ԵՊՀ-ում տեղի է ունեցել պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՊՀ գրադարանում այսօր տեղի է ունեցել Փիլիսոփայության և հոգեբանության, Իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, ավագ լեյտենանտ, կամավոր Արցախ մեկնած և պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի անվան ընթերցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում է ԵՊՀ լրատվական ծառայությունը։

«Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին է» նախաձեռնության կողմից իրականացվող միջոցառումների շրջանակում կազմակերպված արարողությանը ներկա էին մի շարք ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, համալսարանական ազատամարտիկի հարազատներն ու մտերիմները:

Հուշատախտակի բացումը վերապահված էր շուշեցի փոքրիկին՝ Արսեն Սարգսյանին, որը, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի պնդմամբ, խորհրդանշում է մեր վաղվա օրը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որը Գևորգ Արշակյանին հանդիպել էր Շուշիի մատույցներում:

«Երբ ինձ հայտնեցին, որ այս երիտասարդները Մայր բուհի ուսանողներ են, ես և՛ հպարտություն, և՛ միաժամանակ մեծ ցավ ապրեցի: Հպարտ էի, որ մեր երիտասարդներն այնքան հայրենասեր են, որ չեն վախենում նույնիսկ իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի, սակայն միաժամանակ մեծ ցավ զգացի, քանի որ հենց այդ երիտասարդներն են մեր վաղվա օրը, այն ոսկյա շեշտը, որը հետագայում պետք է հիմք դառնա հայրենիքի զարգացման համար»,- ասել է Արծվիկ Սարգսյանը և ընդգծել, որ, չնայած այսօր Շուշին ու մնացած տարածքները նույնպես թշնամու վերահսկողության տակ են անցել, սակայն մեզնից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ դրանք վերադարձվելու են:

ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ սիմվոլիկ է հերոսների անուններով լսարանները անվանակոչելը. Դուշման Վարդանի, Տիգրան Սարգսյանի անունների կողքին այսուհետ կհայնտնվի նաեւ  հերոս Գեւորգ Արշակյանի անունը՝ որպես հայրենասիրության, քաջության խորհրդանիշ:

Խոսելով Գևորգի մասին՝ Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը նշեց, որ Գեւորգի բացառիկ մարդկային որակները գալիս էին ընտանիքից, դաստիարակությունից, համալսարանական միջավայրից, բայց հատկապես նրա՝ Գեւորգ պապից, ով նույն համալսարանի դասախոս էր եւ միշտ թոռան առաջին քննադատն ու պաշտպանն էր, խորհրդատուն ու աջակիցը:

«Պապից ժառանգելով մարդկային բարձր արժեքներ՝ Գեւորգն աչքի էր ընկնում իր ողջախոհությամբ, արդարամտությամբ. սա արդեն իսկական փիլիսոփայի կեցվածք էր: Կյանքը թանկ բան է, բայց կան արժեքներ, որոնք ավելի թանկ են՝ հայրենասիրությունը, հավերժության ու փառքի ճանապարհին՝ գիտակցված մահը, որին նվիրվեց Գեւորգը եւ դարձավ օրինակ շատերի համար, դարձավ պատմություն կերտող ու կյանքը շարունակել թելադրող հայորդի»- ավելացրեց նա:

Գեւորգի մասին ջերմ հուշերով կիսվեց նաեւ ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով թեեւ չէր դասավանդել Գեւորգին, բայց լավ գիտեր նրան:

«Ի տարբերություն համալսարանի բազմաթիվ ֆակուլտետների, Գեւորգ Արշակյանը մեր ֆակուլտետում չի սովորել: Բայց կա հետաքրքիր մի պատմություն. երբ Գեւորգը սովորում էր 12-րդ դասարանում, նա մասնակցեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվող օլիմպիադային. աշակերտները  պետք է գրեին  ստեղծագործական աշխատանք: Ես բնականաբար Գեւորգին չէի ճանաչում, եւ երբ հանձնաժողովը հավաքվել էր՝ գնահատելու աշխատանքները, կարդում եմ Գեւորգ Արշակյան անունով տաղանդավոր տղայի բացառիկ մի աշխատանք: Հասկացա, որ գրողը, բացի տաղանդավոր լինելուց, նաեւ պայծառ մարդ է. անկեղծ  զարմացա եւ հիացա՝  Աստված կարող է շռայլ լինել, բայց այսքան շռայլ կարո՞ղ է: Եվ հանձնաժողովը որոշեց, որ Գեւորգ Արշակյանը պետք է ստանա առաջին կարգի դիպլոմ: Համալսարանի դահլիճում մեծ հանդիսություն է, մենք հանձնում ենք առաջին կագի դիպլոմը, իմ կողքին նստած Գեւորգ Հովսեփյանն ասում է՝ թոռնիկս է: Ու այդ պահին ես հասկացա, որ գենետիկան հզոր ուժ է, ու մտածեցի, որ Գեւորգը պիտի գա ժուռնալիստիկայի ֆակուլտետ: Իհարկե, Գեւորգը ընտրեց այլ ճանապարհ, բայց ես չնեղացա նրանից, ես իրեն սիրեցի իբրեւ զավակի եւ իբրեւ կրտսեր ընկերոջ. իմ ու Գեւորգ Արշակյանի կամուրջները չայրվեցին:

Ցավում եմ, որ Հունվարի 28-ը բոլոր իմաստներով  տոն չդարձրինք, եւ սերունդ կրթելու դժվար գործը թողեցինք Գեւորգ Հովսեփյանի ու նրա նման բացառիկ անհատականությունների վրա: Գեւորգը ճիշտ էր մեծացել. բարոյականության գինն իմացող եւ իր թոռանը մարդկային լավագույն  արժեքներով դաստիարակած Գեւորգ պապը հաստատ համոզված էր, որ սիրելի թոռը  օրինակ կդառնա այստեղ կանգնած երիտասարդների եւ հազարամյակներ շարունակ համալսարան մտնող յուրաքանչյուր ուսանողի համար» - ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը:

Երեւանի պետական համալսարանի՝  ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն  Վահագն Վարագյանն էլ նշեց, որ Գեւորգը  հերոսացավ՝ ոչ միայն իր զոհվելով, այլ նաեւ իր ապրած կյանքով. նրա մեջ խտացված էր իր հայրենիքում ապրող հայ մարդու վճռականությունը եւ հաստատակամությունը:

«Մեր հասարակությունը այսօր պետք է իր մեջքը ուղղի եւ հանուն այդ տղաների հիշատակի՝  ապրի՝  իր առջեւ նպատակ դնելով հայրենիքի գրավված տարածքների ազատագրման գաղափարը»,- հավելեց նա:  

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը վերջում ավելացրեց, որ Գեւորգը իր կյանքով սովորեցրեց գնահատել այն գաղափարական արժեքները, որոնք իրականում ավելին արժեն, քան կյանքը:

Տպել
2461 դիտում

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան