«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

05/03/2021 schedule11:04

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխմամբ պայմանավորված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ»-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:

«Հայփոստ» ՓԲԸ հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված:

Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում:

2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ՝ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում (լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակի վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը «Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով:

Հիշեցնենք, որ կենսաթոշակի վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը կամ կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխություն են կատարում:

Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»:

Տպել
1107 դիտում

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ին արձանագրած սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետությունում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձել են պարալիզացնել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս՝ վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի որոշ փողոցներում ակցիաներ են, մարդկանց սակավության պատճառով աղբամաններով են փակվում ճանապարհները

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի