Ես ոչ մի հանցագործություն, ոչ մի վատ բան չեմ արել. Արտյոմ Կանեւսկոյ

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի Արտյոմ Հարությունովը հանդես կգա վերջին խոսքով:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա գործով դատական նիստը: Նախորդ նիստին մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը հանդես էր եկել ճառով եւ 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկում պահանջել Կանեւսկոյի համար: Այսօր ճառով հանդես եկավ պաշտպանական կողմը, խոսեց նաեւ՝ ամբաստանյալ Հարությունովը:

Հիշեցնենք, որ Հարությունովը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, փոխադրելու համար: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով, որոնք էլ 2019 հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ նշված ավտոմեքենայի զննությամբ։

Կանեւսկոյի պաշտպան Հովսեփ Սարգսյանն այսօր իր ճառում ասաց, որ ողջ դատաքննության ընթացքում գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել Արտյոմ Հարությունովի մեղավորությունը: «Ընդամենը ասֆալտ փռելու օպերացիա են իրականացրել՝ հանձնարական են ստացել Արտյոմ Հարությունովի անձով պայմանավորված: Չե՞ք ուզում Արտյոմ Հարությունովը ապրի, չե՞ք ուզում  շնչի էս մարդը, որեւէ մեկին որեւէ վնաս տվե՞լ են: Բայց արդեն նախատրամադրված, կանխակալ վերաբերմունք կա Արտյոմ Հարությունովի նկատմամբ»,- իր ճառում ասաց պաշտպանը: Հիշելով, այդ ժամանակահատվածում ոստիկանների «ասֆալտ փռելու օպերացիայի մասին, Սարգսյանն ասաց. «հասկանում եմ այդ ժամանակ ինչ էր կատարվում ամբողջ հանրապետությունում, ի՞նչ անեմ, հանեմ տեսագրությունները, որ երեւա թե ինչպես էին տարբեր մարդկանց  փռում ասֆալտներին, նկարում էին սերիալի նման ցույց էին տալիս: Ընդամենը ինչ եմ խնդրում դատարանից զերծ մնացեք ասֆալտին փռելու, պատերին ծեփելու հոգեբանությունից: Այս հոգեբանությունը ուղղակի վտանգ է Հայաստանի արդարադատությանը: Ես քաղաքական  ելույթ չեմ ունենում, բայց սա է իրականությունը»,- նշեց նա: Ըստ նրա՝ մեղադրողի ճառից հետո իր պաշտպանյալը անկեղծորեն վրդովվել է եւ խնդրել պաշտպանական ճառով հանդես չգալ: «Ասեց՝ լավ մի բանը, որ չեմ արել ինչի համար եւ գիտենք ինչ էր խնդրում իմ վստահորդը, այստեղ գալուց առաջ ինձ խնդրում էր, որ ես ճառ չասեի, ասում էր, եթե որոշել են անել, ուրեմն կանեն: Մարդը հարգանք ունի պետության պետական ինստիտուտների նկատմամբ, ասում ա՝ եթե դատախազն ասել ա ուրեմն դատարանը տալու ա, մարդը այդպես է պատկերացնում: Ճիշտ է ինքը պաշտպանվում ա, իր իրավունքները պաշտպանում է, բայց տեսեք ոնց է մտածում»,- նշեց Հովսեփ Սարգսյանը:

Ըստ նրա՝ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել ,  կատարված հանցագործությանը Արտյոմ Հարությունովի մասնակցությունը, ուստի խնդրեց ճանաչել եւ հռչակել Արտյոմ Հարությունովի անմեղությունը առաջադրված մեղադրանքում, նրան արադարացնել մեղսագրված արարքում հանցակազմի բացակայության հիմքով: «Իմ պաշտպանյալը անմեղ է, խնդրում եմ նրան արդարացնել»,- հավելեց նա:

Ճառով հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Հարությունովը: Նրա խոսքով՝ ոստիկանության, Քննչականի կոմիտեի, դատախազության կողմից կանխակալ վերաբերմունք է դրսեւորվել իր նկատմամբ: «Ես գիտեմ, որ ես ոչ մի հանցագործություն չեմ արել, ոչ մի վատ բան չեմ արել:... Մի բան կարամ ասեմ, եթե իրենք մտածում են վատություն անեն, որ իմ էրեխեքի վիզը ծուռը մնա, ու իրենք  իրանց լավ զգան ես վստահ եմ, որ Աստված կպատժի իրանց նենց, որ իրանց էրեխեքի վիզը ծաղ կյանքը ծուռը կմնա»,- հայտարարեց Արտյոմ Կանեւսկոյը:

Այսպիսով դատարանը դատաքննության ավարտ հայտարարեց, ինչից հետո կողմերը հանդես եկան նաեւ ռեպլիկով: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 4-ին, որի ժամանակ վերջին խոսքով հանդես կգա Կանեւսկոյը: Վերջին խոսքից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ սույն գործով դատական ակտ կայացնելու: 

Տպել
18486 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ