Ճիշտ է, բռնակը կոտրել եմ, բայց անկարգություն չեմ արել. սկսվեց կառավարության շենքի վրա հարձակման գործով նիստը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ երեկ սկսվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի գիշերը՝ եռակողմ հայտարարությունից հետո Կառավարության շենքում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող 4 անձի վերաբերյալ գործի քննությունը։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունի նախկին ՀՀԿ-ական, այժմ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սերգեյ Խառատյանը, Հայաստանի ազգային հավաքականի մարզիկ Հարություն Մերդինյանը, Հայկ Իսկանդարյանը եւ Էդգար Գրիգորյանը: Նրանցից ազատության մեջ է գտնվում միայն Մերդինյանը:

Սույն գործով տուժողների թվում է նաեւ ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը, որը զանգվածային անկարգությունների ժամանակ գտնվել էր  շենքում:

Դատարանը երեկվա նիստին ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Ըստ այդմ՝ Սերգեյ Խառատյանն ասաց, որ ունի բարձրագույն կրթություն, նախկինում դատված չի եղել, խնամքին են անչափահաս երեխան, կինն ու ծնողները: Հարություն Մերդինյանը դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ ունի բարձրագույն կրթություն, դատապարտված չի եղել, աշխատում է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում՝ որպես մարզիչ: Էդգար Գրիգորյանը ամուսնացած է, խնամքին են անչափահաս երեխան, կինն ու մայրը: Ամբաստանյալներից Հայկ Իսկանդարյանը նույնպես նախկինում դատված չի եղել, ամուսնացած է:

Այնուհետեւ դատարանն անցավ դատաքննության փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ըստ այդմ՝ Սերգեյ Խառատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, միացել է Կառավարության շենքի դիմաց գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներին. ըստ դատախազի՝ բռնի գործողությունների ճնշման տակ կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ահաբեկված աշխատակիցները մի կողմ են քաշվել՝ խուսափելով ակնհայտ ապօրինի գործողություններ կատարող անձանց հետ բախումից: Դրանից հետո Սերգեյ Խառատյանը եւ մյուս մասնակիցները, չունենալով Կառավարության շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, մուտքի դուռը եւ լուսամուտները կոտրելու միջոցով մուտք է գործել շենք եւ մասնակցել զանգվածային անկարգություններին: «Մասնավորապես, Սերգեյ Խառատյանը ժամը 02:45-ի սահմաններում մուտք գործելով ՀՀ վարչապետի ընդունարան, գույքը դիտավորյալ վնասելու եւ այլ գործողությունները պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի աշխատասենյակում շարունակելու նպատակով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածել է ՀՀ վարչապետի աշխատասենյակի դռանը, քաշելով պոկել դռան բռնակը, որից հետո դուռը ջարդելով՝ ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ, որպիսի գործողությունների հետեւանքով խաթարվել է ՀՀ կառավարության եւ վարչապետի աշխատանքային բնականոն գործունեությունը, դրա համար անհրաժեշտ աշխատանքային պայմանները, ինչպես նաեւ վտանգվել է հասարակական անվտանգությունը»,- հրապարակեց դատախազը: Նշենք, որ Կառավարության շենքի վրա հարձակումից հետո վարչապետի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում, ի թիվս այլ անձանց, երեւում էր նաեւ Խառատյանը:

Վերջինս երեկ դատարանի հարցին ի պատասխան ասաց, որ առաջադրված մեղադրանքն իր համար անորոշ է, եւ որ ինքը զանգվածային անկարգությունների չի մասնակցել: «Նշվեց, որ ես չեմ ենթարկվել Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող մարմիններին, ես ուզում եմ հայտնել, որ երբ ես մտել եմ ՀՀ կառավարության շենք, ոչ մի խոչընդոտի չեմ հանդիպել, ոչ մի իրավապահ մարմնից չեմ լսել ոչ մի բան, ավելին՝ այնտեղ ես չեմ տեսել ոչ մի իրավապահ մարմնի: ...Ճիշտ է, բռնակը կոտրել եմ, եւ դա ընդունել եմ դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վկա դեռ չէր հարցաքննվել, ոչ մի նկարահանում համացանցում դեռ չէր հայտնվել, երբ ԱԱԾ-ում ինձ դեռ այդ ամենը ինչը ցույց չէին տվել: Ես մեկ օր առաջ էի վերադարձել Լեռնային Ղարաբաղից եւ լրատվականով լսելով, այո, գնացել եմ, մուտք եմ գործել Կառավարության շենք, բայց նորից եմ ասում այն, ինչը որ հայտնվել էր համացանցում ինձ համար նույնպես տգեղ էր, էն, ինչը որ կատարվում էր այդտեղ բռնակի կամ այդ մասով, որովհետեւ հուզական էմոցիոնալ ֆոն ա եղել: Ես պատրաստ եմ, էն ինչը որ ես վնասել եմ իմ գործողությունների արդյունքում, փոխհատուցել»,- ասաց Խառատյանը:

Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ ասաց, որ իրեն նույնպես մեղադրանքը պարզ չէ: «Ես մեղադրանքից  չհասկացա զանգվածային անկարգության այդ ո՞ր պարտադիր տարրերն են պահպանված, որովհետեւ զանգվածային անկարգությունը չի կարող լինել ինքնաբուխ, զանգվածային անկարգությունը մշտապես ունի կազմակերպիչ, որոշակի գործողությունների կոնկրետ ծրագրավորում եւ այլն: Այն, ինչը որ կոնկրետ նշվեց Խառատյանի մասով, դրանցից ոչ մեկի հետ կապ չուներ»,- ասաց պաշտպանը:

Մեղադրող դատախազն էլ ասաց՝ նորմալ է, երբ պաշտպանական կողմը գտնում է, որ իրավական որակումը ճիշտ չի տրված, մեղադրանքի կողմը այլ կարծիք ունի, ըստ նրա՝ այս հարցին ավելի խորությամբ հնարավոր կլինի անդրադառնալ գործում եղած ապացույցները հետազոտելուց հետո:

Մարզիկ Հարություն Մերդինյանն էլ ըստ մեղադրանքի՝ նոյեմբերի 10-ին ժամը 02:40-ի սահմաններում ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով զանգվածային անկարգության մասնակիցների հետ ջարդել է ՀՀ կառավարության կենտրոնական մուտքի ձախակողմյան հատվածում գտնվող պատուհանի ապակիները, որից հետո նա եւ այլք  պատուհանից, իսկ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները մուտք են գործել շենք եւ մասնակցել ջարդելով գույք ոչնչացնելուն: Դատարանի հարցին ի պատասխան Մերդինյանն ասաց, որ այս պահին չի ցանկանում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Գործով մյուս ամբաստանյալ Էդգարի Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միացել է Կառավարության շենքի մոտ հավաքված ամբոխին, որը պահանջել է ՀՀ վարչապետի եւ գործող իշխանությունների հրաժարականը, հնչել են բռնության, իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: Զանգվածային անկարգության մասնակիցները նոյեմբերի 10-ին ժամը 02:40-ի սահմաններում ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով սկսել են ջարդել Կառավարության կենտրոնական մուտքի դռան եւ պատուհանների ապակիները. այդ ժամանակ Էդգար Գրիգորյանը ձեռքով ոչնչացնելով նշված դռան ապակին եւ վնասելով դուռը այլոց օգնությամբ դռան բացվածքից առաջինն է ապօրինի մուտք գործել Կառավարության շենք եւ չենթարկվելով այնտեղ ծառայություն իրականացնող ՀՀ ՊՊԾ աշխատակիցների օրինական պահանջին՝ շարժվել են առաջ: Վերջիններս ահաբեկված նրա ակնհայտ ապօրինի գործողություններից, բախումից խուսափելու նպատակով մի կողմ են քաշվել: Քիչ հետո վերադառնալով մուտքի դռան մոտ Էդգար Գրիգորյանը, անտեսելով շենքի պահպանությունն իրականացնող անձանց օրինական պահանջը, ներսի կողմից ամբողջությամբ  բացել է վնասված դուռը, այդպիսով վերացնելով զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների համար Կառավարություն անարգել մուտք գործելու խոչընդոտը, որտեղ Էդգար Գրիգորյանի մասնակցությամբ կատարվել են ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով բռնությունն գործադրելուն զուգորդված զանգվածային անկարգություններ»,- հրապարակեց դատախազը: Գրիգորյանն ասաց, որ ինքը մուտք է գործել շենք, սակայն ոչինչ չի ջարդել: «Ես չեմ հասկանում ինչեր ա գրած մեղադրանքի մեջ:...Պետության համար ամոթ էլ ա, որ ես անզեն ահաբեկել եմ ԱԱԾ աշխատակիցներին, ո՞նց կարան զենքով մարդիկ կանգնած (նկատի ունի ՊՊԾ աշխատակիցներին) ահաբեկված մի կողմ քաշվեն, ես զինված չեմ եղել, որ ահաբեկվեն: Ես չեմ ընդունում էդ մեղադրանքը, ես չեմ ահաբեկել, մուտք եմ գործել, հիմա  թե արդեն մարդիկ ոնց են դա ներկայացնում, ահաբեկվել են, թե վախեցել են՝ ուրեմն դա իրենց կանգնելու տեղը չի: Ինձ չեն էլ փորձել բռնել:...Ներսում ես ոչ թե մասնակցել եմ, այլ ներկա եմ գտնվել ու հնարավորինս չափով կանխել եմ կարեւորագույն համար առաջին սեղանը (կապ չունի ով ա ղեկավարը): Մոտեցել եմ այդ սեղանին այն պատճառով, որովհետեւ ցուցարարներից ինչ-որ մեկը գրկել տանում էր համակարգիչը, ես հասկանում եմ, որ համար առաջին սեղանի համակարգչի մեջ կարա գտնվի շատ ինֆորմացիա, որը վերաբերում ա մեր ազգին, մեր զինվորներին, որը պետք չի ձեռքից ձեռ ընկնի: Նույն ձեւով ես տեսել եմ, որ ֆլեշկաներ են մարդիկ բռով դրել գրպանները տանում, էդ էլ ա կանխվել: Այսինքն՝ իմ այնտեղ լինելը ջարդարարների հետ մասնակցե՞լ ա, թե՝ կանխել ա, ՀՀ անվտանգությունը ապահովելն ա: Կապ չունի դու կարող ա ինչ-որ մարդու, պետության վրա ջղայնանաս, բայց դու երբ գիտակցում ես, որ դա պետության գաղտնիություն պարունակող համար առաջին սեղանը, գույքն ա, եթե դու հայրենասեր մարդ ես, պետք ա դա կանխես»,- հայտարարեց ամբաստանյալը:

Նրա պաշտպան Աշոտ Ապրեսյանն էլ խնդրեց դատախազից պարզաբանել՝ իր պաշտպանյալը ամբողջական ապակի՞ն է ոչնչացրել, թե նա ձեռքով ջարդելով արդեն իսկ քննությամբ չպարզված անձի կողմից ջարդված ապակին՝ հեռացրել է փեղկին ամրացված կտորները եւ մտել ներս: «Ինձ նաեւ հետաքրքիր է՝ Էդգար Գրիգորյանի կողմից ի՞նչ գույք վնասելու մասին է խոսքը, արդյոք նա  եւս գույք է ոչնչացրել, թե ուղղակի որոշակի անձանց կողմից գույք է ոչնչացվել, որին ներկա է եղել Էդգար Գրիգորյանը»,- հետաքրքրվեց պաշտպանը:

Մեղադրող դատախազը ի պատասխան ասաց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում հստակ նկարագրված են գործողությունները. «իսկ թե առավել մանրակրկիտ ձեռքը որ մասին դիպավ, ինչին դիպավ, ինչ կատարվեց՝ դրանք  տեսագրություններում կան եւ գործի նյութերը կողմին տրամադրվել են, ամենեւին կարիք էլ չկա, որ մեղադրանքի կողմը փորձի բացատրել, թե ինչ է նկատի ունեցել, այդ ամեն ինչը կարելի է նայել,  հասկանալ, թե խոսքը ինչին է վերաբերում»,- ասաց դատախազ Կարապետյանը:

Գործով ամբաստանյալներից Հայկ Իսկանդարյանն էլ ըստ մեղադրանքի Կառավարություն է ներխուժել եղբայրների հետ: Ըստ մեղադրանքի՝ նա գտնվելով 3-րդ հարկում, քաշել- պոկելու եղանակով վնասել է աշխատասենյակներից մեկի պատին ամրացված ցուցանակը, այդ եւ այլ եղանակով մասնակցելով զանգվածային անկարգություններին: Մեղադրողի խոսքով՝ բացի այդ Հայկ Իսկանդարյանը եղբոր՝ Սասուն Իսկանդարյանի հետ նախնական համաձայնությամբ, Կառավարության շենքից բացահայտ հափշտակել է փայտյա ձողին ամրացված ՀՀ դրոշը, այն դուրս բերելով շենքից:

Դատարանի հարցին ի պատասխան Հայկ իսկանդարյանն ասաց, որ իր համար մեղադրանքը պարզ չէ, սակայն հրաժարվեց դրա  վերաբերյալ հայտարարություն անելուց:

Այնուհետեւ, Սերգեյ Խառատյանի և Էդգար Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդություններ ներկայացրին իրենց պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փախարելինելու վերաբերյալ: Պաշտպանը նշեց, որ դատախազությունը Խառատյանի՝ կալանքի տակ մնալու անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ ազատության մեջ նա կարող է անօրինական ազդեցություն գործադրել գործով վկաների նկատմամբ: Ըստ նրա, սակայն գործով երկու անձ է ցուցմունք տվել Խառատյանի դեմ, որոնք ըստ էության հայտնել են այն, ինչը Խառատյանն ընդունում է։

Որպես գրավի չափ Արամ Վարդեւանյանն առաջարկեց 15 մլն դրամը կամ այլ գումար, որը դատարանը ողջամիտ կհամարի։ Նա նշեց, որ այս չափի գրավի միջնորդություն առաջին անգամ է ներկայացվում: Էդգար Գրիգորյանի պաշտպան Աշոըտ Ապրեսյանը նույնպես միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ գրավ կիրառել՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Դատախազն առարկեց միջնորդությունների դեմ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհապարակվի փետրվարի 16-ին:

Տպել
4377 դիտում

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել