«Հավանաբար արդեն բժշկի կարիք կա». քաղաքագետները եւ պատգամավորները՝ Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունների մասին

Արցախյան 44-օրյա պատերազմը նպատակաուղված պարտության տանելու, Շուշին հանձնելու, Արցախից ազատվելու մեջ ՀՀ իշխանություններին մեղադրելուց հետո նախօրեին Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց.

«Եթե իմ ասածների փաստերն ու մեկնաբանությունները ճիշտ են, Էդ ո՞նց ա, որ ամբողջ ժողովուրդը ոտքի չի կանգնում»: Ապա նաեւ ինքն էլ պատասխանեց. «Կկանգնեցնենք, կփոխենք, խաղաղ կանենք, չի լինի՝ զոռով կանենք»:

Մինչ համացանցում շատերը իշխանություններից պահանջում էին պատասխանատվության ենթարկել Մանուկյանին՝ իր վերը նշված հայտարարությունների համար, իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց. «Թող փորձի»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանը շենքեր գրավելը «սովորել է իշխանությունից», փոխխոսնակը պատասխանեց․ «Երբ Վազգեն Մանուկյանը այս շենքը գրավում էր, ես 16 տարեկան էի, ուստի ինձնից դժվար թե բան սովորած լինի, իսկ եթե բան սովորած լինի, կարծում եմ՝ միայն լավը պետք է սովորած լինի»։

Անդրադառնալով պատերազմի օրերին գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությանը՝ Սիմոնյանն այն խոստովանություն համարեց՝ նշելով, որ եթե Վազգեն Մանուկյանը հողերը ծախած լինելու քարոզը տարել է գեներալների շրջանում, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը՝ ըստ կոչումների՝ գնդապետներից մինչեւ շարքայիններ:

«Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով Ջեբրայիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի Կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին Կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր Սիմոնյանը:

Վազգեն Մանուկյանի երեկվա հայտարարությունները ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին էլ հիշեցրել էին Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի հետ իր զրույցից մի հատված.

«Նաիրի Հունանյանը հոկտեմբերի 27-ից առաջ ազգի «փրկիչների» առաջնորդի (Վազգեն Մանուկյանի) հետ հանդիպումներից մեկի բովանդակության մասին պատմում էր ճիշտ այսօր Արարատում Վազգեն Մանուկյանի արտաբերած մտքի տրամաբանությամբ՝ Հայաստանը առաջ չի գնա, քանի Վազգեն Սարգսյանը ողջ է: Ահա թե ինչու պետք է տեղի ունենար պետությունը վախճանի դատապարտող ահաբեկչական ակտը»:

Խոսքը Մանուկյանի երեկվա այն հայտարարության մասին է, թե գործող իշխանության հեռացումը մեր երկրի ապագայի հարցն է:

Ավելին, ըստ պատգամավորի՝ ապստամբության մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունը վտանգավոր է, քանի որ «ապստամբությունը լինում է զինված, չզինված ապստամբություն չի լինում»: Չզինվածը, նրա կարծիքով, լինում է խաղաղ անհնազանդություն, իսկ ապստամբությունը ենթադրում է ուժի կիրառում:

Բաբաջանյանը վստահ է՝ զինված ապստամբությունը չի լուծում որեւէ հարց, նոր արյունահեղությունից ու ապակայունացումից բացի, անկախ, թե ով ինչ նկատառումով է գնում այդպիսի քայլի: Այդպիսի գործողությունն ու զարգացումը, ըստ նրա, կարող է ձեռնտու լինել կամ լուծել միմիայն այն ուժերի համար կարեւոր հարցեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի անկախ եւ թեկուզ բարակ թելով մնացած ինքնիշխանությամբ հանրապետության գոյությունը:

Ե՞րբ կգնա Վազգեն Մանուկյանի վարչապետացմանն ուղղված շարժումը ապստամբության, ե՞րբ կհասկանան, որ խաղաղ ճանապարհով իշխանափոխություն անելու սահմանագծին են, եւ պետք է սկսել ապստամբությունը: Երեկ Արարատում այդ մասին իրեն ուղղված հարցին Մանուկյանը պատասխանել էր. «Ես չեմ հասկանալու, ժողովուրդը ինքը կհասկանա, կանի»:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ապստամբության մասին Մանուկյանի հայտարարությունը ուղղված է հասարակության այն հատվածին, որն ավելի վճռական քայլեր է ակնկալում իրենցից:

Նա ընդգծեց՝ շենքեր գրավելու քայլը սիմվոլիկ է, այդ քայլին գնում են շատ հաճախ եւ բազմաթիվ երկրներում:

Հիշեցնելով, որ 2 տարի առաջ էլ նման քայլի գնացել է վարչապետ Փաշինյանը՝ հեղափոխությունից առաջ գրավելով ռադիոտունը, քաղաքագետը նկատեց. «Այդ քայլը մի կողմից ցույց է տալիս, որ ընդդիմությունը այդ պահին այնքան ուժեղ է, որ կարողանում է որեւէ օբյեկտ գրավել առանց բռնության, մյուս կողմից իշխանությունը այնքան թույլ է, որ չի կարողանում դիմադրել այդ գործողություններին: Վազգեն Մանուկյանը հենց դա է ուզում ցույց տալ. Քանի որ հանրության մի հատվածի մոտ կա պահանջ ավելի վճռական գործողությունների գնալու, իսկ ընդդիմությունը այդ վճռական գործողությունները գոնե մինչ այս պահը չի իրականացրել, այս պայմաններում պետք է ցուց տալ, որ վճռական են: Այդ սիմվոլիկ քայլի մասին է խոսքը, որ անհրաժեշտ պահին հանրությանը ոգեւորեն»:

Կգնա՞ Մանուկյանի գլխավորած շարժումն այդ քայլին, թե ոչ՝ Վիգեն Հակոբյանը չի ցանկանում գուշակել: Նա ենթադրում է, որ այդ մասին հայտարարելու նպատակը առնվազն նման գործողությունները չբացառելն է: «Եթե հարցնեիք՝ կկարողանա՞ն, թե՞ չէ՝ կասեի կարող են: Այդ գործողությունը ամենաբարդ բանը չէ, դրա համար կրիտիկական զանգված պետք չի, մի քանի հարյուր, նույնիսկ տասնյակ մարդով էլ կարող ես անել: Բայց կգնան, թե ոչ այդ քայլին՝ դա հանգամանքներից եւ տվյալ պահի իրավիճակից է կախված»,- ասաց նա:

Քաղաքագետ, ԳԽ եւ ՀՀ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսքան լուրջ չի վերաբերում  այս ամենին. «Նպատակներ կան (ապստամբության-խմբ.), բայց դրանք անլուրջ են, դրանք չեն բխում հասարակական, քաղաքական, պետական շահերից եւ ակնհայտորեն չեն արտահայտում մեծամասնության տրամադրությունները: Մարդը կտրվել է իրականությունից, ցանկալին իրականության տեղ է փորձում մատուցել: Կարծում եմ, որ պետությունը բավականաչափ ներուժ ունի, որ ցանկացած իրավախախտում օրենքի դաշտ բերի: Կբերեն: Աստիճանաբար ինքը մտնում է դրա տակ»,- մեր զրույցում ասաց նա:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ընտրություններից հրաժարվող Մանուկյանն ու նրան սատարող ուժերը իշխանության հասնելու համար գնան շենքեր գրավելու ճանապարհով, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց՝ կգրավեն էլ, կազատեն էլ.  

«Ավելի լուրջ բաներ կար գրավելու, կարող էին գրավել՝ չմասնակցեցին, հիմա մնացել է շենքերի վրա իրենց կարողությունները փորձեն: Կգրավեն շենքերը, կազատեն, ինչ կա դրա մեջ»,- նկատեց նա:

Ապա անդրադառնալով Արցախի գեներալներին զանգելու մասին Մանուկյանի հայտարարությանը, եւ պատասխանելով մեր հարցին, թե դա խոսո՞ւմ է այն մասին, որ բանակի շարքերում պարտվողական տրամադրություններ են տարածել, քաղաքագետը պատասխանեց.

«Ակամա դա է բխում, բայց նման պահվածքը խոսում է այն մասին, որ էդ խոսքերի հեղինակը…հավանաբար արդեն բժշկի կարիք կա»:

Տպել
3760 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից