Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. վարչապետ

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Կառավարության այսօրվա նիստի սկզբում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ, փետրվար ամսվա առաջին 15 օրերի տվյալներով, հանրապետությունում ՀԴՄ կտրոններով եւ հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 մլրդ դրամով:

«Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռեւս կորոնավիրուսի ազդեցությունները չկային, քանի որ Հայաստանում դեպք չէր արձանագրվել դեռ: Իսկ 2020 թվականի փետրվարը շատ լուրջ աճ արձանագրեց 2019-ի նկատմամբ: Հարկ է արձանագրել, որ էականորեն աճել են նաեւ արտահանման եւ ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: Այստեղից հետեւությունն այն է, որ տնտեսությունը կարծես մտնում է վերականգնման փուլ, եւ, իհարկե, սա շատ կարեւոր նորություն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե հավելյալ տեղեկություններ կա՞ն՝ արձագանքելով վերջինս ասաց. «Դրամաշրջանառության մասով գրանցված 31.4 մլրդ դրամ աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ սպառման ծավալներն են ավելացել, արտադրության եւ ծառայության ծավալներն են ավելացել: Իսկ արձանագրված 604 հազար ավելի գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին՝ նույն համամասնությամբ: Այստեղ հետաքրքիրն այն է, որ աճել են ե՛ւ մեծածախ, ե՛ւ մանրածախ ոլորտում: 604 հազար գործարքներից 483 հազարը վերաբերում է ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը՝ արդեն հաշվարկային փաստաթղթերին»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեր մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների էական անկումն էր, եւ սրանով կարող են հույս ունենալ, որ սպառման ծավալները կվերականգնվեն, ինչը զարգացման կարեւոր նախադրյալ է:

Թեմային արձագանքեց նաեւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ սա լավ նորություն է, բայց պետք է ուշադիր լինել տենդենցի նկատմամբ. «Գիտենք, որ շատ տիպի սպառումներ՝ հարսանիքներ, միջոցառումներ, հետաձգված են եղել, եւ հիմա, այսպես ասած, կուտակված պատկերն է մարվում: Պետք է ուշադիր լինենք եւ դեռեւս չթուլացնենք այն աջակցությունը, որը մենք հատկացնում ենք տնտեսությանը՝ մինչեւ համոզված լինենք, որ արդեն ստաբիլ կայուն վիճակում ենք գտնվում»:

Վարչապետը նշեց, որ նույնիսկ կայուն վիճակում չեն դադարեցնում տնտեսությանն աջակցելը եւ միշտ ուշադիր են:

Տպել
1029 դիտում

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել