Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը. Արտակ Դավթյանը՝ «Պատրոն Դավոյի» մեղադրանքի, գործի շրջանակներում հարցաքննվելու մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մինչ այս պահը չի մեկնաբանել իր նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի՝ նույն ինքը «Պատրոն Դավոյի» հետ կապված կոռուպցիոն սկանդալը:

Երեկվանից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում: ՀՀ ԱԱԾ-ն երեկ տեղեկացրել էր, որ «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, սակայն մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով:

Արդյունքում, ըստ ԱԱԾ-ի, այդ զենքերը կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ, եւ արդյունքում խարդախությամբ հափշտակվել է 1 միլիոն դոլար գումար:

Մենք զրուցեցինք 2018-ի հունիսից ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Արտակ Դավթյանի հետ: Վերջինս ոչ միայն պնդեց, որ տեղյակ չի եղել՝ մատակարարված զենքի անորակ լինելուց, այլեւ ասաց՝ չի իմացել, որ Դավիթ Գալստյանը նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն է եղել:

- Պարոն Դավթյան, ձեր աշխատելու տարիներին Դավիթ Գալստյանը եղե՞լ է նախարարի խորհրդական:  

- Խորհրդակա՞ն, ես տեղյակ չեմ, ի՞նչ խորհրդականի մասին է խոսքը:

- Այսինքն նրան գիտեք որպես զենք մատակարարող անձ:

- Այո:

- Քանի որ համընկնում են ձեր պաշտոնավարման եւ բանակին, ըստ ԱԱԾ-ի, նրա կողմից անորակ զենքի մատակարարման տարեթվերը՝ ինչ-որ տեղեկություններ ունե՞ք հանգամանքների վերաբերյալ: Տեղյակ եղե՞լ եք, որ մատակարարված զենքով հնարավոր չի եղել մարտական խնդիրներ լուծել:

- Ես էդպիսի տեղեկատվություն չունեմ: Զինամթերքն ընդունում է հանձնաժողովը, պայմանագրերը կնքում են պաշտպանության նախարարությունում: Եթե մասնագետները համարում են, որ դա կիրառելի է՝ ընդունում են, եթե համարում են կիրառելի չէ՝ չեն ընդունում:

- Ո՞ր հանձնաժողովի մասին եք ասում:

- Յուրաքանչյուր դեպքում պատասխանատու ստորաբաժանումներից կամ շահագրգիռ ստորաբաժանումներից ստեղծվում է հանձնաժողով՝ նյութական միջոցները ընդունելու համար:

- Այսինքն այդ հանձնաժողո՞վն է պատասխանատու…

- Բայց խնդիրը ինչո՞ւմն է: Մի հատ հասկանանք՝ խնդիրը պայմանագրի առարկա՞ն է, պայմանագրին չի՞ համապատասխանում. էդ դեպքում պայմանագրի խնդիրն է, շա՞տ է, թե՞ քիչ է, կիրառվե՞լ է, թե՞ չի կիրառվել, ճի՞շտ է կիրառվել, թե՞ սխալ է կիրառվել, չի՞ համապատասխանում կիրառման նորմերին՝ ես չգիտեմ:

- Ըստ հաղորդագրության՝ մարտական խնդիր չի կատարվել:

- Հաղորդագրության մեջ պարզ չի. իսկ մարտական խնդիրը ո՞վ է կատարում:

- Զինվորը:

- Իսկ կատարե՞լ է, չի՞ կատարել, ես տեղյակ չեմ, տեղեկատվություն չունեմ… Պատերազմի ընթացքում ես չեմ եղել պաշտոնատար անձ, դրա համար կիրառողներին պիտի հարցնեք, խնդիր եղե՞լ է, ես չեմ իմանում:

- Դե հիմա ԱԱԾ-ն ասում է՝ խնդիր եղել է:

- Դատարանի որոշումն ունե՞ք:

- Դատարանում դեռ քննվում է կալանքի հարցը:

- Իսկ ԱԱԾ-ի հաղորդագրությունում ի՞նչ է գրված. ծանոթություն. վերոնշյալ հանցանքի մեջ մեղադրվողը կամ կասկածյալը անմեղ է, քանի դեռ չկա դատարանի որոշում: Ես էլ եմ նույնը ասում, դուք ինչո՞ւ եք եզրակացություններ անում: Ինքն էլ է չէ՞ ասել՝ մինչեւ դատարանի որոշում չլինի, ոչինչ չի կարելի պնդել: Ո՞նց կարելի է ասել՝ ինքն է մեղավոր, հանձնաժողովն է մեղավոր, ՊՆ-ն է մեղավոր:

- Առանց հիմքի քրգործ հարուցվո՞ւմ է:

- Ես ասել եմ առանց հիմքի՞ է հարուցվել: Դուք ասում եք՝ ՊՆ-ին մատակարարվել է անորակ զենք: Ես էլ ասում եմ դատարանի որոշում եթե չկա, ո՞նց եք այդպիսի պնդում անում:

- Պարոն Դավթյան, դուք հարցաքննվել եք, ինչքան հասկացա:

- Չեմ մեկնաբանում դրա հետ կապված:

- Ըստ ձեզ Դավիթ Գալստյանը անմե՞ղ է:

- Քանի դեռ չկա դատարանի որոշում՝ ես բոլորին համարում եմ անմեղ:

- Մեր տեղեկություններով, դուք եւ Դավիթ Տոնոյանը ռուսական «Օրսիս» ընկերությունից զենք գնելու հետ կապված տարաձայնություններ ունեիք: Դավիթ Գալստյանից գնելու վերաբերյալ է՞լ են եղել տարաձայնություններ, ո՞ւմ խոսքն է եղել որոշիչը, որ հենց նրա հետ պետք է կնքվի պայմանագիր:

-Օրենքի՝ ոչ մեկի խոսքը, իսկ տենց տարաձայնություններ չի եղել: «Օրսիսը» դիմել է դատարան, դատարանի որոշումը կլինի, կպարզվի՝ որոշիչը օրենքն է, ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունը:

- Ի՞նչ նկատի ունեք, որ ասում եք օրենքի:

- Նկատի ունեմ, որ բոլոր ապրանքները, որ գնում ենք, կարգավորվում են Գնումների մասին օրենքով: Համապատասխան իրավաբաններ կամ մասնագետներ կնքում են պայմանագրեր այդ օրենքով, այդտեղ ցանկությունները քիչ են, որ անցնի կամ չանցնի:

- Պարոն Դավթյան, հիմա դուք պաշտոնյա չեք: Էսպես հեռվից նայելով ճի՞շտ եք համարում, որ այնպիսի կարեւոր գործ, ինչպիսինն է բանակին զենքի մատակարարումը, մենաշնորհային լինի:

- Ո՞վ է ձեզ խանգարում, որ դուք դա կատարեք, դուք փորձել եք՝ ձեզ թույլ չե՞ն տվել: Ինչ-որ մեկը ձեզ խանգարո՞ւմ է, դուք փող աշխատեք, դուք գործը արեք:

- Ես՝ ոչ, բայց մյուսները միգուցե փորձել են, նախարարությունը չի՞ հաստատել էդ գործարքը:

- Ո՞նց եք պատկերացնում, եթե կա պահանջարկ եւ կա առաջարկ՝ ավելի հարմար գնով գնելու գնում են թա՞նկը: Էդպես ո՞նց կլինի, Գնումների մասին օրենք կա, հնարավոր չի:

- Բայց եթե գինն է կարեւորվում, որակը չի՞ տուժում:

- Դա այնպիսի ոլորտ է, որտեղ ամեն ինչը նշանակություն ունի՝ ե՛ւ որակը՝ առաջին հերթին, ե՛ւ գինը, ե՛ւ մնացածը: Անորակ ապրանքը այստեղ մարդու կյանքի հետ  է կապված:

Տպել
7066 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ