Սննդից ու կացարանի ապահովումից բացի առաջնային է տեղահանված արցախցիների կրթության իրավունքի իրացումը. Կարինե Գյադուկյան

Նոր գործողություններ՝  նոր իրականության համար: 2020-ի աշխատանքային տարվա բնականոն ընթացքը COVID-ով ընդհատվեց, պատերազմով շարունակվեց, 2021-ը սկսվեց հետպատերազմական սրբագրումներով:

Պատերազմի առաջին օրից Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը ձգտել է անել առավելագույնը, որպեսզի և պետությանն աջակցի, և բանակին, հետո նաև տեղահանված ընտանիքներին:

Առաջին քայլն արվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպաս Աջապահյանի միջոցով Արցախ հասցված օգնությունից, այնուհետ ծածկոցներ, անկողնային, հիգիենայի և խնամքի պարագաներ են ուղարկվել Գորիսի հիվանդանոց, և Երևանի բոլոր այն բուժհաստատություններին, որոնք զբաղվել են վիրավոր զինծառայողների բուժմամբ:

Այս աշխատանքին զուգահեռ, կենտրոնն ուշադրության կենտրոնում է պահել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանքներին:

Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը «Հայկական ժամանակի»  հետ զրույցում ասաց իրականացրել են կարիքի արագ գնահատում, արցախցի ընտանքիներին տրամադրել հագուստ ու սնունդ: «Ուզում եմ շեշտել, որ ոչ միայն միջազգային ծրագրերով ենք մարդկանց կարողացել աջակցել, այլ բազմաթիվ հայորդիներ են այդ օրերին իրենց ներդրումն ունեցել, և մեր միջոցով իրենց աջակցությունը ցուցաբերել: 450-500 ընտանիքի մասին ենք խոսում, որոնք ներգրավված են և աջակցություն են ստացել սոցիալ-կրթական կենտրոնից, 1500-ից 4000 մարդու մասին է խոսքը»,-ասաց Գյադուկյանը:

Այդ ընտանիքների երեխաներին առանձին նվերների փաթեթներ են տրվել: Ըստ կենտրոնի սոցաշխատող Հռիփսիմե Պալյանի, 2400 արցախցի երեխա խաղալիքի ու քաղցրավենիքի իր պարկն է ստացել: Դրանք փոքրիկներին են հանձնել Շիրակի թեմի քահանաները: Ընտրվել են ոչ միայն Գյումրիում բնակություն հաստատած, այլ մարզի տարբեր համայնքներում ներկա պահին ապրող ընտանիքները:

Արցախից եկած բոլոր ընտանիքները, որոնց տվյալներն առկա են Շիրակի մարզպետարանի կողմից կենտրոնին տրամադրված ցուցակներում, ընդգրկվել են ոչ միայն աջակցության, այլև կրթական ու զարգացման տարբեր ծրագրերում:

Խոհարարություն, թխվածքի պատրաստում-ձևավորում, մատնահարդարում: Դեռ տարեվերջին այս երեք դասընթացներին մասնակցել են սովորելու ցանկություն հայտնած արցախցիները: Նույն ծրագիրն այս տարի էլ է շարունակվում: Այն կլինի առավել ընդգրկուն: Նպատակ կա ինչպես այս, այնպես էլ այլ ծրագրերում, որոնք իրականցնելու է կենտրոնը, մինչև 100 ընտանիքի ներկայացուցիչ ընդգրկել:

Նախորդ տարվա փորձն այս տարի առավել առարկայական ծրագրերի իրականացման է տարել կենտրոնի մասնագետներին: Կարինե Գյադուկյանն ասում է մշակել են առավել կրթական, մարդուն ինքնուրույն ապրելու հնարավորություններ տվող ծառայությունների աջակցության ծրագրեր: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Զբաղվածության կենտրոնի հետ, որպեսզի մեկնարկի «Մուտք աշխատաշուկա» ծրագիրը: Արցախից այստեղ հաստատաված տարեցների խնամքի ծրագիր նաև կիրականացվի:

Սոցիալ-կրթական կենտրոնն այդ ծրագրով պատրաստակամություն է հայտնել աշխատանքի ընդունել այն արցախցիներին, որոնք կդիմեն իրենց:

Ընտանքիների օրվա հացի  խնդիրը լուծված է, սակայն ռազմավարական խնդիր կա, որը չի կարգավորվում: Ըստ Գյադուկյանի, հագուստ, սնունդ, կացարան տրամադրելուց առավել առաջնային է կրթության հարցի կարգավորումը:  

«Նրանց հետ պետք է խորքային հոգեբանասոցիալական աշխատանք տարվի, որպեսզի մարդն իր անելիքները պատկերացնի, վաղվա օրվա նկատմամբ վստահություն ձեռք բերի և զգա, որ այսօրվա ոսպը, բրինձը կամ անհրաժեշտ այլ պարագաները, որոնք ստանում է, այնքան էլ կարևոր չեն, որքամ երեխայի կրթությունը, ապագայի հեռանկարը: Մենք առաջին օրվանից էլ բարձրաձայնել ենք, որ կրթական խնդիրը շատ սուր է կանգնելու, քանի որ իրականում և կրթական ծրագրերի տարբերությունն է դեր խաղալու, և երեխաների լեզվական խնդիրներն են ի հայտ գալու»:

Սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչը նշում է, որ տեղահանված ընտանիքների երեխաների կրթության իրավունքի իրացման գլխավոր խոչընդոտը նրանց անընդհատ տեղից-տեղ տեղափոխվելն է: Ոչ միայն Շիրակի մարզի տարբեր համայնքներ են տեղափոխվում, այլ հանրապետության այլ բնակավայրեր են գնում ու հետ գալիս:

«Անընդհատ գալիս, գնում են: Մենք սկում ենք աշխատել ընտանիքի հետ, մեկ էլ տեսնում ենք, որ տեղափոխվել են Ջերմուկ առանց որևէ հեռանկարի: Մեկն ասել է, որ էնտեղ ավելի լավ է պայմանները, ավելի մեղմ են կլիմայական պայմանները, գնացել են: Բնականաբար չի կարող երեխան  մի շաբաթ այլ վայրում մանկապարտեզ, դպրոց հաճախի, մի շաբաթ՝ այլ»,-ասում է Գյադուկյանը:

Այս օղակի միջոցով նաև վիրավոր զինծառայողներն են աջակցություն ստանում: Նրանց հիմնականում հայտնաբերել և տնայցեր է իրականացրել Մելանյան: Կազմվել է վիրավոր զինծռայողների 70 հոգանոց բազա: Տնայցերի միջոցով մոտ 55 ընտանիք է ընտրվել, որի վիրավոր զինծառայողը ստացել է ֆինանսկան աջակցություն:

Նաև սննդի փաթեթներ են տրվել այդ ընտանիքներին:

«Մի քանիսը 300 ԱՄՆ դոլար, մնացածները 500-ական դոլար են ստացել: Դեռ կա 10 ընտանիք, որտեղ պետք է տնայց կատարեմ, հասկանալու համար, արդյո՞ք այս ծրագրի շահառու կլինեն, թե՝ ոչ՞: Երբ այցելում ենք զինվորներին ու հարցնում, առաջնայինն ինչի՞ կարիք ունեն, ասում են ուշադրության: Ասում են ոչինչ կարող եք չբերել ու չտալ, բայց որ գալիս, հարցնում եք ոնց եք, դա մեծ բան է մեզ համար»,-պատմում է Մելանյան:

Այս զինծառայողներին կենտրոնի աջակցությամբ այցելել են նաև Ֆրանսիայից Գյումրի ժամանած բժիշկները: Վիրավոր 4 զինվորի համար դոնոր ընտանիք է գտնվել, որը մեկ տարի անընդմեջ այդ զինվորին կտրամադրի 100 կամ 150 եվրո ֆինանսական աջակցություն:

Այս պահին տաք հագուստի տրամադրման ծրագիրն ընթացքի մեջ է: 450 ընտանիք ներգրավված է դրանում: Նաև պատրաստվում են սննդի փաթեթներ, որոնք հասցվելու են Գյումրու հանրակացարաններում, կամ ընդհանուր տիպի կացարաններում ապաստանած ընտանքներին:

Կենտրոնը նաև գրկաբաց է եղել Արցախից տեղահանված փոքրիկների համար: Ցանկացողներն այցելում են կենտրոնի նախակրթարան:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով 2020 թվականը, կենրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանն ասում է իրեն պլանավորած աշխատանքային տարին  մարտից սկսած էր ընթացել ամենատարբեր ձևափոխումներով, նոր աշխատանքային ռիթմով ու բովանդակությամբ:

Եկեղեցու սոցիալական ծառայությունը վերանայել էր անելիքներն ու հստակ որոշել. համավարակի սահմանափակումների պարագայում անգամ անհնար է հետ մնալ մարդկանց օգնության ձեռք մեկնելու իր առաքելությունից:

Մարտից շահառուների հետ կենտրոնն աշխատեց հեռավար, արդեն ապրիլից  աջակցության ծրագրերը կյանքի կոչվեցին: Համավարակի ընթացքում խնդիրների մեջ հայտնված ընտանիքներին 7.5 մլն դրամի սննդի փաթեթ տրամադրվեց Մայր Աթոռի կողմից: Կենտրոնի գործընկերները ևս իրենց ներդրումներն են ունեցել: 800.000 դրամի սննդի փաթեթ մեկ, 9 մլն 643 հազար դրամի նմանատիպ փաթեթներ էլ մեկ այլ գործընկեր կազմակերպությունն է տրամադրել Շիրակի թեմի սոցիալ կրթական կենտրոնին՝ շահառու ընտանիքներին հատկացնելու համար: Դրանք բաշխվել են մարզի 670 ընտանիքների, որոնք տուժել էին քովիդից կամ դրա հետևանքներից:

Սամսոն Մատինյան

 

Տպել
1703 դիտում

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)