Եթե քաղաքացին ձյուն մաքրող մեքենան չի տեսնում, դա չի նշանակում, թե այդ աշխատանքները չեն արվում. Հակոբ Կարապետյան

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում տեղացած ձյունը երթեւեկության խափանման պատճառ դարձավ, ու նորից առաջացրեց աշխատանքի շտապող քաղաքացիների դժգոհությունը: Ճանապարհների մեծ մասը, հատկապես՝ բարձրադիր հատվածները, անանցանելի էին: Որոշ քաղաքային երթուղիներ եւս չէին գործում:

Нет описания.

Կանգառներում ավտոբուսի սպասող մարդկանց մտահոգությունը ավելի շատ կապված էր ոչ թե աշխատանքից ուշանալու հետ, այլ նրա, որ այդպես էլ հնարավոր չի դառնում ըստ պատշաճի եւ ժամանակին կազմակերպել ձնամաքրման աշխատանքները եւ երթեւեկելի ճանապարհների մաքրման գործընթացը:

Նոր Նորքի 9-րդ զանգվածի կանգառում երկու ժամից ավելի քաղաքացիները դժգոհելով սպասում էին, որ գոնե որեւէ ավտոբուս գա, կարողանան հասնել Կենտրոն, այնտեղից էլ մի քանի երթուղային տաքսի փոխելով՝ հասնել աշխատանքի: Բայց երկու ժամվա ընթացքում միայն 8 համարի երթուղայինը եկավ. դա էլ ամեն կանգառում չէր կայանում, եւ խմբված մարդիկ այդպես էլ մնում էին սպասելով կանգնած:

Հասկանալով, որ անիմաստ եւ անօգուտ է ժամերով կանգնելը՝ մի քանիսը փորձեցին տաքսի գտնել, որը եւս դժվար գործ էր. տաքսիների վարորդները աներեւակայելի գումարներ էին պահանջում կամ էլ համաձայնում էին, բայց մի քիչ երթեւեկելուց հետո հրաժարվում երթեւեկել, քանի որ անընդհատ տեղապտույտի մեջ էին հայտնվում: 

Օրվա ընթացքում հայտնի դարձան նաեւ բազմաթիվ, այդ թվում՝ շղթայական վթարների մասին: Ուշագրավ է, որ վթարներից մեկն էլ տեղի էր ունեցել ձնամաքրման աշխատանքներ իրականացնող մեքենայի մասնակցությամբ: Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկում իրար են բախվել ձյուն մաքրող եւ մարդատար մեքենան: Տուժածներ չկան:

Нет описания.

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ միշտ էլ մայրաքաղաքի ծայրամասերը այսպիսի դեպքերում մնում են ամենաանտեսվածը:

«Քաղաքի կենտրոնում աչքակապություն են անում, կենտրոնական հատվածում մաքրում են, բայց այնտեղ նաեւ ջերմաստիճանն է բարձր, ձյունն էլ արագ հալվում է, իսկ ծայրամասերում ճանապարհը չմաքրելու դեպքում միանգամից սառույցի է վերածվում, էստեղ միշտ էլ անտեսում են»,- դժգոհում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչը:

«Մինչեւ չես զանգում, չես բողոքում՝ ոչ մի բան էլ չեն անում: Ինչքան կարելի է հանդուրժել»,- բողոքում էր մեկ այլ քաղաքացի:

Խոսակցությունը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, վերածվեց վեճի. մեղավորների փնտրտուքի մեջ «հասան» ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ թաղապետարան, որոնց գործառույթի մեջ է մտնում քաղաքի ճանապարհների անխաթար երթեւեկության պահպանությունը եւ ձնամաքրման աշխատանքների կազմակերպումը:

Դեռ մի քանի օր առաջ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը» զգուշացրել էր, որ փետրվարի 18-20-ին մայրաքաղաքում սպասվում է թաց ձյուն: Ստացվում է, որ զգուշացումները քաղաքային համապատասխան ծառայությունները աննկատ էին թողել: Ծայրամասերում ավազը սկսեցին շաղ տալ միայն ժամը 9 անց կեսից հետո, երբ երթեւեկությունն արդեն կաթվածահար էր, եւ արձանագրվել էին բազում վթարներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցից մինչեւ Նոր Նորքի 9-րդ զանգված գնացող 26 համարի երթուղու վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը անխափան շարժվել է ժամը 07:30-ին, հասել է վերջնակետ, սակայն հետ չի կարողացել գնալ մոտ 3 ժամ ճանապարհների սառցակալած լինելու պատճառով:

Վարորդը նշեց նաեւ, որ երբ նորից սկսել է վարել մեքենան, ճանապարհները հիմնականում մաքրված են եղել, սակայն տեղ-տեղ խցանումներ են եղել, եւ մեկ ժամի փոխարեն վերջնակետ հասել է 1 ժամ 45 րոպեում:

Нет описания.

ԱԻՆ հիդրօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ձյան ծածկույթը Երեւանի բարձրադիր հատվածներում եղել է 5֊7 սմ, իսկ ցածրադիր հատվածներում՝ 2 3 սմ։ Ինտենսիվ ձյունը սկսվել է ժամը 07:30-ին եւ պահպանվել 2 ժամ, որից հետո տեղումների ինտենսիվությունը կտրուկ թուլացել է:

Նրա խոսքով՝ մեր զրույցի պահին էլ Երևանի բարձրադիր գոտում շատ թույլ ձյուն է տեղում, որը գրեթե ձնածածկույթ չի ձեւավորում։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում հավաստում է, որ ձնամաքրման աշխատանքները կատարվել են բնականոն ռեժիմով:

«Բնականաբար, ձյան տեղումների մասին կոմունալ ծառայությունները տեղյակ են եղել եւ, ըստ իրենց չափորոշիչների, կատարել են աշխատանքները: Ժամը 7 անց կեսից առատ ձյուն է սկսել տեղալ, եղանակային պայմաններից ելնելով՝ տեղ-տեղ սառցակալած ճանապարհներ են եղել, որը խցանումների, երթեւեկության բարդությունների, այդ թվում՝ նաեւ հանրային տրանսպորտի աշխատանքի բարդություններ է առաջացրել: Իմ տեղեկություններով՝ խնդիրներ եղել են հիմնականում բարձրադիր հատվածներում: Բայց, ըստ պատշաճի, 07:30-ից 08:00-ի սահմանում կոմունալ ծառայության մեքենաները սկսել են աշխատել խոշոր, գլխավոր փողոցներից, այնպես, ինչպես կարգն է: Թե երբ են հասել ծայրամաս, ես տեղեկություն չունեմ, բայց եթե քաղաքացին դուրս է գալիս փողոց եւ այդ պահին ձյուն մաքրող մեքենա չի տեսնում, դա, իհարկե, չի նշանակում, որ ձնամաքրման աշխատանքներ տեղի չեն ունենում, դա նշանակում է, որ մեքենան դեռ իրենց փողոց չի հասել»,- նշեց նա:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակի խոսքով՝ հիմա որեւէ խնդիր չկա, հանրային տրանսպորտը իր բնականոն հունով աշխատում է:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Մարիամ Գեւորգյան

Տպել
7886 դիտում

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում