ԵՊՀ-ին տրվող հատուկ կարգավիճակից այդքան էլ տեղյակ չէ ԵՊՀ ռեկտորը

13/02/2021 schedule00:13

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ԵՊՀ-ին տալ հատուկ կարգավիճակ. ի՞նչ է իրենից ենթադրում հատուկ կարգավիճակը, ի՞նչ առավելություն է այն տալու ԵՊՀ-ին. տեղյակ չէ նույնիսկ ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գեւորգյանը:

«Համալսարանի հատուկ կարգավիճակ լինելու մասին դրույթը, ինչքան գիտեմ, նորություն է: Վերջին ամսին ես քննարկումներին չեմ մասնակցել: Այս քանի օրն էլ խիստ զբաղվածության պատճառով չեմ հետեւել եւ չեմ լսել, որ կարողանամ հստակ մեկնաբանել: Ես ինչքան գիտեմ դրա մեկնաբանությունը թողնվելու է կառավարությանը, կառավարությունը հետո ավելի մանրամասն կմնեկնաբանի»,- նշեց ԵՊՀ ռեկտորը:

Գեղամ Գեւրգյանի խոսքով՝  ԵՊՀ-ի հատուկ լինելը կարելի է տարբեր ձեւով հասկանալ. թեկուզ հենց նրանով, որ երբ ինչ-որ բուհի մասին հաղորդում է լինում, ԵՊՀ-ի շենքի նկարն են ցույց տալիս: Կամ հենց նրանով, որ շատ մասնագիտություններ, օրինակ՝  երկրաբանություն, ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, որոնք այդքան էլ ժամանակակից հանրության կողմից պահանջարկված չեն, բայց պետության գոյության համար միշտ անհրաժեշտ են, միայն ԵՊՀ-ն է տալիս:  

Թե օրենսդրորեն հատուկ կարգավիճակը ինչ կտա մայր բուհին, ռեկտոր Գեղամ Գեւորգյանն ասում է. «Միայն օրենքի ընդունումը ոչ մի բան չի տալու ոչ մի բուհի, քանի դեռ չի կիրառվել հաջող ձեւով: Իմ կարծիքով՝  եթե դա պետք է լինի միայն օրենքի մեջ գրված, ավելի լավ է՝ չլինի: Եթե պետք է, իրոք, ուշադրություն դարձնել ԵՊՀ-ին էլ, մյուս  բուհերին էլ,  դա ուրիշ հարց է»:

Ինչ վերաբերում է նախագծում իր առաջարկություններին ՝ ռեկտորը նշեց, որ ինքը ժամանակին արել է որոշ առաջարկություններ, որպեսզի օրենքում կատարվեն նաեւ ամրագրումներ՝ կապված ուսանողական զեղչերի հետ, սակայն դրանք այսօր ներառված չեն օրենքում:

«Զեղչերի մասը ես, օրինակ, բուհերի վրայից կվերցնեի: Ես գտնում եմ՝  թող լիներ հիմնադրամ, բուհերը իրենց վարձավճարներից որոշակի տոկոս տային  այդ հիմնադրամին, ու չզբաղվեին զեղչերի հարցով: Դա մի ահավոր բեռ է բուհի վրա. էդ հարցով զբաղվելն էլ բոլորովին բուհի գործը չէ: Ասենք, նախատեսվում է ինչ-որ տոկոս, այդ  տոկոսը բուհը կարող էր տալ հիմնադրամին, ու թող հիմնադրամը որոշեր՝ ում համար է վարձը փակում կամ քանի տոկոսն է փակում. բուհը այդ բաներից պետք է հեռու մնա»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի բնախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերմամբ արդեն ընդունել է: Երկրորդ եւ վերջին ընթերցումը կլինի առաջիկայում:

Մարիամ Գեւորգյան

Տպել
1964 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)