Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մոտ երկու ժամ հարցաքննվել է ՔԿ-ում

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այսօր մոտ երկու ժամ որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հարցաքննության սկզբում տեղեկացել են, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2020 թվականի մարտի 29-ին: «Հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Վահե Հակոբյանը նշված գործով թույլ է տվել ենթադրյալ չարաշահումներ, ապա նա պետք է հրավիրվեր հարցաքննության, եւ, առհասարակ, նրա նկատմամբ որեւէ գործողություններ պետք է քննիչը ձեռնամուխ լիներ իրականացնելու դեռ 2020 թվականի մարտին, սակայն փաստացի հարցաքննության է հրավիրվել շուրջ 11 ամիս քրեական գործի հարուցումից հետո»,- ասաց Ալեքսանյանը: Սա պաշտպանական կողմը դիտարկում է քաղաքական հետապնդում, քանի որ, ըստ Էրիկ Ալեքսանյանի, Հակոբյանը հարցաքննության է հրավիրվել ՀՀ իշխանություններին խիստ քննադատելուց եւ քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո:

Նշենք, որ, ըստ Քննչական կոմիտեի, Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:

Անդրադառնալով այս դրվագին՝ փաստաբանը նշեց՝ տպավորություն է ստեղծվում, որ Հակոբյանը մեկ տարի չի հաճախել աշխատանքի, այնինչ, ըստ նրա, խոսքը 4 օրվա մասին է: «Այնպես չէ, որ Հակոբյանը չի գտնվել աշխատանքային ռեժիմի մեջ, հատկապես այդ ժամանակահատվածում նա գտնվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ բիզնես ներդրումային ծրագրերի հետ կապված, որը, ընդհանուր առմամբ, բխում էր ՀՀ շահերից մասնավորապես եւ Սյունիքի մարզի շահերից հատկապես»,- հավելեց փաստաբանը:

Ըստ նրա՝ այդ հանգամանքը որեւէ կերպ չի կարող յուրացման եւ վատնման հատկանիշներ պարունակել: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ՝ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Տպել
4215 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Ծնվել է Նաիր Թիկնիզյանի և Յանա Ռոմաշկինայի առաջնեկը․ զույգը երեխայի անունը դեռ չի հրապարակել

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան