենցիալ ունեցող Ագրարային համալսարանի հետ համագործակցության առաջարկով։ Սա մեծ համագործակցության առաջին քայլն է։ Շրջակա միջավայրի նախարարությունն իր ենթակա ստորաբաժանումներով կարիք ունի Ագրարային համալսարանից երիտասարդ մասնագետների, գիտակրթական, գիտահետազոտական, խորհրդատվական ծառայությունների, որոնք անմիջականորեն ներդրվելու են Շրջակա միջավայրի կառավարման՝ ի մասնավորի անտառների կառավարման, անտառտնկման, անտառային մշակույթների նախագծման, ձևավորման, 10 մլն անտառատունկի և պետական կառավարման համակարգում կարևորություն ունեցող այլ ձեռքբերումների հիմքում, որոնք այսօր նախանշված են պետության կայուն զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մեջ»։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր գոհունակությունն է հայտնել նախարար Ռոմանոս Պետրոսյանին և Շրջակա միջավայրի նախարարությանը նման կարևորագույն նախաձեռնության և դեմքով դեպի գիտությունն ու կրթությունը շրջվելու համար։

«Ոլորտում խնդիրները բազմաթիվ են ու բազմաշերտ, և եթե մենք ուզում ենք բարձրակարգ մասնագետները ներգրավված լինեն դրանց լուծման գործընթացներում, շատ կարևոր են նման համագործակցությունները։ Ագրարային համալսարանը դրան ուղղված որոշակի քայլեր արդեն արել է՝ բարեփոխելով ու արդիականացնելով կրթական ծրագրերը։ Այժմ քայլեր են արվում ենթակառուցվածքներ ունենալու ու ուսումնական պրակտիկաների միջավայրը զարգացնելու ուղղությամբ»։

Ռեկտորն իր խոսքում հիշատակել է, որ Ագրարային համալսարանում արդեն կա «Աշխատանքային կիսամյակ» հասկացությունը, երբ ուսանողը մի ամբողջ կիսամյակ պետք է անցկացնի գործատուի մոտ, և այս հուշագիրը շատ լավ հնարավորություն է ստեղծում այդ համատեքստում։ Ուսանողը հնարավորություն է ստանում օր առաջ կապվել ոլորտին, օր առաջ հասկանալ խնդիրները և մասնագիտական առաջընթաց գրանցել։

Խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ով ևս մեկ անգամ կարևորել է տեսության և պրակտիկայի կապը և խոստացել իր համակարգման ոլորտում անել ամեն բան՝ գիտության ու պրակտիկայի սերտ համագործակցության և համընթաց քայլերի համար։ Այս հուշագիրն ունի երկու գերնպատակ՝ հանրության էկոկրթության մակարդակի բարձրացում և կադրային բանկի ձևավորում, որտեղից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններ կներարկվեն երիտասարդ կադրեր։

Նախարար Պետրոսյանը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթ ուղղությունները, որոնցից է անտառկառավարման նոր մոդելի ներդրումը և զարգացումը։ Այս հուշագրով Ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի ուսանողները հնարավորություն կստանան անմիջական մասնակցություն ունենալ ոլորտի բարեփոխման գործընթացներին։

Հուշագրով կողմերը նախատեսում են, ՀՀ օրենսդրության շրջանակներում, միավորել իրենց ջանքերը` ներդնելով մասնագիտական, մարդկային և տեխնիկական ներուժ համագործակցության համար:

Հուշագրով կողմերը կազմակերպում և իրականացնում են Հիմնադրամի Ագրոնոմիական և Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձուսուցումը՝ համաձայն Հիմնադրամի կողմից նախապես ներկայացված ցանկի և Նախարարությունում փորձուսուցման համար սահմանված տեղերի քանակին համապատասխան:

Հուշագրով կողմերը պատրաստակամ են միավորել իրենց կարողությունները շրջակա միջավայրի պահպանության, բարելավման և վերականգնման, բնական պաշարների ողջամիտ օգտագործման և կրթության համապատասխան բնագավառներում, ինչպես նաև Կողմերի կանոնադրական խնդիրներից և նպատակներից բխող ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության համար:

Բարի երթ մաղթելով նախաձեռնությանը՝ նախարար Պետրոսյանը հավելեց, որ Շրջակա միջավայրի նախարարության, ենթակա ստորաբաժանումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների և անտառպետությունների դռները բաց են ուսանողների ու երիտասարդ մասնագետների առաջ։ Նրանք այսուհետ լայն հնարավորություններ ունեն ստացած գիտելիքները իրացնելու և փորձի վերածելու։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել և քննարկել համատեղ միջոցառումները և համագործակցության ծրագրերի ժամանակացույցը։

Տպել
1212 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը