Կաշկանդված եմ. Վճռաբեկի նոր նախագահը խոսեց ԱԺ նախագահի դեմ մահափորձի, Մարտի 1-ի գործով դատախազ լինելու, հեղաշրջման մասին

Ազգային ժողովն այսօր փակ-գաղտնի քվեարկությամբ գրեթե միաձայն Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց այդ դատարանի քրեական պալատի ղեկավար Լիլիթ Թադեւոսյանին:

Լիլիթ Թադեւոսյանը ստացավ 102 կողմ ձայն: Քվեարկության մասնակիցներից նրան դեմ էր արտահայտվել միայն 1 պատգամավոր:

Պատգամավորները ծափահարություններով շնորհավորեցին Վճռաբեկ դատարանի նոր նախագահին: Այդ պաշտոնը թափուր էր նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Երվանդ Խունդկարյանը ընտրվեց ՍԴ դատավոր:

Հիշեցնենք, որ Լիլիթ Թադեւոսյանը հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: 42-ամյա Լիլիթ Թադեւոսյանը եղել է 7-ի գործով մեղադրող դատախազներից մեկը: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը ղեկավարում էր 2016-ից:

Վնգստացողների մասին

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ռուբեն Վարդազարյանը երեկ հերթական անգամ խուսափել էր Ազգային ժողով գալ:

Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադեւոսյանին ներկայացրեց  Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, նույն խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Միքայելյանին հարցրեց. «Անցած երկուշաբթի օրը ձեր ԲԴԽ նախագահը ողջ-առողջ եկել է աշխատանքի՝ մինչեւ ուրբաթ ներառյալ: Հանկարծ մեկնել է արձակուրդ: Ի՞նչ է պատահԵլ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ինչո՞ւ է նա փախել այսօրվա նիստին մասնակցությունից ու ինչո՞ւ եք դուք համաձայնել ներկայացնել այստեղ շատ կարեւոր քննարկման առարկա Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածությունը»:

Միքայելյանը պատասխանեց, որ իր համար պատիվ է իր գործընկերոջը ներկայացնելը. «Ինչ վերաբերում է Վարդազարյանի այսօրվա չմասնակցելուն, ասեմ՝ ինձ ասել են, որ առողջական խնդիրների հետ է կապված: Հեծանիվ վարելու ընթացքում վնասվել էր ու ողնաշարի հատվածում պարբերաբար բժշկական միջամտությունների կարիք է զգում պրոֆիլակտիկ»,- ասաց ԲԴԽ անդամը:

Հիշեցնենք, նախորդ անգամ Վարդազարյանը ԱԺ պետք է գար դեկտեմբերի 20-ին՝ Վճռաբեկ դատարանում թափուր տեղի անդամի ընտրության հարցով: Սակայն նա նամակ էր գրել ԱԺ ղեկավարությանը՝ առաջարկելով ընտրությունը հետաձգել։ Որպես պատճառաբանություն այն ժամանակ նշվել էր քննարկման մասին ուշ իրազեկվելը:

Նոյեմբերի 15-ին Վարդազարյանը հայտարարություն էր տարածել, որն, ըստ բազմաթիվ գնահատականների՝ հստակ քաղաքական ուղերձներ էր պարունակում: ԲԴԽ նախագահը դատավորներին կոչ էր արել առաջնորդվել Սահմանադրությամբ եւ օրենքներով, ու հավելել էր՝ «այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։

Երեկվա նիստում «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ԲԴԽ անդամ Միքայելյանին հարցրեց «վնգստացող» դատավորներից. «ԲԴԽ-ն, իմանալով դատարանների անցյալի մասին՝ ինչ-որ բան ձեռնարկո՞ւմ է: Մենք ունեցել ենք մի եղելություն ու անցել ենք մի այլ եղելության, որտեղ դատավորին ոչ մեկը բան չի ասում ու այդ դատավորը չգիտի ինչ որոշումներ կայացնի այսօր: Պե՞տք է լինի անցումային փուլ, թե՞ չպետք է լինի»:

Միքայելյանը պատասխանեց. «Այն դատավորը, որը պետք է ինչ-որ մեկից ինչ-որ ցուցում կամ կողմնորոշիչ տվյալներ ստանա, ուրեմն պետք չի, որ այդ դատավորը դատավոր աշխատի: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, 2018-ի ապրիլից հետո է այն սկսել իր գործունեությունը իրականացնել: Այս ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական թեւն է իմը, այդ թեւում նման գործընթաց չունենք, կարծում եմ, քրեականում էլ չկա: Իսկ վաղ անցյալում կամ մինչեւ 2018-ը թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել, դե, հիմա բոլորս գնում ենք դեպի պրոգրեսիվ զարգացում ու այդ զարգացման արդյունքում այսօր կարող եք ասել, որ նման մտավախություն պետք չի, որ դուք ունենաք: Հաստատապես չկա համակարգային իրավիճակ, որ լինի զոնալ դատավոր»:

Լիլիթ Թադեւոսյանի գնահատականները

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու, ելույթի պահին նույն դատարանի Քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր ելույթում ընդգծեց՝ առանց դատարանների եւ դատավորների անկախության խոսք չի կարող լինել արդարադատության մասին։

«Դատավորի անկախությունը եւ դատական համակարգը լավագույն մասնագետներով համալրելու համար անհրաժեշտ նախապայման են նաեւ աշխատանքի պատշաճ գնահատականը ու սոցիալական բավարար երաշխիքների սահմանումը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ դատաիրավական բարեփոխումները անհրաժեշտություն են, եւ այդ ուղղությամբ պետք են գործուն քայլեր:

Ավելի ուշ, պատասխանելով պատգամավոր Արփի Դավոյանի հարցին, Թադեւոսյանը դատական համակարգում մեծ խնդիր համարեց գերծանրաբեռնվածությունը եւ այդ առումով դրական գնահատելով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին դատավորների ինստիտուտի ներդրումը՝ ընդգծեց.ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու առումով դա կարեւոր փոփոխություն է:

Ապաքաղաքական

Պատգամավորների կողմից հնչեցված բոլոր քիչ թե շատ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վերաբերյալ հարցերը Լիլիթ Թադեւոսյանը շրջանցեց՝ «կաշկանդված եմ» հիմնավորմամբ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, օրինակ, բարձր գնահատելով Թադեւոսյանի գերպրոֆեսիոնալ վարքագիծը, հույս հայտնեց, որ իր հետագա գործունեության ընթացքում որեւէ գործ քննելիս նա կաշկանդված չի լինի որեւէ բան բարձրաձայն ասելու ու վճիռ կայացնելու հարցում:

Ապա նաեւ առաջարկելով վերացարկվել Հայաստանից ու դիրքորոշումն արտահայտել, օրինակ, եվրոպական որեւէ երկրի կամ ԱՄՆ Կոնգրեսի հարձակման դեպքերով, Միրզոյանը հետաքրքրվեց, թե որն է իրավաբան-գիտնականի դիրքորոշումը պետության դեմ հանցագործությունների առնչությամբ:

Լիլիթ Թադեւոսյանն ասաց, որ որքան էլ ձգտի հեռանալ այն հանգամանքից, որ իրեն հարց չեն ուղղում որպես Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի, այլ գիտնականի, միեւնույն է, հարցադրումները կոնկրետ գործերի են վերաբերում: Ըստ նրա բնորոշման՝ եթե առանց գործի մանրամասներին տիրապետելու կարծիք հայտնի, կնմանվի բժիշկի, որն առանց բժշկական փաստաթղթեր ուսումնասիրելու հիվանդություն է ախտորոշում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ըստ թեկնածուի նորմա՞լ է այն երեւույթը, երբ ԱԺ նախագահի հանդեպ մահափորձ կատարող անձը չի կալանավորվում:

Թադեւոսյանն ասաց, որ որպես իրավաբան հակված է խոսել փաստերով, չի կարող կարծիք հայտնել որեւէ գործի վերաբերյալ, հակառակ պարագայում կկաշկանդվի, եթե նույն հարցը բարձրացվի Վճռաբեկ դատարանում:

«Ես ձեռնպահ կմնամ որեւէ դիրքորոշում արտահայտելուց, կարտահայտեմ միայն դատական ակտի շրջանակում, որի կայացմանը պետք է մասնակցեմ, եթե կլինի համապատասխան վճռաբեկ բողոք»,- ասաց նա:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ թեկնածուին խնդրեց գնահատական տալ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանն ընդհանրապես, անկախ նրանից՝ ով է այն արտաբերել:

«Շատ լավ եք ներկայացնում, գեղեցիկ եք խոսում, ճիշտ խուսանավում եք որեւէ գործի հանդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ ու ձեր կարծիքը չլինի կողմնակալ գործի վերաբերյալ, ես այդ ամենը հասկանում եմ: Բայց արտահայտություն եղավ՝ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել», այդ արտահայտությանը ձեր դիրքորոշում եւ կարծիք հայտնելը ի՞նչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ բուն այդ արտահայտությունը հակասահմանադրական է ու քրեորեն պատժելի է»,- ասաց նա:

Թադեւոսյանը պատասխանեց, որ ինքը կաշկանդված է դատավորի վարքագծի կանոններով. «Դուք ասում եք՝ չե՛ք արձագանքում քաղաքական գործչի հայտարարությանը, ես հակված չեմ արձագանքելու քաղաքական գործչին: Ես ձեր հարցը դիտարկում եմ բացառապես կոնկրետ գործի շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ իր կարծիքը իր դատական ակտն է:

Թագուհի Թովմասյանի հարցին ի պատասխան Լիլիթ Թադեւոսյանն անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի գործին: Ինչպես հայտնի է՝ նա 7-ի գործով մեղադրող դատախազ է եղել: Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադեւոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:

Վստահեցրեց՝ որպես դատավոր ներգրավված չի եղել, ներգրավված չէ եւ չի պատրաստվում ներգրավվել որեւիցե քաղաքական գործընթացի:

«Այս պահի դրությամբ էլ Վճռաբեկ դատարանում առկա են վճռաբեկ բողոքներ այն դատական ակտերի դեմ, որոնք կայացվել են մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, ուստի իմ խոսքով կարող եմ կաշկանդել եւ՛ ինձ՝ հետագայում այդ վճռաբեկ բողոքներով դիրքորոշում արտահայտելիս, եւ՛ նաեւ գործընկերներին, որոնք պետք է մասնակցեն այդ գործի քննությանը»,- ասաց Թադեւոսյանը:

Ինչու որեւէ դատավոր, այդ թվում՝ դուք, ծպտուն չհանեցիք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ նոյեմբերի 15-ի խայտառակ հայտարարության կապակցությամբ:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսպիսի հարցով դիմեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադեւոսյանին: Պատգամավորը խնդրեց ասել՝ համակարծի՞ք են եղել նրա հետ, թե՞ ոչ:

«Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ դատական համակարգը վրեժ է լուծում Հայաստանի պետականությունից, ՀՀ քաղաքացուց եւ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական շահերով միավորված խմբի, եթե չասեմ՝ կուսակցության, որի նպատակն է ամեն գնով վերացնել Հայաստանի պետականությունը... Ուզում եմ, որ դուք գնահատեք դատական իշխանության վերջին ամիսների այդ վարքը, ու ամենեւին կարեւոր չէ՝ ինչպես են դատական իշխանությունը, առանձին դատավորներ վերաբերվում այսօրվա գործադիր իշխանության ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ձեր չսիրած, կամ սիրած Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին: Այստեղ պետության հարցն է»,- ասաց Բաբաջանյանը:

Ի պատասխան՝ Թադեւոսյանն ասաց, որ ԲԴԽ նախագահի հայտարարության վերաբերյալ հարցի հասցեատերը ինքը չէ. «Այդ հայտարարության կամ հաղորդման իմաստը, ենթատեքստը, լեյտմոտիվը լավագույնս կարող է բացատրել հեղինակը»,- պատասխանեց Թադեւոսյանը:

Բաբաջանյանն այնուհետեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ է արել Լիլիթ Թադեւոսյանը, որպեսզի, Գագիկ Ջհանգիրյանի բնորոշմամբ, «աղվանական արդարադատության տարիներին» դատական իշխանությունը չզավթվեր քաղաքական իշխանության կողմից:

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն ասաց, որ հարցը դիտարկում է որպես քաղաքական գնահատական, ուստի պարտավորված լինելով պահպանել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն՝ որեւիցե գնահատական չի տա:

«Ինչ է արել քրեական պալատը՝ լավագույն ապացույցը Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն են եւ նախադեպային խոսքն է բավական կարեւոր եւ սկզբունքային հարցերի վերաբերյալ»,- նկատեց նա:

«Նախորդ ուրբաթ եղա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, եւ ինձ տեղեկացրին, որ ազատ է արձակվել ԱԺ նախագահի վրա հարձակում գործած հրոսակախմբից վերջին կալանավորվածը։ Ոհմակը՝ դատավորների ոհմակը, ուղիղ պաշպանության տակ է առնում մարդկանց, որոնք այսօր պետք է լինեին համապատասխան վայրերում»,- ավելի ուշ իր ելույթում հայտարարեց Բաբաջանյանը։ Նա նշեց․ «Կարծում եմ՝ դրա վերաբերյալ եւս դատական համակարգը պետք է որոշակի վերաբերմունք ունենա եւ արտահայտի։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հրապարակներում հնչում էին հակապետական, այդ թվում՝ ռազմական հեղաշրջման մասին կոչեր, որոնց հաջորդեցին փաստական տվյալներ։ Իշխանությունը զենքով տապալելու կոչեր հնչեցնողները դա հովանավորող դատավորների շնորհիվ շարունակում են գտնվել ազատության մեջ։ Ցույց տվեք մի երկիր, որտեղ դատավորները պաշտպանում են պետական ահաբեկչություն ծրագրողներին։ Եթե որեւէ մեկի քթից արյուն եկավ, դատական համակարգն է պատասխան տալու։ Որեւէ մեկը եւ մենք ձեզ չենք ներելու»։

 «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը արձագանքեց՝ դատավորից մի ակնկալեք քաղաքական հայտարարություններ, եթե առհասարակ ուզում եք ՀՀ-ում դատավոր ունենալ․ «Հուսամ՝ սխալ տպավորություն եմ ստացել այն պատգամավորների ելույթներից, որոնք ակնկալում են, թե դատավորը պետք է քաղաքական կարծիք հայտնի։ Ինչ անում ենք՝ բոլշեւիզմ է ստացվում։ Վերջապես պետք է ավարտե՞նք այդ բոլշեւիզմը, թե ոչ։ Մասնագիտական տիրույթում համահարթեցում մի պահանջեք»։

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Տարոն Սիմոնյանին հարցրեց․ «Ո՞նց հրաժարվենք մի բանից, որի կրողը չենք…Խնդրում եմ՝ դադարեցրեք այս լսարանը ԵՊՀ-ի դասախոսական լսարանի հետ խառնելը»։

«Դուք այստեղ դրսեւորեցիք դատավորի զսպվածության հստակ վարքագիծ»,- ի վերջո Թադեւոսյանի պահվածքը գնահատեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:


«Կարծում եմ՝ դատական համակարգը մեծապես շահելու է, եթե դուք ընտրվեք Վճռաբեկ դատարանի նախագահ»,- իր հերթին նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ հավելեց. «Տիկին Թադեւոսյանն իր մասնագիտական ճանապահով ցույց է տվել մասնագիտական հասունություն։ Լուրջ դատավորի եւ մասնագետի հետ գործ ունենք։ Սա բավարար է, որպեսզի մենք հնարավորություն տանք զբաղեցնելու վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Մենք դրական ենք տրամադրված այս քվեարկությանը։ Հուսամ՝ մեր իշխանական գործընկերները նույնպես»։

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Լիլիթ Թադեւոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ:

 

Տպել
2793 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին