Հայաստանը 3 նոր Ազգային հերոս ունի. ովքեր են նրանք

Հայաստանը 3 նոր Ազգային հերոս ունի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը եւ գնդապետ Թաթուլ Ղազարյանը հետմահու արժանացել են Ազգային հերոսի կոչման:

Նշենք, որ նրանցից միայն Թաթուլ Ղազարյանն է Արցախյան վերջին պատերազմում զոհվել:

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (հունիսի 5, 1926, Նինոծմինդա, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ -սեպտեմբերի 1, 2015, Երևան, Հայաստան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ (1996)։

1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։

1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։

1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։

1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։

1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։

1976 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։

1978 թ. - Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։

Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում

1947-1951 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։

1951-1956 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։

1956-1957 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։

1957-1958 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։

1961-1963 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։

1963-1965 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։

1965-1967 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։

1967-1969 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Կիրովաբադ)։

1969-1975 թթ. - Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։

1975-1980 թթ. - Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։

1980-1987 թթ. - Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով)։

1987-1991 թթ. - գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։

Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում

1991 թ. - ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։

1991-1992 թթ. - ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

1993-2007 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական - Գլխավոր ռազմական տեսուչ։

2007 թվականից - ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։

Մասնակցությունը ռազմական գործողություններին

1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։

Պարգեւներ

ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,

ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,

«ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,

ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),

ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)

ՀՀ Աժ պատվոգիր (2005),

33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։

Հրաչյա Հմայակի Անդրեասյան (հունվարի 29, 1932, Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 9, 1999, Մոսկվա, Ռուսաստան), ռազմական գործիչ։ ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ 1993 թ.։

Ավարտել է Նովոչերկասկի Սուվորովի անվան 1950 թ. Թբիլիսիի հետևակի 1952 թ., Ֆրունզեի անվան 1966 թ. և ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիաները։ 1952-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժեր Անդրկովկասյան, Լենինգրադյան, Կիևի, Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգներում և ԳԴՀ-ում ու Չեխոսլովակիայում տեղակայված զորախմբերում՝ մոտոհրաձգային գնդի, դիվիզիայի, զորամիավորման հրամանատար, ռազմական խորհրդի անդամ: 1981 թ.-ից՝ գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ ԶՈՒ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ, նույն օկրուգի զորահրամանատարի առաջին տեղակալ և Ռազմական խորհրդի անդամ: Հետագայում՝ Վարշավայի պայմանագրի երկրների միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ներկայացուցիչ Չեխոսլովակիայի Ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետին առընթեր։ 1992-1994 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Անդրեասյանը մասնակցել է Քելբաջարի ռազմական գործողության պլանների մշակմանը, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում լայնամասշտաբ ռազմական գործողություններին, Շուռնուխ-Խնձորեսկ-Տող ռազմաճակատային գծի ինքնապաշտպանական մարտերին։ Որպես ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին:

1994 թվականին զորացրվել և բնակություն է հաստատել Մոսկվայում։ Որտեղ և վախճանվել է: Թաղված է Դոնի Ռոստովում, որտեղ 2000 թվականին կանգնեցվել է նրա բրոնզաձույլ կիսանդրին։

Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը արժանացել է ԽՍՀՄ-ի, Գերմանական Ժովրդավարական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և մի շարք այլ պետությունների բարձր պարգևների՝ շքանշանների և մեդալների:

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 2000 թ. մայիսին Գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, որը հանձնվել է նրա այրուն՝ Ժաննա Աղասու Անդրեասյանին (զորավարի մահվան տարեդարձի օրը՝ նրա շիրմի վրա իր հուշարձանի բացման օրը):

Թաթուլ Լավրենտի Ղազարյանը եղել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատարը, կոչումով գնդապետ է:

Տպել
4954 դիտում

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Գազ չի լինի Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի տասնյակ հասցեներում

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունների պլանն ու առկա մարտահրավերները

Միկա Բադալյանն ու նրա սեղանակիցները վիճաբանել են լրագրողի հետ, վերցրել հեռախոսը, քաշքշել․ հարուցվել է քրեական վարույթ

Մակրոնը Սի Ծինփինին 18-րդ դարում հրատարակված առաջին ֆրանս-չինարեն բառարանը, Հյուգոյի վեպն ու ֆրանսիական կոնյակ է նվիրել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Պատասխանատվության ինչ ցածր աստիճան է պետք՝ քո զինծառայողին «ադրբեջանցի հատուկջոկատային» ներկայացնելու համար․ Ալեքսանյան

Խոշոր և ողբերգական հրդեհ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 7-ին

Մեկնարկում է «Եվրատեսիլ 2024»-ը․ երբ ելույթ կունենա «Լադանիվա»-ն