Ասում են ռեսուրս չունենք, խեղճ պետություն ենք. սա սխալ մոտեցում է. բիզնեսն ու պետությունը պետք է ուս ուսի տան. գործարար

2020 թվականի ճգնաժամային տարուց հետո Հայաստանում բիզնեսը դեռ վերականգնման փուլում է: Ներդրումների առումով դեռեւս սպասողական իրավիճակ է, քանի որ թե՛ անկայունությունը, թե՛ հետպատերազմյան ծանր իրավիճակը դեռեւս շարունակում են ներդրողին հետ պահել հնարավոր ռիսկերից: Կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամից հետո Հայաստանի բիզնես դաշտի վիճակի, ներդրումների եւ այլ հարցերի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է «Կրեատիդա» ՍՊԸ համասեփականատեր եւ տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ծրագրերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ:

- Պարոն Ղազարյան, 2020 թվականին Հայաստանը տարբեր ճգնաժամերի առաջ կանգնեց՝ կորոնավիրուս, պատերազմ: Այժմ ի՞նչ վիճակում է գտնվում բիզնեսը, կարողանո՞ւմ են դիմանալ, թե՞ դեռ խնդիրներ կան:

- Իհարկե, դժվարությունները բավականին շատ են, բայց բիզնեսը շարունակում է ճանապարհներ գտնել՝ դիմանալու համար: Արտահանման հետ կապված ոլորտները դժվար թե շատ տուժած լինեն, բայց այն բիզնեսները, որոնք գործ ունեն ներքին շուկայի հետ, միանշանակ բացասական ազդեցություն զգացել են իրենց վրա: Շատերի հետ խոսելուց հասկանում եմ, որ մանրածախ շուկայում շարժն է նվազել: Այն բիզնեսները, որոնք գործ ունեն այդ շուկայի հետ, բնականաբար, իրենց մոտ եւս խնդիրներ կան:

- Ձեր բիզնեսը ի՞նչ գործունեություն է ծավալում, եւ որքանո՞վ է հեշտ այս շրջանում աշխատելը:

- Ես բնական մաքրող նյութերի արտադրություն ունեմ: Ամենամեծ խնդիրը բնակչության գնողունակության պակասն է, եւ շատ քիչ է վաճառվում Հայաստանում: Եթե միայն հույս ունենանք, որ դա կվաճառվի Հայաստանի շուկայում, արտադրությունը շատ արագ կփակվի, որովհետեւ ծախսերն ավելի շատ են, քան վաճառքը: Արտահանում ենք իրականացնում, ինչի հաշվին փորձում ենք բալանսը պահպանել՝ սպասելով նաեւ, որ իրավիճակը կլավանա:

- ՏՄՊՊՀ-ը, ՊԵԿ-ը, էկոնոմիկայի նախարարությունը ինչպե՞ս են աշխատում բիզնեսի հետ:

- ՏՄՊՊՀ-ի հետ կապված հարցեր չենք ունեցել, ՊԵԿ-ի հետ եւս խնդիրներ չեն առաջացել. ամեն ինչ պատշաճ կերպով իմ բիզնեսի առումով ընթանում է: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությանը, նախկինում ավելին էինք սպասում: Հիմա գործող նախարարը բիզնես ոլորտից է գնացել, լավ է պատկերացնում ոլորտը, պրակտիկ մարդ է, եւ հույսեր կան, որ ներդրումային միջավայրի առումով գործնական քայլերն ավելի շատ կլինեն:

- Այսօր ներդրողը Հայաստանում բիզնես անելու համար ո՞ր ոլորտներով է հետաքրքրվում, որտե՞ղ բացեր եւ հնարավորություններ կան:

- Դժվարանում եմ ասել. սպասարկման ոլորտով բավականին հետաքրքրված էին, բայց կորոնավիրուսի պատճառով այդ ոլորտը տուժել է: Իհարկե, ցանկալի է, որ մենք արտադրություն ունենանք: Արտահանման առումով կարծում եմ՝ պետք է նաեւ համագործակցություն լինի ԱԳՆ-ի եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ: Եթե մի տեղ ԱԳՆ-ն հաջողության է հասնում, հետեւից պետք է էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսը տանի եւ հակառակը: Շատ երկրներում այդ համագործակցությունը կա:

- Ներկայումս ներդրումային միջավայրն ինչպիսի՞ն է Հայաստանում: Կա՞ն այնպիսի հնարավորություններ, որպեզի մարդիկ ցանկանան ներդրում կատարել:

- Իհարկե, կան նման ցանկություններ: Բայց այս առումով խնդիր էլ կա. ես գիտեմ բիզնես, որն ունի նման ցանկություն, բայց օրենսդրական դաշտն իր համար շատ անբարենպաստ է դարձել: Մենք փորձեցինք ասել, որ արգելքները վերացնելու դեպքում Հայաստանը կարող է շատ մեծ ներդրումներ ու շահույթ ունենալ, բայց չստացվեց: Արդեն բավականին շատ քայլեր էին արվել, ուղղակի պետք էր, որ օրենսդրական հարցով օժանդակեր Կառավարությունը, բայց հակառակը եղավ:

- Ձեր նշած ներդրումների համար կոնկրետ ի՞նչ խնդիր էր առաջացել:

- Խոսքը ծխախոտային փոխարինիչների՝ ծամախոտի ներմուծման եւ վաճառքի մասին է: Շվեդիայի երկրորդ ամենամեծ արտադրողը, որը փոխարինչիներ է արտադրում, ցանկանում էր ծամախոտ ներմուծել Հայաստան եւ արտահանել ամբողջ ԵԱՏՄ: Միանշանակ ապացուցված է, որ դա ավելի քիչ վնաս է պարունակում, քան այլ ծխախոտային արտադրանքը: Այդ բիզնեսի ամբողջ եկամուտները պետք է ներդրվեր Հայաստանում, քանի որ սեփականատերը ազգությամբ հայ էր, բայց խնդիր առաջացավ: Հակածխախոտային օրենսդրության շրջանակներում սկզբից փոխարինիչը հավասարեցվեց սովորական ծխախոտներին, իսկ հետո զարմանալիորեն Կառավարության կողմից մի փոփոխություն էլ եղավ այդ նախագծի մեջ, եւ ընդհանրապես արգելվեց ծամախոտի ներմուծումն ու վաճառքը: Սա կարող էր Հայաստանն ամբողջ ԵԱՏՄ տարածքում լոբբինգ անել՝ որպես ավելի քիչ վնաս պատճառող միջոց, եւ այդ բիզնեսի ամբողջ եկամուտները Հայաստան կգար, բայց չեղավ: Միակ օրինակը, որ գիտեմ, սա է:

- Այս պահին Հայաստանում բիզնես անելու համար պետական մակարդակով լուրջ խնդիրներ ստեղծվո՞ւմ են:

- Իմ նշած բիզնեսի մասով՝ այո՛, խնդիր կար: Այլ հարցերում չեմ կարծում, թե այս պահին խոչընդոտներ կան պետության կողմից:

- Պարոն Ղազարյան, շատ է խոսվում, որ հայաստանյան բիզնեսներից շատերի արտադրանքը ներքին սպառման համար են եւ չունեն այն ծավալները, որ արտահանվեն: Նկատե՞լ եք այդ խնդիրը:

- Ես իմ բիզնեսի շրջանակներում զրուցել եմ ռուսաստանյան սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի հետ, եւ իրենք ասում էին, որ Հայաստանի արտադրողների հետ խնդիրն այն է, որ մեծ քանակներով եւ շարունակական արտադրանք չեն կարողանում ապահովել: Ասում են՝ լավն է Հայաստանի արտադրանքը, բայց այդ ցանցերին պետք է, որ միշտ լինի այդ ապրանքը: Ծավալների եւ որակական շարունակականության խնդիր ունենք: Մրցունակության առումով խնդիր է տրանսպորտի հարցը, բավականին թանկ է: Ուրիշ երկրները կարողանում են էժան տրանսպորտի հաշվին ավելի մրցունակ գին առաջարկել:

- Ի՞նչ պետք է անի բիզնեսը Հայաստանում աճելու եւ զարգանալու համար եւ պետությունից ի՞նչ սպասելիքներ ունի:

- Բիզնեսը պետք է մաքսիմալ զարգանա եւ այդ շահույթները ոչ թե տանի այլ երկրներ, այլ այստեղ ներդնի: Ներդրումային միջավայրի առումով գուցե ինչ-որ արտոնություններ պետք է լինեն: Ժամանակին համատեղ ձեռնարկություններին 1-2 տարով շահութահարկից ազատելու խթանման մեթոդներ էին կիրառվում: Շատ պետություններ դա փորձում են անել: Օրինակ՝ Կանադան մեկ այլ երկրի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծում, որը պետք է Կանադայում գործի, պետությունը նույնիսկ գումար է տրամադրում՝ խթանելով այդ բիզնեսը: Իսկ բիզնեսը պետք է ուղղակի չվախենա: Կորոնավիրուս, հետո նաեւ պատերազմ եղավ, բայց հիմա վե՞րջ, փակենք Հայաստանը: Այս հարցին պետք է նաեւ գործարարները պատասխանեն:

- Բիզնես-պետություն հարաբերություններն այս պահին ինչպե՞ս եք գնահատում, զարգացնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Ով կասի նորմալ է եւ զարգանալու տեղ չկա, ես կզարմանամ: Ես բերեցի մեկ օրինակ, որտեղ չկար այդ երկխոսությունը, որպեսզի եկամուտները գային Հայաստան: Բնականաբար, կա ավելի լավ աշխատելու, զարգանալու եւ բարելավելու տեղ:

- Պարոն Ղազարյան, ի՞նչ պետք է անեն համապատասխան ոլորտը համակարգող մարմինները, որպեսզի Հայաստանը ներդրողների համար դարձյալ հետաքրքիր դառնա:

- Այստեղ պետք է ներդրումների համար միջավայր ստեղծել, ու այս առումով հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք տեսնում այդ միջավայրը, ի՞նչ պետք է արվի դրա համար: Չեմ կարծում, թե պատերազմն է ինչ-որ խոչընդոտ հանդիսացել: Մինչեւ այդ էլ ներդրումներ են եղել, ու այդ ժամանակ էլ Հայաստանը նույն վիճակում էր՝ (հրադադարի վիճակում էինք պարզապես), բայց խաղաղություն չկար: Կարծում եմ՝ ուղղակի բիզնեսն ու պետությունը պետք է նստեն, ուս ուսի տան եւ մտածեն, թե ինչ պետք է անել, որպեսզի զարգացնեն Հայաստանը: Շատերն ասում են՝ ռեսուրս չունենք, խեղճ պետություն ենք, բայց կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է: Լավ, չունենք նավթ, գազ, ինչպես մնացած երկրները, իսկ Ճապոնիան ունի՞, որ այդպես զարգացած է: Մենք կարող ենք ունենալ այդ պոտենցիալը, կարող ենք շարժվել առաջ: Փո՞քր ենք, Շվեյցարիան էլ է փոքր, ինչ օրինակ բերեն՝ դրա հակառակ օրինակն էլ կա:

Տպել
2519 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)