Ճիշտ կեցվածքը ընդդիմադիր լինելն է. Գոգոլի անվան դպրոցի տնօրենը՝ իր գրառումների, հայացքների ու հարուցված քրգործի մասին

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի վարույթ է ընդունվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի  Ն.Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրենին առնչվող քրեական գործը՝ կաշառքի վերաբերյալ: 

Տնօրեն Ասատուր Սարյանը մեր այցելության ժամանակ դպրոցում էր և չնայած հարուցված քրգործին նրա լիազորությունները կասեցված չեն: Սարյանը շարունակում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը: Ավելին, ասաց, որ պատրաստվում է ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ կազմակերպել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը փետրվարի 18-ին իր աշխատասենյակից բերման էր ենթարկվել՝ կաշառք պահանջելու համար: Համաձայն ոստիկանության հայտարարության, նա Ռուսաստանից տեղափոխված և ռուսերեն ուսուցմամբ 4-րդ դասարան ընդունված ՀՀ քաղաքացի երեխայի ծնողից, նույն աշակերտի համադասարանցու ծնողի միջոցով, որպես կաշառք պահանջել է 300 դոլար: Սակայն 2021 թվականի փետրվարի 16-ին տնօրենը կաշառք տված ծնողին իր աշխատասենյակ է հրավիրել և հայտնել, որ 300 դոլարից իրեն փոխանցվել է ընդամենը 100-ը, պահանջել է 200 դոլար։ Իսկ երկու օր անց՝ փետրվարի 18-ին, իր աշխատասենյակում հրաժարվել է վերցնել պահանջած 200 դոլարը՝ պատճառաբանելով, որ մյուս ծնողն արդեն իսկ կարգավորել է խնդիրը։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Քննչական կոմիտե: Քրգործը ոչ միայն կաշառք ստանալու, այլ նաեւ տալու եւ միջնորդելու փաստի առիթով է: Նշվում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով,  312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով և 313-րդ հոդվածի (կաշառքի միջնորդությունը) 1-ին մասով:

Մեր այցելության ժամանակ տնօրենը սկզբում հրաժարվում էր մեկանաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ գործը դեռևս ընթացք չի ստացել, բայց հետո համաձայնեց՝ ասելով, որ հարուցված քրգործի մասին իրեն տեղեկացրել են դեռ փետրվարի 18-ին, երբ բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն, ազատ են արձակել, քանի որ ապացույցներ չեն եղել: Ասաց՝ «գործը շատ է ձգձգվել՝ փետրվարի 18-ից ճանապարհորդել, երեկ արդեն եկել հասել է Քննչական կոմիտե»:

Սակայն պնդում է մեղադրանքը չի ընդունում, ինքը կաշառք երբևէ չի ստացել` չնայած նրան, որ ծնողների կողմից առաջարկներ եղել են: Խոսելով կոնկրետ այս դեպքի մասին, պարզաբանեց, գիտի՝ թե որ ծնողի մասին է խոսքը, միջնորդ չկա, բայց հնարավոր է հանդիպել է նրան, երբ տեսնի՝ կհիշի. «Երեխան դպրոց է եկել մեկ տարի առաջ, հայերենին ընդհանրապես չէր տիրապետում, այդ ժամանակ դեռ օրենքը գործում էր, որ ՌԴ քաղաքացիություն չունեցող երեխաները, Ռուսաստանից Հայաստան վերադառնալիս, մի տարի ադապտացվելու համար կարող են ընդունվել դպրոցի ռուսական բաժին, տարին լրանալուց հետո՝ տեղափոխվեն հայկական: Բայց 2020 թվականի մայիսի 15 ընդունված օրենքի համաձայն, ադապտացիան հանվել է: Այդ երեխայի մեկ տարին ավարտվելուց հետո, որպես բարի կամքի դրսևորում համաձայնեցի, որ ուսումը շարունակի ռուսական բաժնում, քանի որ նա ուներ նաև ՌԴ կեցության վկայական (Вид на жительство): Ծնողը ասում էր, որ քաղաքացիության փաստաթղթերը մինչև սեպտեմբերի վերջ պատրաստ կլինեին, ես էլ մարդկային վերաբերմունք ցուցաբերեցի՝ որպեսզի երեխային անընդհատ չտեղափոխենք, թույլ տվեցի, որ մնա ռուսական բաժնում: Հետո պատճառ բերեցին համաճարակը, պատերազմը սկսվեց: Հիմա չգիտեմ հետագա ընթացքը ինչպես կլինի, քանի որ իմ դեմ հարուցված գործի պատճառով չեմ զբաղվում այդ հարցով»:  

Տնօրենը նշեց, որ այդ քրգործի մասին շատ բան է մտածում՝ գուցե հրավիրի մամուլի ասուլիս և մտքերն այդպես արտահայտի:

Ասատուր Սարյանին հարցրինք նաեւ ֆեյսբուքյան իր էջի գրառումների բովանդակության ու բառապաշարի մասին՝ որքանո՞վ է դա հարիր ուսումնական հաստատության ղեկավարին: Վերջերս, օրինակ, նա վերահրապարակել էր գրող Վահրամ Սահակյանի՝ գռեհիկ ձեւակերպումներով ու արտահայտություններով մի գրառում՝ հաջակցություն ընդդիմության: Ընդհանրապես Գոգոլի դպրոցի տնօրենը շատերին հայտնի է որպես Ռոբերտ Քոչարյանի վերադարձին անհամբերությամբ սպասող մարդ:

Ասատրյանը սկզբում ասաց, որ չի հիշում այդ գրառման մասին, հետո դժվարությամբ մտաբերեց, ապա պարզվեց՝ դա կիսվել էր իր համար, որ հետո կարդար: Նշեց, որ այդ կիսումները կարող է նկատել են ինչ-որ մարդիկ, այդ պատճառով էլ ուշադրություն է գրավել:

Աջակցում է ընդդիմությանը եւ դեմ է նոր իշխանությունների՞ն. տնօրենը չմեկնաբանեց, միայն ասաց. «Ես գրականության մարդ եմ, իսկական գրողը, ինչպես ասել է Հեմինգուեյը, պետք է լինի ընդդիմադիր, ճիշտ կեցվածքը ընդդիմադիր լինելն է, անկախ այդ ամենից, դպրոցի տնօրենները պետք է ունենան քաղաքական դիրքորոշում, բայց քաղաքականությամբ չզբաղվեն՝ поэтом можешь ты не быть но гражданином быть обязан»:

Անդրադառնալով նրան, որ ոստիկանությունը հայտարարել էր՝ տնօրենի աշխատասենյակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ընդհանուր 5300 դոլար և 165 հազար դրամ անհայտ ծագման գումար, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլն, տնօրենը նշեց, որ այդ փամփուշտները եղել են օգտագործված երեք փամփուշտներ, որոնք երեխաների մոտից են վերցրել. «Փամփուշտները չափազանցված են, եղել են ընդամենը երեք հատ: Մենք երեխաների մոտից ենք գտել, ուսուցիչները վերցրել են, տվել ինձ, ես էլ դրել եմ իմ դարակը: Գումարի մասը չեմ մեկնաբանում, փաստաբանիս հետ պետք  է խորհրդակցեմ»:

Այսօր կապ հաստատեցինք նաև այն ծնողի հետ, որն ըստ ոստիկանության՝ տնօրենին կաշառք է տվել: Նա նշեց միայն, որ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է հեռուսատացույցով, իրեն կանչել են ոստիկանություն, ցուցմունք է տվել: Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել:

Ըստ ոստիկանության՝ որպես միջնորդ հանդիսացած ծնողի հետ էլ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Հ.Գ. Ասատուր Սարյանի աշխատասենյակի դուռը դեռ զմռսված է եւ նա աշխատում է փոխտնօրենի աշխատասանյակում: Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ փակված սենյակում մնացել է տնօրենի ակվարիումը եւ ձկները սովից սատկում են: Այսօր պարզվեց ելքը գտել են՝ ապակու պատի վրա բացված անցքից խողովակով նրանց կերակրում են:

Մերի Խաչատրյան 

 

Տպել
3018 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ