Ավանդույթ, թե դիտավորություն. հայտնի կառույցներ, որտեղ տնօրենի փոխարեն տարիներով ղեկավարվում են ԺՊ-ները

Հայաստանի մի շարք կառույցներում կարծես ավանդույթ է դարձել տնօրենի պաշտոնակատարների անժամկետ ղեկավարումը: Բազմաթիվ են օրինակները, երբ տնօրենի պաշտոնակատարներ են նշանակվում, բայց պաշտոնավարում տարիներ շարունակ, հետո հենց իրենք էլ ընտրվում կամ նշանակվում են տվյալ կառույցի ղեկավար։

Սակայն Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության ընդհանուր կարգի համաձայն՝ պաշտոնի նշանակվելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում կարող է պաշտոնակատար նշանակվել մինչեւ 6 ամիս ժամկետով։ Ըստ նույն կարգի՝ եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։

«Հայկական ժամանակը» առանձնացրել է պետական մի շարք կազմակերպություններ, որտեղ տնօրենի պաշտոնակատարները, մեղմ ասած, սպառել են իրենց պաշտոնավարման ժամկետները, բայց ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է անտեսել դա:

Շարքը գլխավորում է ՀՀ ազգային կինոկենտրոնը։ Արդեն 5-րդ տարին է, ինչ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է Շուշանիկ Միրզախանյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, դեռեւս նախորդ տարի «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կինոկենտրոնում, փաստորեն, չավարտվող ժամկետով պաշտոնակատար աշխատելու մասին հարցին, հայտնել էր, որ նախատեսում են Կինոկենտրոնը «Հայկ» կինոստուդիայի հետ վերակազմավորել: Դա, իհարկե, Կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ նպատակահարմար են գտնում, որ այնտեղ շարունակի պաշտոնավարել ԺՊ-ն:

ԿԳՄՍՆ-ից այժմ էլ տեղեկացնում են, որ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը Կինոկենտրոնի հետ միացման ձեւով վերակազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառման փուլում է: Համապատասխան գերատեսչությունների դիտարկումներից հետո Կառավարության դրական եզրակացության դեպքում նախագիծը կհաստատվի, եւ գործընթացը կմոտենա ավարտին:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն արդեն 2 տարի է՝ ղեկավարում է տվյալ կառույցը։ 2019 թվականի նոյեմբերից այստեղ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը: Նա եկավ փոխարինելու աղմուկով հեռացած նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։ Կենդանիների՝ իրար հաջորդող բազմակի անկումներից հետո Խաչատրյանն ազատման դիմում էր գրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով:

Քաղաքապետարանից մեզ չպատասխանեցին, թե ինչու է ձգձգվում այգու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Մեզ նաեւ չհաջողվեց իմանալ, թե երբ է նախատեսվում այստեղ մրցույթ անցկացնել կամ մոտ ապագայում նախատեսվում է, թե ոչ:

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն է Գեւորգ Ավետիսյանը:

Ավետիսյանը պաշտոնակատար է 2019 թվականի մայիսի 17-ից: Մետրոպոլիտենից մեզ փոխանցեցին, որ համավարակի, ապա նաեւ պատերազմի պատճառով է ԺՊ-ի պաշտոնավարումը ձգձգվել: Մրցույթի մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում 2019 թվականի հունվարից տնօրենի պաշտոնակատարն է Լիլիթ Փալանջյանը: 2019-ի հունվարի 9-ից Փալանջյանը պետք է փոխարիներ թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին, սակայն մինչ օրս մրցույթ չի կայացել: ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին թատրոնի 22 հոգանոց անձնակազմն այդպես էլ չընդունեց։ ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվել ենք, թե ինչու մինչեւ օրս մրցույթ չեն հայտարարել եւ երբ են պատրաստվում դա անել: Տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախատեսել են ապագայում միավորել Խորեոգրաֆիայի պետական թատրոնը եւ համապատասխան ուսումնական հաստատությունը: «Սրանով կլրացվի բաց միջանկյալ շղթան, եւ արդյունքում Խորեոգրաֆիայի ուսումնարանում սովորող սանը համապատասխան փորձով արդեն կկարողանա մուտք գործել պրոֆեսիոնալ հարթակներ: Աշխատանքներ են տարվում այդ 2 կառույցները միավորելու ուղղությամբ, հարցը կփակվի, երբ կլինի Կառավարության որոշումը»,- հավելեցին նախարարությունից:

Հ.Գ. Այս կառույցում ԺՊ-ի անորոշ կարգավիճակը խորքային խնդիրների հետեւանքով է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները տնօրենի նորանշանակ ԺՊ-ի առջեւ բացվեցին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ: Նախկին տնօրենից թատրոնի դռան բանալիները չստանալուց հետո մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրահանգեց դուռը ջարդել։ Փոխարենը նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի տվեց նախարարությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ դատավարական պրոցեսները դեռ ընթացքի մեջ են:

Տպել
8047 դիտում

Դուք ձեր «խրամատը» տվիք ռուսներին ու ադրբեջանցիներին, հիմա ի՞նչ եք ուզում․ Մկրտչյանը՝ Դադիվանքի նախկին վանահորը

Ուշակովը հայտնել է Պուտին-Փաշինյան հանդիպման օրը

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մայիսի 6-ի դրությամբ 40 սահմանային սյուն է տեղադրվել

Մայիսի 3-ից 6-ը տեղացած հորդառատ անձրևի հետևանքները Երևանի մի շարք վարչական շրջաններում (տեսանյութ)

Բագրատաշենի սահմանային անցակետի մոտակայքից 1․5 միլիոն դրամի ծխախոտ են գնել և տեղափոխել Գյումրի՝ վերավաճառելու նպատակով

Նորակառույց շենքի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա բանվորի գլխին․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով․ Միրզոյան

Ուզում եմ վերահաստատել Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում երկարատև, կայուն խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 6-ին

ՀՀ նախագահը կմեկնի Կալիֆորնիա

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից զգալի քայլերը դեպի խաղաղություն. Հունգարիայի ԱԳ նախարար

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին

Նախատեսվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր

Մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցվել է վայրի կենդանիների հարձակման 11 դեպք

Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոսի հայտարարությանը՝ ՔՊ-ականների իրենց միանալու մասին

Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել

Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Թուրքիայում բետոնախառնիչը բախվել է միկրոավտոբուսին. 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորում ստացել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ կարկուտ. տեղումնառատ մայիսյան օրերը կշարունակվեն

Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

Մոսկվային ուղղված մեղադրանքներից հետո Գերմանիան Ռուսաստանից կանչել է իր դեսպանին

Ուզում եք ամեն ինչ անել, որ Հայաստանին ներքաշեք պատերազմի մեջ. Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Միրզոյանը և Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համագործակցության մասին համաձայնագիր

Հայտնաբերվել է արյան հետքերով ավտոմեքենա, ներսում՝ ատրճանակ. վիրավորում է ստացել նախկին ոստիկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այսօր կրկնում է նույն թեզերը, ինչ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը