Եթե Իրանը անդամակցի ԵԱՏՄ-ին, ապա Հայաստանի համար կարող են նոր հնարավորություններ բացվել. իրանագետ

Իրանի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարող է տնտեսական լուրջ հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար: ՀԺ-ի հետ զրույցում երեկ նման տեսակետ հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը:

Օրեր առաջ Մոսկվա կատարած եռօրյա այցից հետո Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին եւ ստեղծել ազատ առեւտրի գոտի: Իրանը սկսել է բանակցությունները ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ, եւ մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվայից վերադառնալուց հետո հայտնել է նա:

Թեմայի վերաբերյալ Գարիկ Միսակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Միսակյան, ինչո՞վ է պայմանավորված Իրանի այս մտադրությունը, եւ ինչպե՞ս ԵԱՏՄ անդամ երկրները կարձագանքեն սրան: 

- Ղալիբաֆի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությունը, կարելի է ասել, բխում է Իրանի արտաքին-տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաեւ տնտեսական խնդիրներից, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Իրանն ունի տնտեսական բավականին լուրջ խնդիրներ: Նշեմ նաեւ, որ բանկային պատժամիջոցների պատճառով Իրանը խնդիրներ ունի դոլարով եւ եվրոյով առեւտուր անելու հետ կապված: Իրանը 2 տարի առաջ արդեն սերտ առեւտրի համաձայնագիր էր կնքել ԵԱՏՄ-ի հետ, նաեւ՝ Հայաստանի միջնորդությամբ: Ներկայումս, կարելի է ասել, փորձում է անդամագրվել ԵԱՏՄ շուկա՝ նաեւ ռուբլիով առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար: Եթե բանակցությունները եւ անդամակցությունը դրական ավարտ ունենան, կարծում եմ՝ ԵԱՏՄ անդամ երկրները պետք է ողջունեն դա, քանի որ ԵԱՏՄ տնտեսական մեծ շուկային նաեւ գումարվելու է իրանական խոշոր շուկան 80 մլն-ից ավելի բնակչությամբ:

- Ի՞նչ կարող է տալ Իրանին ԵԱՏՄ-ին անդամակցությունը. սա քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական քայլ է՝ ըստ ձեզ:

- Կարելի է բնութագրել որպես ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական քայլ: Եթե հիշենք Իրանի ԱԳ նախարար Զարիֆի այցը տարածաշրջան եւ Ռուսաստան, այդ ժամանակ Իրանը առաջարկեց բազմակողմանի համագործակցության ֆորմատներ, նաեւ Ռուսաստանի հետ կնքեց անվտանգային ոլորտում համաձայնագիր: Իրանը ունի արտաքին թշնամի՝ ԱՄՆ-Իսրայել կամ արեւմուտք, Ռուսաստանը եւս նույն արեւմուտքին եւ ԱՄՆ-ին հակառակորդ է, այս դեպքում կարող են լինել համագործակցության եզրեր՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական առումով: Սա կարելի է նաեւ բնութագրել 2 պետությունների տնտեսական եւ քաղաքական սերտացման շարունակություն: Նրանք նաեւ համատեղ զորավարժություններ են անում: Այսինքն՝ ռուս-իրանական հարաբերություններում, կարելի է ասել, բավականին լուրջ՝ տնտեսական, քաղաքական, անվտանգային եւ ռազմական տեղաշարժ է տեղի ունենում:

- Իրանի հնարավոր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ միության դերը միջազգային առումով կարո՞ղ է էականորեն մեծացնել:

- Այո՛, կարծում եմ, որ դա ԵԱՏՄ-ի դերը էականորեն կմեծացնի, քանի որ տարածաշրջանային խոշոր պետություն է անդամակցում այդ տնտեսական միությանը: Նաեւ տնտեսապես ձեռնտու կլինի ԵԱՏՄ երկրներին, այդ թվում՝ ե՛ւ ՀՀ-ին, ե՛ւ ՌԴ-ին:

- Հայաստանի համար ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել այդ անդամակցումը:

- Դա կարող է տնտեսական լուրջ հնարավորություններ ստեղծել: Նախ պետք է նշել, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ: Բացի այդ՝ ունի նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտին, որը դեռեւս չի շահագործվում, սակայն ցանկալի կլինի նաեւ այդ տնտեսական հարաբերությունները խթանելու համար վերջապես դա շահագործել: Այսինքն՝ Հայաստանը լինելու է Իրանը ԵԱՏՄ-ին կապող ցամաքային ուղի: Սա կարող է ե՛ւ օգնել Հայաստանին՝ տրանզիտ երկիր դառնալու համար, ե՛ւ ներդրումներ ներգրավվել Հյուսիս-հարավի շինարարության, ինչպես նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվացման համար: Եթե նաեւ վերջնական արդյունքի հասնի տրանսպորտային ապաշրջափակումը, ապա նաեւ երկաթուղով ապրանքաշրջանառություն կլինի: Դա մեծապես կխթանի ՀՀ Սյունիքի մարզի զարգացմանը: Այսինքն՝ աշխարհաքաղաքական առումով բավականին լուրջ կշիռ կստանա Սյունիքի մարզը ե՛ւ Իրանի, ե՛ւ Ռուսաստանի համար:

- Ստացվում է, որ Իրանի՝ ԵԱՏՄ-ին հնարավոր անդամակցությունը Հայաստանի համար լուրջ տնտեսական ազդեցությո՞ւն կունենա:

- Հայաստանի համար կարող են նոր հնարավորություններ բացվել, եւ լավ օգտագործելու դեպքում կարող են այս համագործակցությունն ու Իրանի ԵԱՏՄ անդամակցությունը շահավետ լինեն:

- Տարիներ շարունակ բարձրաձայնվել է իրանական մատչելի վառելիքի եւ գազի մասին, որից Հայաստանը չի օգտվել, ըստ ձեզ՝ ԵԱՏՄ անդամակցության դեպքում Հայաստանը Իրանի հետ լուրջ երկխոսության կգնա՞ այս հարցի շուրջ:

- Եթե չեմ սխալվում, գազի առեւտրի շուրջ արդեն համագործակցություն ունենք Իրանի հետ, անգամ Իրանից Վրաստան գազ էր տեղափոխվում: Այսինքն՝ հնարավորությունները կան, նախադեպը՝ նույնպես: Հաշվի առնելով նաեւ, որ Հայաստանը պատերազմից հետո պատժամիջոցների ենթարկեց թուրքական ապրանքները, դրա բացը լրացնելու համար մեր շուկան կարիք ունի իրանական ապրանքների: Եթե հիշենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարի այցը Իրան եւ Զարիֆի այցը Հայաստան, ապա կարող ենք ասել, որ իրանական կողմը եւս շահագրգռված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Իրանին Հայաստանի կողմից 2500 ապրանքատեսակի ցանկ է տրամադրվել, որոնց կարիքն ունենք, իսկ իրանական շուկան կարող է ապահովել դա: Հետեւաբար համագործակցությունը սկսվել է, պետք է տեսնել, թե ինչպես դա կհաջողվի:

Մեր Կառավարությունը պետք է ջանքեր գործադրի այդ ուղղությամբ: Վերջին մի քանի տարվա ընթացքում, կարելի է ասել, այնքան էլ ակտիվ չէին հայ-իրանական հարաբերությունները, ինչը նաեւ զգացվեց պատերազմի ժամանակ: Այդ առումով պետք է նաեւ Հայաստանը ջանքեր գործադրի Իրանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունները կարգավորելու կամ զարգացնելու ուղղությամբ:

- Պարոն Միսակյան, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների մեծ մասը նաեւ ՀԱՊԿ անդամ է, հնարավոր համարո՞ւմ եք, որ Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը ապագայում կարող է բերել նաեւ ՀԱՊԿ-ի անդամակցությանը:

- Կարծում եմ՝ մի քիչ վաղ է խոսել այդ մասին, սակայն եթե ռազմական կամ անվտանգային առումով ենք խոսում, պետք է նշել, որ Զարիֆի այցի ընթացքում կնքվել է անվտանգային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, նաեւ ինֆորմացիայի փոխանակման վերաբերյալ փաստաթուղթ: Բացի դա, ինչպես նշեցի, մեկնարկել են ռուս-իրանական համատեղ զորավարժություններ, այսինքն՝ Իրանը նաեւ ռազմական առումով համագործակցություն է սկսում Ռուսաստանի հետ: Կհանգեցնի՞ դա ՀԱՊԿ-ի անդամակցության, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Պետք է սպասենք, թե ինչ ընթացք կունենա Ղալիբաֆի հայտարարությունից հետո ԵԱՏՄ անդամակցությունը, հետո պարզ կլինի Իրանը ցանկություն ունի՞ ՀԱՊԿ անդամ դառնալու, թե՞ ոչ:

Տպել
4976 դիտում

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)