Արթուր Դավթյանը ևս երեք ոսկե մեդալ է նվաճել, օղակների վարժությունում հաղթել է Արթուր Ավետիսյանը

25/02/2021 schedule15:30

Հրանտ Շահինյանի և Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցներում ավարտվեցին սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

Փետրվարի 26-ին տեղի ունեցան առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները։ Տղամարդկանց առաջնությունում ամենահետաքրքիր պայքարը ծավալվել էր օղակների վրա, որտեղ հանդես էին գալիս Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկությունների հաղթող Արթուր Թովմասյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն Վահագն Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, բազմամարտում Հայաստանի չեմպիոն Արթուր Դավթյանը, երիտասարդ մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը։ Հայաստանի չեմպիոնի կոչումը ուժեղ մրցակցությունում նվաճեց Արթուր Ավետիսյանը։ Վահագն Դավթյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց մրցանակային եռյակը։ Արթուր Թովմասյանն այս անգամ բավարարվեց 4-րդ տեղով։

Նժույգ թափեր վարժությունում հերթական անգամ իրեն հավասարը չի ունեցել Հարություն ՄԵրդինյանը։ Արծաթե մեդալը բաժին է հասել Արթուր Դավթյանին, երրորդ տեղը զբաղեցրել է Մամիկոն Խաչատրյանը։ Պտտաձողի վրա վարժությունում չեմպիոն է դարձել Գագիկ Խաչիկյանը, Արթուր Դավթյանը այստեղ կրկին երկրորդն է եղել, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Զաիմցյանը։ Մյուս երեք վարժություններում մրցակցությունից դուրս է եղել Արթուր Դավթյանը։ Նա չեմպիոնի կոչումը նվաճել է ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում։ Ազատ վարժությունում մրցանակակիրներ են դարձել նաև Գագիկ Խաչիկյանն ու Նորայր Հովհաննիսյանը, հենացատկում՝ Արմեն Պետրոսյանը և Դավիթ Պետրոսյանը, զուգափայտերում՝ Գագիկ Խաչիկյանն ու Արմեն Պետրոսյանը։

Այսպիսով՝ Արթուր Դավթյանը այս առաջնությունում նվաճեց 4 ոսկե (ևս մեկը՝ բազմամարտում)․ 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Կանանց առաջնությունում նորից մրցակցությունից դուրս է եղել Աննա Գրիգորյանը։ Նա բազմամարտում նվաճած չեմպիոնությանը ևս երեք ոսկե մեդալ է գումարել՝ հաղթող դառնալով հենացատկում, զուգափայտերում և հավասարակշռության գերանի վրա վարժությունում։ Ազատ վարժություններում Գրիգորյանը երկրորդն է եղել՝ զիջելով Ինեսա Ջաղինյանին։ Հենացատկում մրցանակակիրներ են դարձել նաև Մանե Պողոսյանն ու Անի Եղիկյանը, Զուգափայտերում՝ Մանե Պողդոսյանը և Տաթևիկ Սուքիասյանը, հավասարակշռության գերանի վրա վարժությունում՝ Աննա Մանթաշյանն ու Ինեսա Ջաղինյանը։ Ազատ վարժություններում բրոնզե մեդալակիր է դարձել Աննա Մանթաշյանը։

Տպել
1233 դիտում

Շոյգուն շատ աշխատանք կունենա, նա գիտի զինված ուժերի կարիքները և արդյունաբերության հնարավորությունները. Պուտին

Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել

«Կասկադ» համալիրի ավարտուն տեսքի 2 նախագիծ է քննարկվում, դիտարկվում է Նորագյուղը դարձնել Երևանի նոր կենտրոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները

Հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես սեփական ցանկությամբ, զինծառայողները սննդի կարիք չունեն. ՊՆ

Մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է. Միրզոյան

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ