ԱԺ-ում շարունակվում է քառօրյան. խորհրդարանը քննարկում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը

10/02/2021 schedule10:39

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյան: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Երեկվա նիստին այս նախագծի քննարկումը կիսատ էր մնացել:

Հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելու ընթացքում նշել էր, որ նախագծով վարույթի ամրագրումը էլեկտրոնային է լինելու: «Արդեն մրցույթում հաղթող ընկերություն կա, որը մշակում է այն էլեկտրոնային ծրագիրը, որը թվայնացնելու է նախաքննության փուլը: Այսինքն՝ երբ աշխատանքի ծավալը ավելացնում ենք, մենք միաժամանակ նաև մտածում ենք, թե ինչպես իրավակիրառի ծանրաբեռնվածությունը թեթևացնենք: Դրանցից մեկը նախաքննության թվայնացումն է»:

Բադասյանը նաև ասաց, որ առաջին անգամ, որպես քրեական դատավարության սկզբունք, ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը: «Մեր հանրությունը հիմա բավական նյարդային վիճակում հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննությունը այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրականացնում են իրավունքի չարաշահում: Նույնանման միջնորդություններով, նույնանման վարքագծով ամեն կերպ հասնում են արդարադատության իրականացման հետաձգմանը: Օրինակ՝ գործող նախագծով արդեն ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը և հնարավորություն է տրվում իրավունքի չարաշահման արգելքի դեպքում կիրառել սանկցիա»:

Բադասյանը հիշեցրեց, որ եթե ծավալուն քրեական գործերի դեպքում դատավորը փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է: «Նոր նախագիծը հնարավորություն է տալիս պահեստային դատավորի գաղափարը ներդնել, այսինքն՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել:

Նախարարի խոսքով՝ գործառույթների հստակ տարանջատում է նախատեսվում: «Առաջարկվում է, որ դատախազը հստակ պատասխանատվություն կրի քրեական հետապնդման հարուցման, դադարեցման, օրինականության վերահսկողության համար, քննիչը գործի նախաքննության արդյունավետության համար, հետաքննության մարմինը՝ գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասով»:

Նախագծով կներդրվի նաև փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի քրեական գործի հարցման ձևական փուլը: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը. վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: 

Տպել
1242 դիտում

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ