ԲՀԿ-ն ծանր երկընտրանքի առջեւ է, իսկ Քոչարյանը երկակի խաղ է խաղում. քաղաքագետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակնհայտորեն դժվար կացության մեջ է. համաձայնել վարչապետի առաջարկին եւ արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագիր ստորագրել՝ կնշանակի լքել «Հայրենիքի փրկության շարժումը». շարժման ղեկավարներն, ինչպես հայտնի է, դեմ են ընտրություններին եւ ապստամբությամբ իշխանության հասնելու կոչեր են անում: Մերժել վարչապետին նույնպես կարծեք թե ԲՀԿ-ն չի ուզում:

Այսօր չորրորդ օրն էր, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է արտահերթ ընտրությունների թեմայով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու պատրաստակամության մասին, հրավերներ ուղարկել խորհրդարանական ուժերի ղեկավարներին, սակայն ԲՀԿ-ն դեռ որոշում չունի նույնիսկ դրանց մասնակցելու վերաբերյալ:

Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ անգամ այդ թեմայով դեռ քաղխորհրդի նիստ չեն ունեցել, որ որոշում կայացնեն:  

«Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու հարցի հետ կապված անձնական դիրքորոշումը ներկայացնելու մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կքննարկի առաջարկը, եւ դրա հետ կապված մեր դիրքորոշումը՝ քաղաքական դիրքորոշումը կներկայացվի», - այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Հարցին, թե այսօր նախատեսվա՞ծ է Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում, Տոնոյանը պատասխանեց․ «Քանի որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ նշանակված չէ, իսկ այդ հանդիպումը տեղի պետք է ունենա քաղաքական խորհրդի նիստից հետո, տրամաբանորեն, այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ»։

Նշենք, որ երեկ մամուլում հրապարակում կար այն մասին, որ ԲՀԿ-ականները Ծառուկյանի հետ նիստ են անում: Այն, որ պատգամավորները որեւէ կոնկրետ բան չասացին՝ թերեւս խոսում է այն մասին, որ այդ նիստում որոշում չի կայացվել:

Հնարավո՞ր է նպատակահարմար չեք համարում նման քննարկում անցկացնելը՝ փորձեց ճշտել լրագրողներից մեկը.

«Եթե մենք նպատակահարմարությունը չտեսնեինք այդ թեմայով քննարկում անցկացնելու՝ բնականաբար հրապարակային կասեինք, որ մենք այդ քննարկումն անցկացնելու նպատակահարմարությունը չենք տեսնում»,- պատասխանեց Տոնոյանը: 

Իսկ շարունակո՞ւմ են սատարել Վազգեն Մանուկյանին. այս կապակցությամբ Տոնոյանն ասաց, որ քանի դեռ որեւէ այլ հայտարարություն չեն արել, ուրեմն սատարում են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին պնդեց՝ առանց ԲՀԿ-ի ընտրություների գնալու համաձայնություն ձեռքբերվել չի կարող, նույնը չի կարող լինել առանց իրենց:

Ուստի, ընդդիմադիր պատգամավորը քաղաքական մյուս ուժերին, այդ թվում ԲՀԿ-ին՝ կոչ արեց միանալ, աջակցել արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկությանը:

«Երեկ վարչապետի հետ այդ թեմայի շուրջ ունեցել ենք հանդիպում: Ուզում եմ ասել, որ «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն էս վիճակից հանելու: Էս պահին, մեր կարծիքով, լուծումն էն առաջարկությունն է, որը մենք արել ենք: Ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին՝ միանալ, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այս ճգնաժամը հանգուցալուծվի, եւ մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Միակ ճանապարհը այս իրավիճակից դուրս գալու՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,-նշեց Մարուքյանը:

Հարցին՝ եթե ԲՀԿ-ն չհամաձայնի միանալ արտահերթ ընտրությունների առաջարկին՝ թեման կփակվի՞, «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը բացասական պատասխան տվեց. «Ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ այս վիճակից մենք դուրս գանք, որովհետեւ ես տեսնում եմ, որ այս վիճակը հղի է մեր պետականության համար անկանխատեսելի հետեւանքներով»:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Էդմոն Մարուքյանի հանդիպումը, որից հետո հայտարարվեց՝ որեւէ համաձայնություն ձեռք չի բերվել, մինչեւ հանդիպում լինի նաեւ ԲՀԿ առաջնորդի հետ, որից հետո տեղի կունենա բանակցությունների երկրորդ փուլ:

Ի՞նչ կլինի, եթե կոնսենսուսային որոշում խորհրդարանական ուժերը չկարողանան կայացնել: ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում պատասխանելով այս հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ասաց.

«Այո, կարեւոր է, որ լինի կոնսենսուսային որոշում, եթե որոշում չլինի, ապա ինչ կլինի հարցին դեռ չենք պատասխանի: Երբ քննարկումները կավարտվեն, եւ կունենանք որեւէ արդյունք, ելնելով այդ արդյունքից՝ կքննարկենք իրավիճակը: Այս պահին մեր առաջարկը բաց է, եւ պատրաստ ենք խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելով կազմակերպել ու գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով՝ հասկանալով եւ գիտակցելով մեր առաջնային պատասխանատվությունը՝ որպես իշխանություն մեր երկրում քաղաքական կայունություն հաստատելու գործում»:

Ընտրությունների թեմայով հարց այսօր ուղղվեց նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին: Վերջինս ասաց՝ չի կարծում, թե կլինեն արտահերթ ընտրություններ. «Մեր ստեղծած շարժումն առաջ է գնում»,- ընդգծեց Սահակյանը՝ հավելելով, որ եթե վարչապետը մասնակցի ընտրություններին, իրենք չեն մասնակցելու:

Նա միեւնույն ժամանակ հայտարարեց, որ երբեւէ չի մասնակցել շարժման հավաքներին, բայց եթե Բաղրամյան պողոտա շատ մարդ է գալիս, դրանց մեջ նաեւ ինքը կա: «Ես ոչ մի անգամ չեմ եղել, չեմ էլ կարծում, որ պարտադիր է իմ այնտեղ լինելը, իմ փոխարեն շատ մարդիկ են գալիս»,- նկատեց ՀՀԿ-ականը:

Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցիք քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ.

- Պարոն Հարությունյան, ըստ ձեզ ԲՀԿ-ն ինչո՞ւ է ձգձգում վարչապետի առաջարկած կոնսուլտացիաներին մասնակցության հրավերի ընդունումը:

- Նկատում ենք, որ «Բարգավաճ Հայաստանը», լինելով «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, փաստացի կաշկանդված է միանձնյա որոշում կայացնելուց, եւ կարծում եմ՝ ձգձգումը պայմանավորված է հենց այս հանգամանքով: ԲՀԿ-ն կանգնած է ծանր երկընտրանքի առջեւ. մի կողմում «Հայրենիքի փրկության շարժումն» է, որի անդամ է կուսակցությունը եւ որը փաստացի մերժում է արտահերթի գնալու օրակարգը: Մյուս կողմում էլ ԲՀԿ խորհրդարանական  խմբակցությունն է, որը երկրորդ խորհրդարանական ուժն է: Խորհրդարանական ուժը չի կարող մերժել սահմանադրական ճանապարհով ներքաղաքական ճգնաժամը լուծելու հնարավորությունը: Հիմա եթե այնուամենայնիվ «Բարգավաճ Հայաստանը» գնա իշխանության հետ համաձայնության, եւ կողմ արտահայտվի ընտրությունների գաղափարին՝ կհռչակվի որպես դավաճան «Հայրենիքի փրկության շարժման» կողմից: Իսկ եթե մերժում է իշխանության առաջարկը՝ փաստացի ստացվում է, որ կուսակցությունը կողմ է արտահայտվում երկրում ոչ սահմանադրական ճանապարհով ճգնաժամը լուծելուն:

- Եթե ԲՀԿ-ն հրաժարվի ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագիրը ստորագրել՝ ըստ ձեզ ի՞նչ կանի իշխանությունը:

- Ինձ թվում է իշխանությունը այնուամենայնիվ գնալու է ընտրությունների, քանի որ դա առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու լավագույն տարբերակն է:

- Այդ դեպքում ինչու նախորդ անգամ հայտարարվեց, որ չեն գնում արտահերթի, չկա հանրային պահանջ:

- Դե հիմա այլ իրավիճակ է. ԳՇ պետի ու մյուս գեներալների հայտարարությունից հետո ունենք լրիվ այլ իրավիճակ, որի լավագույն հանգուցալուծումը կլինի արտահերթ ընտրությունը:

- Դուք էլ նշեցիք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» կողմ չէ ընտրություններին, ուզում են, որ վարչապետի պաշտոնը ուղղակի փոխանցվի Վազգեն Մանուկանին առնվազն 1 տարով: Էդ դեպքում ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հայտարարում է, որ սատարում է այդ ուժերին, բայց մյուս կողմից էլ ասում է, որ գնալու է ընտրությունների եւ հաղթելու է: Հակասությո՞ւն է ուժերի ներսում, թե այլ բան:

- «Հայրենիքի փրկության շարժումը» հենց սկզբից ուներ կոշտ դիրքորոշում, մերժում էր արտահերթ ընտրությունների կամ իշխանության հետ կոնսենսուսի գնալու բոլոր հնարավորությունները: Հետո արդեն նկատեցին, որ շարժումը մարում է, իրավիճակը հասել էր այն կետին, որ իրենք էլ էին համաձայն արտահերթին: Սակայն եղավ ԳՇ հայտարարությունը, որը կայծի նման նոր շունչ հաղորդեց այդ շարժմանը: Իրենք սպասում են, որ սա բեկումնային է լինելու, դրա համար նորից կոշտացրել են դիրքորոշումը: Սակայն իմ կարծիքով Օնիկ Գասպարյանի կամ ԳՇ հետ կապված խնդրի հանգուցալուծումից հետո «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշումը փոխվելու է եւ նրանք այնուամենայնիվ համաձայնելու են գնալ արտահերթ ընտրությունների:

Ինչ վերաբերում է Քոչարյանին՝ նա երկակի խաղ է խաղում. մի կողմից ցույց է տալիս, թե կողմ է ՀՓՇ-ի հետ իշխանությանը հեռացնելուն, մյուս կողմից արտահերթին կողմ արտահայտվելով փորձում է իրեն դուրս դնել այդ ձեւաչափից, ստեղծել նոր ձեւաչափ, որի առանցքում ինքն է:

- Տեսակետներ կան, որ Քոչարյանը ընտրությունների մասին խոսելով ալիբի է ստեղծում ՀՓՇ շրջանակներում ավելի ռադիկալ գործողությունների տակից իր անունը հեռու պահելու համար:

- Հնարավոր է, որ իր հայտարարությունը լինի իմիտացիոն, որպեսզի հետո եթե ոչ սահմանադրական գործողություններ տեղի ունենան, ինքն ասսի՝ տեսեք ես ընտրությունների կողմնակից էի: Միանշանակ հնարավոր տարբերակ է:

Տպել
4028 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել