Ես իշխանահաճո որոշման երբեք չեմ մասնակցել. ԲԴԽ անդամը՝ օրենսդրական փոփոխությունների եւ քննադատությունների մասին

17 դատավորի ներգրավումը պետք է որ ազդի դատարանների բեռնաթափման գործընթացի վրա: Երեկ մեր զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ:

Ըստ ընդունված օրենքի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ` խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը եւ մի շարք այլ միջնորդություններ եւ բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին: Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այդ նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝  Երեւանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,- ասել էր նախարարը:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը թեմայի վերաբերյալ պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Այս փոփոխությունների արդյունքում իշխանությունները կկարողանա՞ն լուծել այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են՝ համակարգի բեռնաթափում եւ քրեական գործերի քննության ժամկետների կրճատում:

- Ես մեծ հույս ունեմ, որ կկարողանանք, քանի որ 17 դատավորի ներգրավումը պետք է, որ ազդի դատարանների բեռնաթափման գործընթացի վրա:

- Պարոն Բեքմեզյան, էլ ի՞նչ խնդիր կարող է լուծել դատավորների հաստիքների ավելացումը, ընդունված օրենքով նախատեսվում է 17 դատավորի հաստիքի ստեղծում, այս թիվը բավարա՞ր է, որպեսզի համակարգը համարվի բեռնաթափված:

- Հավատացեք՝ ոչնչի դիմաց 17 դատավորը արդեն բավական օգնություն է: Կարելի է ավելի շատ դատավորներ ներգրավել, սակայն մենք նաեւ խնդիր ունենք այդ դատավորներին ապահովելու աշխատավայրով, աշխատանքային գույքով, ֆինանսապես եւ այլն: Ես սովոր չեմ բողոքել, հիմա ունենք սա, որը, կարծում եմ, դրական քայլ է: Եթե այս համալրումը չնպաստի բեռնաթափմանը, կփորձենք էլի համալրել:

- Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այս նախագիծը բերվել էր հիմա, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը արդեն ԲԴԽ անդամ լինեն եւ իրենց ազդեցությունն ունենան իշխանահաճո դատավորների ընտրության հարցում: Նաեւ ձեր անունն է շրջանառվում որպես իշխանահաճո ԲԴԽ անդամ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Նման կարծիքներն ինձ համար առնվազն աբսուրդի ժանրից են: Ես հաստատ գիտեմ, որ ես իշխանահաճո որոշման երբեք չեմ մասնակցել եւ վստահ եմ, որ այդ գրողներից շատերն էլ գիտեն դրա մասին: Իսկ պարոն Ջհանգիրյանի եւ պարոն Խաչատուրյանի մասին նույնիսկ կասկած չեմ կարող ունենալ, որ իրենք եկել են մեզ մոտ իշխանահաճո որոշումներ կայացնելու, որովհետեւ ես տեսել եմ, որ այդ մարդիկ եկել են որպես պրոֆեսիոնալներ եւ  տրամադրված են նաեւ այդ ուղղությամբ էլ շարունակել իրենց գործունեությունը: Բացի այդ՝ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, եւ որոշումը ընդունվում է առնվազն 6 ձայնով, եւ ոչ թե 3:

- Քանի որ նոր դատավորներին ընտրելու է ԲԴԽ-ն, կարծիք է շրջանառվում, որ նրանք իշխանության շահն են սպասարկելու:

- Նման բան բացառում եմ: Լավ ճանաչում եմ անդամներին, եւ նման բան լինել չի կարող: Թեկնածուների ընտրության գործընթացն էլ այնքան էլ պարզեցված չէ: Դատավորների անկախության վրա սա որեւէ կերպ չի կարող ազդել:

- Արդյոք օրենքի շրջանառության մեջ մտնելուց հետո այլեւս չե՞ն շարունակի գործել հերթապահ դատարաններ, եւ այդ դեպքում նրանց աշխատավարձը կկրճատվի՞, թե՞ ոչ:

- Հերթապահ դատավորներ, միեւնույն է, լինելու են, քանի որ կան գործեր, որոնք ունենում են հրատապ քննության կարիք:

- Դատական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ ԲԴԽ-ն բողոքներ, առաջարկներ կամ կարծիքներ ստացե՞լ է դատավորներից:

- Գրավոր առաջարկ, կարծիք չեմ ստացել, բայց, ըստ իմ լսած խոսակցությունների, օրինագիծը հավանության է արժանացել:

- Պարոն Բեքմեզյան, ԲԴԽ-ին այսօր կարելի՞ է համարել մեկ միասնական մարմին, թե՞ ինչպես մամուլում են գրում, կան իշխանահաճո եւ ընդդիմադիր անդամներ:

- Ես կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն համերաշխ պրոֆեսիոնալների միավորում է, որի հիմնական նպատակը դատական իշխանության անկախության եւ դատական իշխանության արդյունավետ գործունեության ապահովումն է:

Աննա Ավետիսյան

Տպել
1677 դիտում

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները ծանոթացել են Վեդիի ջրամբարի շինարարությանը

Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

ԲՏԱ նախարարությունում Իսպանիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները

Մտավոր սեփականության գրասենյակի և ՌԴ մտավոր սեփականության դաշնային ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Ավտոմեքենաները բախվել և ձորն են ընկել․ կա վիրավոր

Արդյունավետ իրականացվող ծրագրերը նոր նախագծերի մեկնարկի լավ հիմք են․ Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Քիչ է մնում Զախարովան անձամբ գա Հայաստան ու Գալստանյանի հետ մասնակցի գործընթացներին. Առաքելյան

Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունը Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է․ Սաֆարյան

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողան

Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը․ Նելլի Քոչարյան

Վրաստանը հավատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության կգան խաղաղության պայմանագրի շուրջ․ Կոբախիձե

Դանիելյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Կառավարության նիստն անցկացվել է սահմանված կարգով

Վերաբացվել է Ամիօ բանկի «Արտաշիսյան» մասնաճյուղը

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել

Վազգեն Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցում ամփոփում է օրը

Վահագն Չախալյանը ձերբակալվել է 72 ժամով

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը և ցուցումներ տվել հրամանատարներին

ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ կարևոր է․ վարչապետ

Սյունիքի գյուղերից մեկի տուն չվերադարձած բնակիչը հայտնաբերվել է

Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային՝ հնարավորություններ ընձեռող հարթակ է․ Միրզոյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարին

Գնել Սանոսյանին վերագրվող տունը կառուցում են նրա եղբայրները՝ ծնողների համար. մանրամասներ

ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման քաղաքական կամք և փոխադարձման պարագայում հնարավոր է հասնել խաղաղության․ Միրզոյան

8 թունավորում՝ 2024-ին․ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել անհայտ ծագման սունկ

Պարո՛ն Հակոբյան, երևի ժամանակի զգացողությունը կորցրել եք․ վեճ և Կառավարությանը հղված ուղերձ՝ Գյումրու ավագանու նիստում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է․ ինչ մարտահրավերներ են քննարկման առանցքում

Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

Դու պրովակատոր ես, «արա»-ով խոսելու արժանի կին, Կիրանց եկել եք՝ Արցախ 2 անե՞ք. Գեղամ Նազարյանը՝ Անի Գևորգյանին

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատարանում է

Բրյուսելի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն կշարունակի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը․ վարչապետն ընդունել է Դոմբրովսկիսին

Ժնևում կարճ առանձնազրույց են ունեցել Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են Ղարաբաղի նախկին ղեկավարներին

ՎԶԵԲ-ի գործարար համաժողովի շրջանակում քննարկվել է ընթացիկ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը